Լրամշակման փուլում է
«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակն ու առարկան
- Սույն օրենքի նպատակն է՝ հիմնել համայնքային թափոնների կառավարման ոլորտում միջոցառումների իրագործման իրավական դաշտ, որը կնպաստի համայնքային թափոնների առաջացման կանխարգելմանը և դրանց վերաօգտագործման աճին, ինչպես նաև բնապահպանորեն անվտանգ մշակմանը (վերջինս ներառում է համայնքային թափոնների վերամշակում և երկրորդային հումքի առանձնացում, էներգիայի վերականգնում և անվտանգ վերացում):
- Սույն օրենքի առարկան շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանումն է`
1) կանխելով կամ նվազեցնելով համայնքային թափոնի առաջացումը և դրա բացասական ազդեցությունը,
2) հիմնելով համայնքային թափոնների կառավարման արդյունավետ կառուցակարգ,
3) կրճատելով և ավելի արդյունավետ օգտագործելով պաշարների սպառումով պատճառված վնասը;
Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը
- Սույն օրենքի կիրառման առարկան բոլոր տեսակի թափոններն են, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
- Սույն օրենքի կիրառման ոլորտից դուրս են
1) ռադիոակտիվ և այլ վտանգավոր, արդյունաբերական, առողջապահական, կենդանական և այլ հատուկ թափոնները,
2) մթնոլորտ արտանետվող գազային արգասիքները,
3) հողը (իրենց ծագման տեղում՝ in situ), ներառյալ չմշակված աղտոտված հողը և մշտապես հողին ամրակցված կառույցները,
4) չաղտոտված հողը, շինարարական գործունեության ժամանակ արդյունահանված բնության մեջ առաջացած նյութերը, պայմանով, որ նյութը արդյունահանվել է բացառապես շինարարական նպատակներով բնական տեսքով օգտագործելու համար,
5) ջրային թափոնները, ջրային մարմինների աղտոտումը ջրային թափոններով և/կամ թափոններով
6) շահագործումից դուրս գրված պայթուցիկ նյութեր,
7) կենսաբանական նյութեր (գոմաղբ և գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում օգտագործված այլ բնական ոչ վտանգավոր գյուղատնտեսական և անտառային նյութեր),
8) հանքային թափոններ՝ հանքախորշերում կատարված աշխատանքի արդյունքում, հանքային պաշարների ուսումնասիրության, արտադրության, արդյունահանման և պահպանման ժամանակ առաջացած թափոններ,
9) շահագործումից հանված ռազմական նպատակներով քիմիական նյութեր,
10) հողերի մելորացման համակարգերի օտարման գոտիներում գտնվող չախտոտված նստվածքներ (տիղմ)՝ առաջացած հողերի մելորացման համակարգի գործառնական և վերականգնողական գործունեության իրականացման արդյունքում:
Հոդված 3. Օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Թափոն՝ որևէ նյութ կամ առարկա, որից սեփականատերը ձերբազատվում է, պատրաստվում է ձերբազատվել կամ պարտավոր է ձերբազատվել,
2)անվտանգ թափոն՝ թափոն, որը չի համապատասխանում <վտանգավոր թափոնի> սահմանմանը,
3) կենցաղային թափոն՝ թափոն, որն առաջանում է տնային տնտեսություններում,
4)համայնքային թափոն՝ կենցաղային թափոն կամ կենցաղային թափոնին իր բնութաբաղադրիչներով և բաղադրությամբ նման այլ թափոն,
5)իներտ թափոն՝ թափոն, որը ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական զգալի փոխակերպումների չի ենթարկվում, չի լուծվում, չի այրվում, չի մտնում որևէ ֆիզիկական կամ քիմիական ռեակցիայի մեջ, չի կենսաքայքայվում կամ այլ նյութերի վրա ազդում, այնպես, որ աղտոտի շրջակա միջավայրը կամ վնասի մարդու առողջությունը,
6)կենսաքայքայվող թափոն՝ թափոն, որ կարող է աէրոբիկ կամ անաէրոբիկ (դինամիկ կամ դանդաղ) քայքայման ենթարկվել, ներառյալ սնունդ (անասնակերի թափոն, այգու կանաչ թափոն, թուղթ և ստվարաթուղթ),
7) հեղուկ թափոն՝ հեղուկ վիճակում գտնվող թափոն,
8)առողջապահական թափոն՝ բժշկական հաստատությունների, լաբորատորիաների, հետազոտական կենտրոնների, խնամակալության հաստատությունների, անասնաբուժական կլինիկաների և դեղագործական ընկերությունների ու պահեստների արտադրած թափոնը,
9) կենդանական թափոն՝ կենդանիների հետ կապված թափոն (կենդանու մարմին, դրա մասերը, գոմաղբ, մսի արտադրության թափոն, կենդանիների թեստավորման թափոն և այլն)
10) հատուկ թափոն՝ արտադրանքից առաջացած թափոն, որոնք իրենց հատկանիշների շնորհիվ թափոնի վերածվելուց հետո հատուկ կառավարչական միջոցառումներ և հոգածություն են պահանջում (փաթեթվածք, նավթամթերք, անվադող, փոխադրամիջոց, մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, սարքեր և էլեկտրոնիկա և այլն),
11) արտադրող, ում արտադրանքը հետո վերածվում է հատուկ թափոնի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով արտադրում, մշակում, վաճառում կամ ներմուծում է այնպիսի արտադրանք, որոնք շահագործման կենսացիկլից հետո վերածվում են հատուկ թափոնի,
12) արտադրանք՝ շարժական կամ անշարժ բաղադրամասեր ունեցող միավոր, որը ներառում է նաև շուկայում գտնվող ապրանքները (անկախ նրանից, թե նախատեսված են դրանք վերջնական սպառողի համար թե ոչ), որոնք առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով անվճար կամ վճարովի կառաքվեն կամ այլ կերպ հասանելի կլինեն որպես նոր, օգտագործված կամ վերափոխված արտադրանք: Արտադրանքի հետ կապակցված ծառայությունը արտադրանք չի համարվում,
13) տեղավորում շուկայում՝ ՀՀ մաքսային տարածքում առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով անվճար կամ վճարի դիմաց տեղական արտադրության, ներմուծման, լիզինգով կամ այլ կերպ արտադրանքի առաջնային մատակարաումը շուկա (բացառությամբ ազատ արդյունաբերական գոտիներում): Յուրաքանչյուր հերթական մատակարարումը չի համարվում տեղավորում շուկայում,
14) թափոն արտադրող՝ անձ, ում գործունեության արդյունքում թափոնը գոյանում է (օրիգինալ թափոն արտադրող) կամ անձ, ով իրականացնում է նախամշակում, խառնում է թափոնը կամ այլ կերպ փոխում է թափոնի բնույթը կամ բաղադրությունը,
15) թափոնի սեփականատերը՝ թափոն արտադրող կամ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում տիրապետման ներքո է թափոնը,
16) թափոն փոխադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով զբաղված է թափոնի փոխադրմամբ,
17) օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում շնորհված է թափոնների հավաքման, ժամանակավոր պահելու կամ թափոնի մշակման հաստատությանկամ այդպիսի հաստատության մի մասի կառավարման իրավունքը,
18) թափոնների կառավարում՝ թափոնի հավաքում, ժամանակավոր պահում, նախամշակում, փոխադրում, վերականգնում, վերացում, ինչպես նաև այդպիսի գործունեության, միջոցառումների, գործառույթների վերահսկում և թափոններ վերացնելու հաստատության հետ շահագործումային խնամք,
19) թափոնի մշակում՝ թափոնի վերականգնման և վերացնելու գործառույթներ,որոնք իրականացվում են սույն օրենքի 1-ին և 2-րդ հավելվածների համաձայն, ինչպես նաև թափոնների նախամշակում մինչև վերականգնելն ու վերացնելը,
20) թափոնի նախամշակում՝ նախնական գործողություններ, որոնք կատարվում են մինչև թափոնների վերականգնումն ու վերացումը, ներառյալ նախնական այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ապամոնտաժումը, տեսակավորումը, ջախջախումը, պրեսավորումը, գրանուլացումը, չորացումը, մանրացումը, վերափաթեթավորումը, բաղադրավորումը, խառնումը և այլն,
21) աղբոտել՝ թափոնից ձերբազատվել/նետել շրջակայք, կամ ձերբազատվել/նետել և/կամ թողնել թափոնի հավաքման կոնտեյներներից և հաստատությունից դուրս տեղում,
22) կանխարգելում՝ միջոցների ձեռնարկում մինչև նյութը կամ արտադրանքը թափոն կդառնա, ինչը կնվազեցնի.
ա) թափոնների քանակը
բ) առաջացած թափոնների բացասական ազդեցությունը շրջակայքի և մարդու առողջության վրա,
գ) վնասակար բաղադրամասերը նյութերում կամ արտադրանքում,
23) վերականգնում՝ գործառույթ, որի գլխավոր արդյունքը նյութերը փոխարինելու միջոցով օգտակար նպատակների համար թափոնի օգտագործումն է, որը սույն օրենքի 1-ին հավելվածում սահմանված, բայց չսահմանափակվելով դրանով, որոշակի գործառույթ է: Վերականգնումը ներառում է վերաշրջանառումը,
24) վերաօգտագործում՝ արտադրանք կամ դրա բաղադրամաս, որը մինչև թափոն դառնալը, կրկին օգտագործվում է նույն/նախատեսված նպատակի համար,
25) վերաօգտագործման նախապատրաստում՝ վերականգնման գործառույթ (ստուգում, մաքրում կամ նորոգում), որի արդյունքում թափոնի վերածված արտադրանքը և/կամ դրա բաղադրամասը մինչև թափոն դառնալը, առանց որևէ ազդեցության պատրաստ է վերաօգտագործվել,
26) վերաշրջանառում՝ վերականգնման գործառույթ, որի միջոցով թափոն նյութը վերափոխվում է արտադրանքի կամ նյութի, որը նախատեսվում է օգտագործել ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով: Վերաշրջանառումը ներառում է օրգանական նյութերի վերափոխումը, սակայն չի ներառում էներգիայի վերականգնումը և նյութերի վերափոխումը, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ կամ հետծածկի գործողությունների համար,
27) հավաքում՝ թափոնի կուտակում, ներառյալ նախնական տեսակավորումը և նախնական պահեստավորումը թափոնի մշակման հաստատություն փոխադրելու նպատակով,
28) առանձնացված հավաքում՝ թափոնների հավաքում, երբ թափոնների հոսքը առանձնացվում է ըստ տեսակի և բնույթի՝ թափոնների հետագա մշակումը հեշտացնելու նպատակով,
29) փոխադրում՝ թափոնի տեղաշարժը դեպի թափոնների պահեստավորման և/կամ մշակման հաստատություն,
30) վերացում՝ գործունեություն, որը սահմանված է սույն օրենքի 2-րդ հավելվածում, բայց չի սահմանափակվում դրանով,
31) թափոնի մշակման հաստատություն՝ անշարժ կամ շարժական տեխնիկական կամ ոչ տեխնիկական միավոր, որտեղ թափոնը մշակվում է (ներառյալ փոխաբեռնման կայան կամ այլ վայր, որտեղ այդպիսի հաստատությունը կառուցված է),
32) ժամանակավոր պահեստավորման հաստատություն՝ հաստատություն, որտեղ թափոնը պահվում է 3 տարուց պակաս, եթե թափոնը նախատեսված է վերականգնման համար, կամ մեկ տարուց պակաս, եթե թափոնը նախատեսված է վերացնելու համար,
33) թափոնի փոխաբեռնման կայան՝ հաստատություն, որտեղ թափոնը վերաբեռնվում է թափոնի մշակման հաստատություն կամ աղբավայր հետագա փոխադրման համար,
34) աղբավայր՝ թափոն վերացնելու հաստատություն, որտեղ թափոնը գտնվում է գետնի վրա կամ գետնի տակ: Աղբավայրը ներառում է սեփական թափոնը վերացնելու հաստատությունը (երբ թափոն արտադրողը վերացնում է սեփական թափոնը արտադրության վայրում), սակայն չի ներառում ժամանակավոր պահեստային հաստատությունը և թափոնի փոխաբեռնման կայանը,
35) ելակետային աղբավայր՝ սկզբնական/նախնական աղբավայր, որը գործելու է սույն օրենսքը ուժի մեջ մտնելիս,
36) թափոնի այրման գործարան՝ անշարժ կամ շարժական հաստատություն կամ սարքավորում, որը նախատեսված է թափոնի ջերմային մշակման համար, բռնկման ջերմության առաջացումով կամ առանց դրա, թափոնի այրման միջոցով, թափոնի կոռոզիայի (օքսիդացման) ճանապարհով կամ այլ ջերմային մշակման պրոցեսով, ինչպիսին են պիրոլիզը, գազային կամ պլազմային պրոցեսները, որոնք ընթանում են մշակումից առաջացած նյութերի այրումով,
37) թափոնի համատեղ այրման գործարան՝ անշարժ կամ շարժական հաստատություն կամ սարքավորում, որի գլխավոր նպատակը էներգիայի ստացումն է կամ նյութական արտադրանքի արտադրությունը, երբ թափոնը օգտագործվում է, որպես հիմնական կամ լրացուցիչ վառելիք կամ որում թափոնը վերացման նպատակով այրման միջոցով ջերմային մշակման է ենթարկվում, թափոնի կոռոզիայի (օքսիդացման) ճանապարհով կամ այլ ջերմային մշակման պրոցեսով, ինչպիսին են պիրոլիզը, գազային կամ պլազմային պրոցեսները, որոնք ընթանում են մշակումից առաջացած նյութերի այրումով,
38) թույլտվություն՝ սույն օրենքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին երկրի օրենսդրության, դրանց հենքից բխող և հաստատված նորմատիվ ակտերի հիման վրա տրված թույլտվություն,
39) լիազոր մարմին՝Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմին:
40) յուղային թափոն՝ հանքային կամ սինթետիկ քսայուղ կամ այլ արդյունաբերական յուղ, որն այլևս չի կարող օգտագործվել նախատեսված նպատակների համար, անվանվում է օգտագործված շարժիչային յուղ, փոխանցման տուփի յուղ, քսայուղ, տուրբինային յուղ, հիդրավլիկ յուղ և այլն,
41) աղտոտում՝ աղտոտիչներ պարունակող թափոնների տարածում շրջակայքում, որը կարող է բացասաբար ազդել շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա,
42) պաշար՝ որևէ առաջնային կամ երկրորդային հումքանյութ, ներառյալ թափոն, եթե այն օգտագործվում է այլ առաջնային հումքանյութի փոխարեն:
Հոդված 4. Համայնքային թափոնների կառավարման աստիճանակարգը
- Համայնքային թափոնների կառավարման քաղաքականությունը և օրենսդրությունը ունի հետևյալ աստիճանակարգը.
1) կանխարգելում,
2) վերաօգտա
-
Քննարկվել է
24.08.2017 - 08.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 13385
Տպել