Հիշել նախագիծը

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Grigor Minasyan 04.03.2022 10:40:38 Շատ լավ գաղափար է, բայց ամբողջական չէ: Սեղանին դրված է լինում նաև պղպեղ, որի չարաշահումը ևս վտանգ է առողջության համար: Ավելին, սեղանին լինում են դրված նաև ատամմաքրիչ փայտիկներ, որոնց չարաշահումը վնաս է ոչ միայն ատամներին և աղեստամոքսային տրակտին, այլ նաև որոշ անդաստիարակ կամ չարաճճի երեխաների աչքերին: Նշված հանգամանքները դուրս են մնացել ԱՀԿ-ի տեսադաշտից: Առաջարկում եմ նշված պարագաների համար ևս նախատեսել վարչական պատասխանատվություն: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը նպատակ ունի նվազեցնել աղի չարաշահման ենթարկվող անձանց թվաքանակը, ինչն էլ իր հերթին միտված է նվազեցնելու ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աստիճանը:
2 Մամիկոն Հովսեփյան 04.03.2022 13:53:48 Առաջարկում եմ նախագծում նաև ավելացնել կառավարության հյուրերին դիմավորելու արարողակարգի հարցը, ըստ որի՝ հյուրերին աղ ու հացով դիմավուրելու դեպքում տուգանքի չափը եռապատկել։ Ընդունվել է ի գիտություն:
3 Լուսինե Զալինյան 05.03.2022 09:48:13 Փոփոխությունն անիմաստ է Չի ընդունվել: Նախագծի հիմնավորման մեջ նշված փաստարկները կարևորում են սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
4 Ռաֆիկ Ավագյան 06.03.2022 11:47:31 Բացի ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմի, գոյություն ունի նաև մարդու համի զգայարան։ Աղը իր կենսաբանական անհրաժեշտությունից բացի նաեւ ունի երկրորդ ու շատ կարևոր առաքելություն՝ սնունդը դարձնել քիմքին հաճելի։ Այնպես որ չափը որոշում է յուրաքանչյուր անհատ, ու դա է ճիշտը։ Հ.Գ. Իսկ ըստ ԱՀԿ-ի ինչքա՞ն է կազմում վիտամինների և միկրոէլեմենտների օրական չափաբաժինը մարդու համար։ Սրա ուղղությամբ ի՞նչ է պետք անել։ Ընդունվել է ի գիտություն: