Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
  1. Հավելված 1-ի 1.47-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«**** Այցելուների սանհանգույցը պարտադիր է միայն մեզի և կղանքի նմուշներ ընդունող և հետազոտող լաբորատորիաների համար»,

  1. Հավելված 1-ի 1.48-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
  2. Հավելված 1-ի 1.49-րդ կետի «ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի.

ա. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Կենսանվտանգության պահարան II դասի (քանակն ըստ հետազոտական սենյակների), *ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքի դեպքում ԿԱՊ չի պարտադրվում (WHO Laboratory biosafery manual)՝ բացառությամբ աէրոզոլների առաջացման հավանականությամբ գործողությունների»,

բ. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) Ինկուբատոր թերմոստատ՝ CO2-ի մատակարարմամբ կամ այլընտրանքային տարբերակ (էքսիկատոր, Գազ-Պակ կամ այլ)

գ. 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) Դենսիտոմետր (ՀՄԴ-ի նկատմամբ զգայության որոշման համար) կամ Մակֆարլանդի ստանդարտ,

դ. 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) pH-մետր կամ լայն միջակայքով «pH-ի ցուցիչ-թղթիկներ» (սնուցող միջավայրերի պատրաստման դեպքում),

ե. «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

  1. Հավելված 1-ի 1.51-րդ կետի՝ «ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի.

ա. 2-րդ, 11-րդ, 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Խառնիչ սարք (վորտեքս) կամ այլընտրանքային միջոց (ապակյա ձող)»,

գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ավտոմատ կաթոցիչներ իրենց ծայրակալներով (հավաքածու) կամ այլընտրանքային միջոց (մեխանիկական կաթոցիկ, ապակյա և այլն),

  1. Հավելված 1-ի 1.52-րդ կետի՝

ա. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Միկրոցենտրիֆուգ 1400-1600 պտ/րոպ (1.5 մլ փորձանոթների համար)»

բ. 2.-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կենսաանվտանգության պահարան I դասի՝ 2 հատ (եթե օգտագործում են պատրաստի ՊՇՌ խառնուրդներ՝ 1 հատ)»,

գ. «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գոտիներն անհրաժեշտ է պլանավորել այնպես, որ ապահովվի վարակիչ նյութի պատշաճ տեղաշարժման հոսքագիծը: Շենքի յուրաքանչյուր սենյակ ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման, առանձին օդափոխության և հակահրդեհային համակարգերով։ Անհրաժեշտ է ունենալ բժշկական թափոնների համար տեսակավորված և մակնշված տարաներ, ժամանակավոր պահման վայր, գրանցամատյաններ.»:

  1. Հավելված 1-ի «N 1 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխում «Կլինիկական (կետ 1.18), կենսաքիմիական (բիոքիմիական) (կետ 1.19), շճաբանական (սերոլոգիական) (կետ 1.42), իմունաբանական (կետ 1.41) լաբորատորիաները կարող են տեղակայված լինել միևնույն սենքում` առանձին աշխատատեղերով, համապատասխան սարքավորումներով և գործիքային հագեցվածությամբ:» նախադասությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մանրէաբանական (կետ 1.49), մակաբուծաբանական (կետ 1.51), վիրուսաբանական (կետ 1.50) լաբորատորիաները գործունեության իրականացման միևնույն հասցեում տեղակայված լինելու դեպքում՝ այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածության պահանջներում կրկնվում են (թորման սարք, դեիոնիզացնող սարք, pH-մետր, թերմոստատ, արեոմետր, իմունաֆերմենտային վերլուծիչ), կարող են կիրառվել մեկ օրինակով և շահագործվել՝ ապահովելով աշխատանքի և/կամ կենսանվտանգության պահանջների կատարումը: Նույն լաբորատորիաներում առկա՝ շարժական (ոչ ստացիոնար) բնութագրով սարքերը (մանրէասպան լամպ, ջերմաչափ, կշեռք (ոչ անալիտիկ) կարող են տեղափոխվել և շահագործվել տարբեր սենքերում՝ պատշաճ ախտահանումից հետո՝ ևս կարող են կիրառվել մեկ օրինակով: Նշված լաբորատորիաներում սարքերի լրակազմի պահանջը կարելի է կրճատել՝ ելնելով տվյալ տեսակի հետազոտությունը չիրականացնելու փաստից:»,

  • Հավելված 2-ի 92.1-րդ կետի «ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7) «Կենսանվտանգության պահարան II դասի (քանակն ըստ հետազոտական սենյակների), *ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքի դեպքում ԿԱՊ չի պարտադրվում (WHO Laboratory biosafery manual)՝ բացառությամբ աէրոզոլների առաջացման հավանականությամբ գործողությունների»,

  • Հավելված 2-ի 92.3-րդ կետի «ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 9-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
  • Որոշման ամբողջ տեքստում «բակտերիոցիդ լամպ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «մանրէասպան լամպ/ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Բինօկուլյար մանրադիտակ» բառերը՝ «Մանրադիտակ» բառերով, «Իմունաֆերմենտային անալիզատոր» բառերը «Իմունաֆերմենտային վերլուծիչ» բառերով, «Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)» բառերը «Ավտոմատ կաթոցիկներ (հավաքածու)» բառերով, «Չորացուցիչ պահարան» բառերը «Չորացնող պահարան» բառերով, իսկ հավելված 1-ի 1.51-րդ և հավելված 2-ի 92.3-րդ կետերում «մանրէազերծող լամպ» բառերը փոխարինել «մանրէասպան լամպ/ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» բառերով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    21.02.2022 - 08.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4494

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ