Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հանուն երեխայի ներդաշնակ զարգացման նախաձեռնություն 13.02.2022 18:38:39 | «Միավորելով ջանքերը հանուն երեխային հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» բազմամասնագիտական նախաձեռնող խումբը ողջունելի է համարում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը ՀՀ-ում և պատրաստակամություն է հայտնում նպաստելու այդ գործընթացներին։ Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները և դիտարկումները սույն նախագծի վերաբերյալ․ I. Որոշման նախագծի Հավելվածի` 1. 8-րդ կետում առաջարկում ենք «բժիշկները» բառից հետո ավելացնել « , այդ թվում հարբժշկական մասնագետների ներգրավվածությամբ» բառերով, «մասնագետները» բառից հետո ավելացնել « , այդ թվում բժշիկների ներգրավվածությամբ» բառերով, իսկ «աշխատողները» բառից հետո ավելացնել «այդ թվում հարբժշկական մասնագետները՝ գնահատվող անձի գտնվելու վայրում գնահատումը իրականացնելու դեպքում»։ 2. Առաջարկում ենք 8-րդ և 19-22-րդ կետերը տեղափոխել «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ | Ներկայացված առաջարկություններից 1-ինը չի ընդունվել, քանի որ ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է բազմամամսանգիտական թիմով, ինքնին հասկանալի է, որ գնահատումը կատարվում է համատեղ, սակայն յուրաքանչյուր ծածակագրի համար պատասխանատու է նեղ մասնագետը։ 2-րդ կետը ևս չի ընդունվել։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 1. Առաջարկում ենք 8-րդ կետի 12-րդ ենթակետի «կոմբինացիա» բառը փոխարինել «միացություն» բառով։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 2. Առաջարկում ենք ուղղել 15-րդ կետում նշված «ծածկագրը» բառում առկա վրիպակը և այն դարձնել «ծածկագիր»։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 3. Նախագծի 18-րդ կետով նախատեսված է․ «18. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների՝ • հենաշարժական խնդիրներ • տեսողական խնդիրներ • լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ • հոգեկան (մտավոր) խնդիրներ • քրոնիկական հիվանդություններ:» Առաջարկում ենք հանել այս կարգավորումը հետևյալ հիմնավորմամբ․ Ֆունկցիոնալությունը և հաշմանդամությունը դասակարգելիս ՖՄԴ-ն չի սահմանում բացահայտ կամ անուղղակի տարբերակում առողջական վիճակների միջև՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական: Այսինքն՝ հաշմանդամությունն էթիոլոգիայով չի տարբերակվում։ Առողջական վիճակից դեպի ֆունկցիոնալություն փոփոխությամբ՝ այն բոլոր առողջական վիճակները դնում է հավասար հիմքերի վրա՝ թույլ տալով դրանք համեմատել ընդհանուր չափման միջոցով: Ավելին, դա լավ միջոց է նկատելու, որ միայն ախտորոշումից (կատեգորիայից) մենք չենք կարող ենթադրություն անել անձի մասնակցության վերաբերյալ։ Իսկ եթե առաջարկն ընդունելի չէ, ապա «ամփոփվում են» բառերը փոխել «դասակարգվում են» բառերով։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 19-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները նաև բաժանվում դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝(․․․)»։ Նույն կետում, որտեղ նշված են՝ «18 տարեկանից բարձր տարիքի անձինք», առաջարկում ենք դասակարգել նաև չափահասներին։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «0.04 միավորից կամ 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ, ըստ գնահատման, նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:» | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 15.02.2022 14:49:16 | * Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 31-րդ և 32-րդ կետերի կարգավորումները թերի են, բացակայում է նկարագրական մասը։ | Հաշվի առնելով, որ առաջարկներում տրված հղումները նախագծի կետերի հետ ունեն անհամապատասխանություն, դրանք լրացուցիչ քննարկվել են առաջարկ ներկայացնողների հետ և աշխատանքային կարգով համաձայնեցվել։ |