Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--- 2022 թվականի N --Ն 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշումը։
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների հետ համաձայնեցնելով` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների ձևը և անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները (այսուհետ՝ մեթոդական ուղեցույց):
  4. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու դիմում ներկայացրած, սակայն դեռևս փորձաքննություն չանցած անձանց գնահատումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներով։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 Հավելված

      ՀՀ կառավարության 2022 թվականի

--- --ի N--Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

                          ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն հավելվածով սահմանվում են անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները։
  2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ֆունկցիոնալություն՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողությունը.

  2) օրգանիզմի ֆունկցիաներ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.

3) մարմնի կառուցվածք՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.

4) գործունեություն և մասնակցություն՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.

5) գործունեության սահմանափակումներ՝ դժվարություններ, որոնք անձը ունենում է գործողու­թյուններ կատարելիս.

6) մասնակցության դժվարություններ՝ դժվարություններ, որոնք անձը ունենում է տվյալ իրավիճակում գործողու­թյուններ կատարելիս.

7) միջավայրային գործոններ՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.

8)  խթանիչներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ նվազեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակումը.

9) խոչընդոտներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը.

10)    կարողություն՝ գործողություն կատարելու անձի ունակությունը.

11) կատարողականություն՝ տվյալ միջավայրում կամ կյանքի տարբեր  իրավիճակներում գործողություն կատարելու անձի ունակությունը, հմտությունները.

12) ծածկագիր՝ լատիներեն տառերից և արաբական թվերից բաղկացած կոմբինացիա, որը ցույց է տալիս գնահատման ենթակա կոնկրետ ոլորտը, բաղադրիչը և ենթաբաղադրիչը.

13) որակիչ՝ ցույց է տալիս խնդրի կամ առողջական վիճակի ծանրության աստիճանը կամ բնույթը և արտահայտվում է արաբական թվով։ 

  1. ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
  2. Ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ընդգրկում են գնահատման ենթակա ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչները, ֆունկցիոնալության գնահատման ծածկագրերը (այսուհետ՝ ծածկագիր) և ֆունկցիոնալության գնահատման որակիչները (այսուհետ՝ որակիչ), ինչպես նաև մեթոդական ուղեցույցներով սահմանված՝ որակիչների գնահատման ցուցիչները:
  3. Անձի Ֆունկցիոնալության գնահատման նպատակով գնահատվում են հետևյալ ոլորտները՝
  • օրգանիզմի ֆունկցիաներ (նշագրվում է «b» ծածկագրով).
  • մարմնի կառուցվածք (նշագրվում է «s» ծածկագրով).
  • գործունեություն և մասնակցություն (նշագրվում է «d» ծածկագրով).
  • միջավայրային գործոններ (նշագրվում է «e» ծածկագրով):
  1. Սույն հավելվածի 4-րդ կետով նշված ոլորտներն իրենց հերթին բաժանվում են բաղադրիչների և ենթաբաղադրիչների՝ ֆունկցիոնալության յուրաքանչյուր սահմանափակում առավել մանրամասն գնահատելու նպատակով։ Գնահատման ենթակա բոլոր ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչներն իրենց ծածկագրերով ներկայացված են Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1.

Օրգանիզմի ֆունկցիաներ – b

Մարմնի  կառուցվածք - s

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏԱՎՈՐ (ՀՈԳԵԿԱՆ) ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b110-b139

b110 Գիտակցական ֆունկցիաներ

b114 Կողմնորոշման ֆունկցիաներ

117 Ինտելեկտուալ ֆունկցիաներ

b122 Ընդհանուր հոգեկան ֆունկցիաներ

b126 Խառնվածքի և անձնային ֆունկցիաներ

b130 Էներգիայի ֆունկցիաներ

b134 Քնի ֆունկցիաներ

b139 Ընդհանուր մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ /այլ ճշտված և չճշտված

 

Հատուկ մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ /b140-b199

b140 Ուշադրության ֆունկցիաներ

b144 Հիշողության ֆունկցիաներ

b147 Հոգեշարժական ֆունկցիաներ

b152 Էմոցիոնալ ֆունկցիաներ

b156 Ընկալման ֆունկցիաներ

b160 Մտածողության ֆունկցիաներ

b164 Ավելի բարձր մակարդակի կոգնիտիվ ֆունկցիաներ

b167 Լեզվի մտավոր ֆունկցիաներ

b172 Հաշվելու ֆունկցիաներ

b176 Բարդ շարժումների հաջորդականության մտավոր ֆունկցիաներ

b180 Ինքնության և ժամանակի փորձառության ֆունկցիաներ

b189 Հատուկ մտավոր  (հոգեկան) ֆունկցիաներ/այլ ճշտված և չշտված

b198 Մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ/ այլ ճշտված

 b199 Մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ/չճշտված

 

  1. ԶԳԱՅԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՑԱՎ / b210-b289

 

Տեսողական և հարակից ֆունկցիաներ /b210-229

b210 Տեսողության ֆունկցիաներ

b215 Աչքին հարող կառուցվածքների ֆունկցիաներ

b220 Աչքին հարող կառուցվածների հետ առնչվող զգացողությունների ֆունկցիաներ

b229 Տեսողական և հարակից ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

Լսողության և վեստիբուլյար ֆունկցիաներ /b230-249

b230 Լսողության ֆունկցիաներ
b235 Վեստիբուլյար ֆունկցիաներ
b240 Լսողության և վեստիբուլյար ֆունկցիաների հետ կապված զգացողություններ
b249 Լսողության և վեստիբուլյար ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ /b250-b279

b250 Համի ֆունկցիա

b255 Հոտառության ֆունկցիա

b260 Պրոպրիոցեպտիվ զգացողության ֆունկցիա

b265 Հպման ֆունկցիա

b270 Զգայական ֆունկցիաներ, որոնք կապված են ջերաստիճանի և այլ գրգռիչների հետ

b279 Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

Ցավ /b280-b299

b280 Ցավի զգացողություն
b289 Ցավի զգացողություն/ այլ ճշտված և չճշտված

b298 Զգայական ֆունկցիաներ և ցավ/ այլ ճշտված
b299 Զգայական ֆունկցիաներ և ցավ/ չճշտված

 

  1. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b310-b399

b310 Ձայնային ֆունկցիաներ
b320 Արտիկուլյացիայի ֆունկցիաներ
b330 Խոսքի ֆունկցիաների սահունություն և ռիթմ

 b340 Այլընտրանքային վոկալիզացիայի ֆունկցիաներ
b398 Ձայնային և խոսքի ֆունկցիաներ/ այլ ճշտված

b399 Ձայնային և խոսքի ֆունկցիաներ/ չճշտված

 

4.    ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ  /b410-b499

 

Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ b410-b429

b410 Սրտի ֆունկցիաներ
b415 Արյունատար անոթների ֆունկցիաներ
b420 Արյան ճնշման ֆունկցիաներ
b429 Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

Հեմատոլոգիական և իմունոլոգիական համակարգերի ֆունկցիաներ/ b430-b439

b430 Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ

b435 Իմունոլոգիական համակարգի ֆունկցիաներ
b439 Հեմատոլոգիական և իմունոլոգիական համակարգերի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

Շնչառական համակարգի ֆունկցիաներ/b440-b449

b440 Շնչառական ֆունկցիաներ
b445 Շնչառական մկանների ֆունկցիաներ
b449 Շնչառական համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ/b450-b499
b450 Լրացուցիչ շնչառական ֆունկցիաներ

b455 Վարժությունների նկատմամբ հանդուրժողականության ֆունկցիաներ

b460 Սրտանոթային և շնչառական ֆունկցիաների հետ կապված զգացողություններ
b469 Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ

b498 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունոլոգիական և շնչառական համակարգերի ֆունկցիաներ /այլ ճշտված  

b499  Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունոլոգիական և շնչառական համակարգերի ֆունկցիաներ /չճշտված

 

  1. ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
    / b510-b599

Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ (b510-b539)

b510 Կլման ֆունկցիաներ
b515 Մարսողական ֆունկցիաներ
b520 Յուրացման ֆունկցիաներ
b525 Կղման ֆունկցիաներ
b530 Քաշի պահպանման ֆունկցիաներ
b535 Մարսողական համակարգի հետ կապված զգացողություններ
b539 Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7089

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 31-րդ և 32-րդ կետերի կարգավորումները թերի են, բացակայում է նկարագրական մասը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «0.04 միավորից կամ 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ, ըստ գնահատման, նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:»

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 19-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները նաև բաժանվում դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝(․․․)»։ Նույն կետում, որտեղ նշված են՝ «18 տարեկանից բարձր տարիքի անձինք», առաջարկում ենք դասակարգել նաև չափահասներին։

Տեսնել ավելին