Հիշել նախագիծը

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

53%47%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«9. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ մասով՝

«Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2382 հոդվածի 1-ին մասը «երեսունհինգերորդ» բառից հետո լրացնել «, քառասունհինգերորդ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    02.03.2022 - 17.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8756

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ռաֆիկ Ավագյան

06.03.2022

Բացի ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմի, գոյություն ունի նաև մարդու համի զգայարան։ Աղը իր կենսաբանական անհրաժեշտությունից բացի նաեւ ունի երկրորդ ու շատ կարևոր առաքելություն՝ սնունդը դարձնել քիմքին հաճելի։ Այնպես որ չափը որոշում է յուրաքանչյուր անհատ, ու դա է ճիշտը։ Հ.Գ. Իսկ ըստ ԱՀԿ-ի ինչքա՞ն է կազմում վիտամինների և միկրոէլեմենտների օրական չափաբաժինը մարդու համար։ Սրա ուղղությամբ ի՞նչ է պետք անել։

Լուսինե Զալինյան

05.03.2022

Փոփոխությունն անիմաստ է

Մամիկոն Հովսեփյան

04.03.2022

Առաջարկում եմ նախագծում նաև ավելացնել կառավարության հյուրերին դիմավորելու արարողակարգի հարցը, ըստ որի՝ հյուրերին աղ ու հացով դիմավուրելու դեպքում տուգանքի չափը եռապատկել։

Տեսնել ավելին