Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
17 - Կողմ
-
37 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աննա Պետրոսյան 19.01.2022 15:17:23 | Փոքր գյուղերը վերացման եզրին են.վարչատնտսական ղեկավարը չի կարող իմանալ քաղաքից 30-40կմ հեռավորության վրա գտնող գյուղի դպրոցը ինչ խնդիրներ ունի առաջնային,եթե պարբերաբար չառնչվի դրանց, ծառը արմատից կտրվում է | Մինչև վարչատնտեսական մասի ղեկավար նշանակվելը, վերջինս արդեն պետք է ծանոթ լինի դպրոցի առաջնային խնդիրներին: Դպրոցների խնդիրները հիմնականում շատ տարբեր չեն: | |
2 | Արմեն Ղուկասյան 19.01.2022 21:40:35 | Ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությունները ընդունելի են բացառությամբ վարչատնտեսական մասի համակարգողի։ Եթե պատք է վարչատնտեսական մասի համակարգողին տեղեկատվությունը տրամադրի դպրոցի տնօրենը, նրա գործառույթները դառնում են անիմաստ։ Ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամ պետք է նշանակվեն այնպիսի մարդիկ, ովքեր լավ տիրապետում են իրենց, որպես խորհրդի անդամ, իրավունքներին ու պարտականություններին և դրանից բխող օրենսդրական ակտերին։ | Վարչատնտեսական մասի համակարգողին տնօրենը տրամադրելու է կրթության բովանդակային մասին առնչվող տեղեկատվությունը, որին համադրվելու է վարչատնտեսական մասով համապատասխան տեղեկատվությունը և ներկայացվելու է լիազոր մարմնին: Բացի այդ, տնօրենի և համակարգողի համագործակցությունը պետք է դիտարկել դպրոցի և կրթության կազմակերպման շահերի տեսանկյունից: Խորհրդի կազմում հնարավոր չէ ապահովել Ձեր կողմից ներկայացված և ընդունելի՝ մեծաքանակ իրազեկ անձանց ներգրավումը: | |
3 | Անժելա Առակյան 20.01.2022 11:00:03 | Պետական Լիազոր մարմնում ստեղծել մի քանի հոգուց բաղկացած ստորաբաժանում ,որոնք կիրականացնեն Ձեր ներկայացրած վարչատնտեսական համակարգողների գործառույթները: Գյուղական դպրոցների և քաղաքային դպրոցների համար լինեն առանձին վարչատնտեսական մասի համակարգողներ իրենց հաստիքային միավորներով: | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
4 | Անժելա Առակյան 26.01.2022 11:43:34 | Ուսումնական հաստատություններում վարչատնտեսական մասի համակրգող կարող է լինել ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցող անձ,այլ այդ ոլորտում 10 և ավելի տարիներ մասնագիտական փորձ ունեցող միջին մասնագիտական կրթություն ունեցող հաշվապահը,որը ավելի լավ կարող է կատարել վարչատնտեսական մասի համակարգողի գործառույթները:Եթե յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջում են բարձրագույն կրթություն,ապա միջին մասնագիտական կրթություն ստանալն անիմաստ է դառնում:Մարդու գիտելիքները դիպլոմով չի չափվում: | Վարչատնտեսական մասի համակարգողը ոչ միայն հաշվապահական նեղ մասնագիտական կարողություն պետք է ունենա, այլև կարողանա իր համար սահմանաված գործառույթների շրջանակում համակարգել միաժամանակ մի քանի հաստատության աշխատանք, տիրապետի գնումների իրականացման և մի շարք այլ հմտությունների, ունենա լիազոր մարմնի ներկայացուցիչների, տնօրենի հետ համագործակցելու կարողություն, ինչպես նաև կրի պատասխանատվություն: | |
5 | Ալինա Խաչիկյան 24.01.2022 06:26:15 | Փոփոխությունները ընդունելի են և հաստատապես կարելի է ասել, որ կխթանեն կրթության որակի բարձրացմանը,միայն կառավարման խորհրդի ինստիտուտն է ,որ այդպես էլ չարդարացրեց իրեն, հիմա էլ ,երբ նրա գործառույթներից հանվի տնօրեն ընտրելու գործառույթը,ինչն իսկապես ողջունելի է, ապա ԿԽ _ի դերը կդառանա անիմաստ։Ամեն անգամ եռամսյակային հաշվետվություն ներկայացնել մի խումբ դրանից անտեղյակ մարդկանց /երբեմն 1_2 հոգի տեղեկացված / հավատացեք հաճելի չէ ,մանավանդ եթե հաշվետվությունը տեղադրվում է դպրոցի կայք էջում և հասանելի է բոլորին։Առաջարկում եմ նախ նվազեցնել կառավարման խորհրդի անդամների թիվը թե՛ առանձին և թե՛ միացյալ խորհուրդներում , յուրաքանչուր լիազոր մարմնի կողմից առաջադրելով մեկ անդամ։Օրենքով արգելվի համայնքի ղեկավարի կամ ավագանիների նշանակվելը խորհրդում, այդ ոլորտում իրենք այսպես թե այնպես իրենց լիազորությունների չափով պարտականություններ ունեն։Առաջարկում եմ նաև հստակեցնել թե արդյոք տնօրենը իրավունք ունի պարգևավճար տալ կամ խրախուսել մանկավարժական աշխատողին ,առանց վարչատնտեսական մասի ղեկավարի համաձայնության։Որտեղ է գտնվելու վարչատնտեսական մասի ղեկավարի աշխատանքի վայրը,արդյոք նա ամեն օր աշխատանքի է գնալու իր ղեկավարած ՈՒՀ թե ոչ, եթե ոչ ո՞վ է հետևելու ամեն օր դպրոցի մաքրությանը և հիգիենային ,գույքի բարեխիղճ օգտագործմանը, եթե դպրոցը չունի տնտեսվար։ | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
6 | խաչիկ խաչումյան 24.01.2022 17:21:14 | Սյուն օրենքի 6-րդ ոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասը ուժի մոջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։ Քանի, որ մինչև այդ ժամկետը առաջացած տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կազմակերպվում է դպրոցի խորհուրդը ըստ կառավարության 27.08.21 N 1380-Ն որոշման 2-րդ հոդվածի 1-ին մասով։ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | խաչիկ խաչումյան 24.01.2022 17:21:14 | Սյուն օրենքի 6-րդ ոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածը ավելացնել նոր պարբերություններով 10․ վարչատարածքային մասի համակարգողի ներկայացմամբ քննարկում և հավանակություն է տալիս դպրոցի/ների/ հաստիքացուցակներին և տարիֆիկացիաներին։ 11․ Լսում է վարչատարածքային մասի կազմակերպչի ներայացրած ուս․ հաստատության/ների/ ամենամյա ծախսերի նախահաշիվների կատարման հաշվետվությունը և տալիս եզրակացություն։ | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
8 | խաչիկ խաչումյան 24.01.2022 17:21:14 | Սյուն օրենքի 6-րդ ոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տնօրենի բառից հետո ավելացնել <վարչատարածքային մասի համակարգողի․ բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | խաչիկ խաչումյան 24.01.2022 17:21:14 | Սյուն օրենքի 6-րդ ոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում 1-ին մասի 2-րդ կետի բառերց հետո ավելացնել <11-րդ կետերի> բառերը | Ընդունվել է ի գիտություն: | |
10 | Սուսան Մարկոսյան 25.01.2022 13:50:00 | «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խմբագրված նախագծում արտահայտվում է դժվարությամբ ստեղծված, ինքնահաստատված այլընտրանքային (հեղինակային, փորձարարական, միջազգային) կրթական ծրագրերի կարևորումը, լավ է, որ օրենքով հետադարձ ուժ չի տրվում այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննությանը, առնվազն 3 տարի գործող այլընտրանքային ծրագրերը «համարվում են երաշխավորված»։ Բայց սրանով միևնույն է, չեն լուծվում այդ ծրագրերի ինքնուրույնության, զարգացման, տարածման, նրանց գործունեության անընդհատության երաշխավորված լինելու հարցերը։ Տարիների, այդ թվում՝ նաև վերջին երեք տարվա, մեր փորձը ցույց է տալիս, որ հեղինակային կրթական ծրագրի՝ մեր կողմից հետևողական բարձրացվող խնդիրները ի վերջո չեն հաղթահարվում, չեն կարող լուծվել առանց դրա համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի։ Օրենքի նախագծի խմբագրված տարբերակում ևս հնարավոր չէ տեսնել, որ այլընտրանքային ծրագիրը, մեջբերում ենք. «հանրակրթական ծրագիր, որը մշակվել է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող հայեցակարգի հիման վրա՝ ապահովելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջները»՝ ինքնուրույն կարող է որոշել սովորողների ընդունելության, գնահատման, ավարտական քննությունների (ամփոփիչ ատեստավորման), ուսուցիչների ընտրության, ատեստավորման կազմակերպման, տարակարգի որոշման այլ՝ «սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող» հայեցակարգով որոշվող բովանդակություն, սկզբունքներ, պայմաններ, ձևեր. կարող է ունենալ ուսումնական այլ տիպի հաստատություն, իր կանոնադրությամբ սահմանվող՝ հաստատության կառավարման համակարգի առանձնահատկություններ։ Առանց օրենսդրական կարգավորման այլընտրանքային ծրագրերը, նրանց սովորողներն ու աշխատողները փաստացի հայտնվում են անհավասար պայմաններում։ Այնինչ հանրապետությունում հանրակրթության զարգացման համար պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, պետք է շահագրգիռ լինի և օժանդակի այլընտրանքային կրթական ծրագրեր մշակելուն, փորձարկելուն, կիրառելուն՝ որպես հանրապետությունում հանրակրթության զարգացման ճանապարհ։ Աջակցությունն արտահայտի նաև օրենքով սահմանված ֆինանսական լուծումներով, քանի որ այլընտրանքային կրթական ծրագիրը, որպես անբաժանելի մաս՝ պետք է ներառի հանրակրթության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10․1, 10․2 կետերով որոշված ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքներ, մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները։ | Առաջարկը քննարկման համար ներկայացվել է ԿԳՄՍ նախարարությանը: | |
11 | Սուսան Մարկոսյան 25.01.2022 13:50:00 | Օգտվելով Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձից՝ օրենքը կարող է սահմանել նաև ուսումնական ընդունված հաստատություններից տարբերվող՝ այլընտրանքային հաստատություններ, ինչպես դպրոց-պարտեզը։ Հանրապետության մարզերում, համայնքներում այսօր ակնհայտ է մեկ ուսումնական հաստատությունում մի քանի՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ, նախադպրոցական, ոչ ֆորմալ կրթության, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերի կազմակերպման առավելությունը՝ որպես մի բնակավայրի մարդկանց սպասարկման հաստատություն, խնայելով ռեսուրսներ՝ նոր շենքերի կառուցման, հիմնանորոգումների, փոքրաքանակ սովորողներով մեծ շենքերի պահպանության ծախսերը։ | Առաջարկը քննարկման համար ներկայացվել է ԿԳՄՍ նախարարությանը: | |
12 | Զաբել Առակյան 27.01.2022 16:50:30 | Ավելի հարմար կլինի,որ, վարչատնտեսական մասը լինի համայնքներում ունենա մասնագետ հաշվապահներից կազմված խումբ,կադրերի,գնումների բաժիններ և իրականացնի վարչատնտեսական մասի համակարգողի գործառույթները:Այսինքն լինի խորհրդային տարիների ժողկրթբաժնի նման:Վարչատնտեսակն մասի համակարգողի բարձրագույն կրթության պահանջը պետք է հանել:Իսկ կրթության որակի բարձրացման համար կարելի է ստեղծել լավագույն մասնագետներից կազմված մեթոդական խմբեր,որոնք հաճախ իրականացվող դիտարկումների արդյունքում կտեսնեն կրթության որակի վրա անդրադարձող բացթողումները և թերությունները,որի արդյունքում էլ կկատարվի համապատասխան փոփոխություններ: | Ընդունվել է ի գիտություն: Կրթության ոլորտի մշտադիտարկումներ արվել են, և արդյունքների հիման վրա են կատարվել օրենքի փոփոխությունները: | |
13 | Խաշթառակի միջնակարգ դպրոց 27.01.2022 19:01:08 | Ինչ ձև եք պատկերացնում դպրոցների հաշվապահների գործառույթները և նրանց ճակատագիրը։ | Հաշվապահների, ինչպես նաև վարչատնտեսական մասի աշխատողների գործառույթների հստակեցումը քննարկման փուլում է, նախագիծը կներկայացվի հանրային քննարկման: | |
14 | Տաթևիկ Ավետիսյան 30.01.2022 22:49:42 | «5. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար»: Կարծում եմ փաստաթղթի այս կետով նախատեսվող մոտեցումը արդար չէ, քանի որ այն հանգամանքը, որ թե՛ հերթական, թե՛ կամավոր ատեստավորման «հանձաժողովների՝ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար» կարող է պատճառ դառնալ նրա, որ շատ ուսուցիչներ պարզապես խուսափեն կամավոր ատեստավորման դիմելուց։ Կամավոր ատեստավորումը պետք է լինի ուսուցչին խրախուսող և զարգացմանն ուղղված միջոց և ենթադրի դրական հետևանքներ, ոչ թե ունենա վատթարացնող ազդեցություն։ Առաջարկում եմ վերոնշյալ կետից հանել կամավոր ատեստավորմանը վերաբերող հատվածը։ | Ատեստավորումը չպետք է դիտարկել ուսուցչին պատժելու կամ աշխատանքից ազատելու տեսանկյունից, այլ իբրև դպրոցում կրթության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կարևոր և բաղկացուցիչ մաս՝ ուսուցիչներին մասնագիտական շարունակական զարգացման հնարավորություն ընձեռելով՝ տեսադաշտում ունենալով սովորողների լավագույն շահը: | |
15 | Արայիկ Սահակյան 31.01.2022 14:38:22 | Հոդված 12-ի 2-րդ կետը լրացնել շարունակելով․ <<ինչպես նաև գիտության դոկտորները, գիտության թեկնածուները, պետական ԲՈՒՀ-երի ավագ դասախոսները և դասախոսները>> նախադասությամբ։ | Հանրակին քննարկման հարթակում ներկայացված նախագծի 12-րդ հոդվածում չկա նման կարգավորում: | |
16 | Արայիկ Սահակյան 31.01.2022 14:47:38 | Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետում աշակերտական բառից հետո ավելացնել << և ծնողական>> բառակապակցությունը։ | Նախագծի 10-րդ հոդվածում 8-րդ կետ առկա չէ: | |
17 | Արայիկ Սահակյան 31.01.2022 14:47:38 | Նախագծի 13-րդ հոդվածը առաջարկում եմ հանել, քանի որ այն համարում եմ կոռուպցիոնածին հոդված և պրակտիկայում կարող է այն կիրառվել անհամաչափ, խախտելով առողջ մրցակցության սկզբունքը։ | Այս կարգավորումը նպատակ ունի վարչական աշխատողի դասավանդման դեպքերը սահմանելու, որի արդյունքում կհստակեցվեն վերջինիս դասավանդման հնարավորությունները, և կնվազեցնի Ձեր կողմից նշված ռիսկերը: | |
18 | Մարգարիտ Սարգսյան 31.01.2022 20:58:12 | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա Առաջարկում ենք. Հոդված 5-ը (Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին մասով) խմբագրել այսպես, «6.1. Կրթահամալիրի, այլընտրանքային ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության, ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»: Հոդված 17-ում (15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ)՝ «26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը։» | Ընդունվել է ի գիտություն: |