Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 1. Անհրաժեշտությունը.

   Նախագիծն ընդունվում է Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորա­տորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախո­սական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:

2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 60 տեղ, որից 42 առկա (որից 25-ը (60%-ը) հատկացված էր բնագիտական և տեխնիկական ոլորտներին) և 18-ը հեռակա (որից 15-ը (83%-ը) հատկացված էր բնագիտական և տեխնիկական ոլորտներին) ուսուցման համակարգում: Դիմորդներ չլինելու պատճառով թափուր մնացին Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերը:

 3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:

 4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (Ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է:

Հայաստանի Հանրապետությունում 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/ տեղերն՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի է առնվել.

  • բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
  • բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
  • նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը,
  • մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Մասնավորապես 2020/2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է  151 տեղ, որից 85-ը (56.28%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, 2021/2022 ուսումնական տարում ընդհանուր 151 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 98 տեղ (64.9%-ը):

 2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

 2020/2021 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը (68.57%-ը) բնական և տեխնիկական գիտություններին, իսկ 2021/2022 ուսումնական տարում՝ ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 28 տեղ (80%-ը):

 2022/2023 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Բացի բնական և տեխնիկական գիտություններից անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

2022/2023 ուսումնական տարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, գիտական կազմակերպություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի կրթության շարունակականության սկզբունքը, ինչպես նաև  անձի՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու համար երիտասարդ մասնագետների համալրմանը և գիտական ներուժի զարգացմանը:

 7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից:

  • Քննարկվել է

    11.02.2022 - 27.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5283

Տպել

Առաջարկներ`

Hayk Dheryan

27.02.2022

Կառավարությունը անընդհատ շեշտադրում է, որ գիտությունը պետք է երիտասարդացվի ու դրան ուղղված քայլերից մեկը գիտությանը հատկացվող բյուջեի մեծացումն է (https://www.gov.am/am/news/item/15005/): Այդ ամենը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ ասպիրանտուրա ընդունվելու համար նախատեսվող տեղերի քանակը պետք ավելանա: Ես՝ լինելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող, գիտեմ , որ այս տարի ասպիրանտուրա դիմողների քանակը շատ ավելին է, քան նախատեսվող 2 տեղը: Բացի դրանից մեր գիտական ուղղվածության մեջ չկա վճարովի և հեռակա կրթություն ստանալու հնարավորությունը: Առաջարկում եմ ՃՇՀԱՀ֊ի Ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտուրա ընդունվելու համար նախատեսվող տեղերի քանակը դարձնել առնվազն 4֊ը:

Տեսնել ավելին