Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
15 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Dheryan 27.02.2022 22:45:44 | Կառավարությունը անընդհատ շեշտադրում է, որ գիտությունը պետք է երիտասարդացվի ու դրան ուղղված քայլերից մեկը գիտությանը հատկացվող բյուջեի մեծացումն է (https://www.gov.am/am/news/item/15005/): Այդ ամենը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ ասպիրանտուրա ընդունվելու համար նախատեսվող տեղերի քանակը պետք ավելանա: Ես՝ լինելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող, գիտեմ , որ այս տարի ասպիրանտուրա դիմողների քանակը շատ ավելին է, քան նախատեսվող 2 տեղը: Բացի դրանից մեր գիտական ուղղվածության մեջ չկա վճարովի և հեռակա կրթություն ստանալու հնարավորությունը: Առաջարկում եմ ՃՇՀԱՀ֊ի Ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտուրա ընդունվելու համար նախատեսվող տեղերի քանակը դարձնել առնվազն 4֊ը: | Առաջարկը չի ընդունվել: Ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը հատկացվում են ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա ընդունելության համար 2022/2023 ուսումնական տարում նախատեսվում է հատկացնել անվճար ուսուցման 2 տեղ և 4 տեղ էլ նախատեսվում է հատկացնել «Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում» մասնագիտությամբ ընդունելության համար: Ընդհանուր առմամբ ասպիրանտուրայի ընդունելության անվճար տեղերը 186-ն են (151 առկա և 35 հեռակա), որոնք բաշխվել են 17 բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների և 7 գիտական կազմակերպությունների միջև: Նշենք նաև, որ ասպիրանտուրայի վճարովի տեղերում ընդունելությունն իրականացվում է բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ժամանակահատվածում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգի դրույթների համաձայն: | Փոփոխություն չի կատարվել |