Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 31-03-03- «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

     Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող օբյեկտների (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքեր շինություններ) վարչական և կենցաղային շենքերի կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում տեխնիկական վերազինման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման  արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով:

     Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում՝ արտադրական օբյեկտների առանձնահատկություններից և արտադրության բնույթից ելնելով կկանոնակարգվի վարչական և կենցաղային շենքերի ծավալահատակագծային և տեխնոլոգիական լուծումների մասով հատուկ մոտեցումներ:

  • Քննարկվել է

    17.12.2021 - 01.01.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4089

Տպել