Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն Կառավարության որոշման (այուհետ՝ Որոշում) նախատեսված փոփոխությունները պայմանավորված են այն փաստով, որ գործող որոշման մեջ բժշկական լաբորատորիաներին վերաբերվող մի շարք դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը և հանդիսանում են լիցենզավորման դիմած կազմակերպության բիզնես գործընթացի խոչընդոտ, քանի որ լիցենզավորման գործընթացը անհարկի կարող է ձգձգվել:

Գործող Որոշման մեջ կան պահանջներ, որոնք բժշկական լաբորատորիաներին չեն վերաբերվում, օրինակ՝ հավելված 1-ի Կետ 1.51-ում նշված «տրիխինելոսկոպ»-ը կիրառվում է խոզի և վայրի կենդանիների մսի սանիտարաանասնաբուժական հետազոտությունների ժամանակ՝ կենդանիների մոտ տրիխինելաների թրթուրների հայտնաբերման նպատակով: Ուստի բժշկական մակաբուծաբանական ուղղվածություն ունեցող լաբորատորիաներում նշված սարքի անհրաժեշտություն չկա, քանի որ նշված լաբորատորիաներում չեն իրականացնում վերոնշյալ հետազոտությունները:

Տարբեր խմբագրությամբ է ներկայացված նաև «մանրէասպան լամպ»-ը՝ «բակտերիոցիդ լամպ», «մանրէազերծող լամպ», «ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» արտահայտություններով, որը պետք է խմբագրել:

Մի շարք լաբորատոր սարքեր կարող են օգտագործվել ընդհանուր հիմունքներով, եթե մի քանի լաբորատորիաներ տեղակայված են կազմակերպության նույն կառուցահատվածում՝ ուստի նշված հարցը ևս պետք է կանոնակարգել

  • Քննարկվել է

    21.02.2022 - 08.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4492

Տպել