Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 31-03-03- «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 31-03-03- «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը

Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող օբյեկտների (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքեր շինություններ) վարչական և կենցաղային շենքերի  կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում տեխնիկական վերազինման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման  արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված 2.09.04-87. «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» նորմերի կիրառումը  այլևս արդիական չէ:

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս, արտադրական օբյեկտների վարչական և կենցաղային շենքերի մասով ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում » շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 10.12.2020թ «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն hրամանների շրջանակներում, որոնք պարունակում են ընդամենը ընդհանուր դրույթներ և չեն կարող կարգավորել արտադրական օբյեկտների վարչական և կենցաղային շենքերին վերաբերող քաղաքաշինական խնդիրներն ու դրանց առանձնահատկությունները:

ՀՀ տարածքում ներկայումս գործում են նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ 2.09.04-87. «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» , որոնք այլևս արդիական չեն և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Վարչական և կենցաղային շենքեր»   շինարարական նորմերի մշակման գնման գործընթացը:  2021   թվականի  հունիսի 21-ի  N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/33 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են «Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

Հոդված 6.6 <Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... >

2)  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Համաձայն Հոդված 2-ի`«Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »

3) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի « ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին »  N 531-Լ որոշում

Կետ 14`«Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը: »

Միաժամանակ հարկ է նշել, որ «Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմերը հաստատելու մասին  նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «Երևաննախագիծ» ՓԲԸ:

4. Ակնկալվող արդյունք

Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում՝ արտադրական օբյեկտների առանձնահատկություններից և արտադրության բնույթից ելնելով կկանոնակարգվի վարչական և կենցաղային շենքերի ծավալահատակագծային և տեխնոլոգիական լուծումների մասով հատուկ մոտեցումներ:

  • Քննարկվել է

    17.12.2021 - 01.01.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4094

Տպել