ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.
«Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի գործում քրեակատարողական հիմնարկներում՝ վեց ամիս և ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց համար, և այդ անձինք, իրենց ցանկության դեպքում, առանց տարիքային սահմանափակումների, կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետը և 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր կամ կրթական ծրագիր, որն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար՝ հաշվի առնելով այդ անձանց կրթական, մշակութային, սոցիալական, առողջական և այլ բնույթի առանձնահատկությունները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների՝ տեղակայման, շենքային, տեխնիկական հագեցվածության, անվտանգության ապահովման և այլ բնույթի պայմանները, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,».
«10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ կամ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական առանձնահատուկ ծրագրեր իրականացնող՝ արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական պետական հաստատության տեսակ:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի՝
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.16-26.18-րդ կետերով՝
«26.16) արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հետ համատեղ սահմանում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար կրթական ծրագրերի՝ մշակման, ընդունման (հաստատման), ֆինանսավորման և իրականացման կարգը.».
«26.17) արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հետ համատեղ սահմանում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված հատուկ հանրակրթական դպրոցի գործունեության կարգը.».
«26.18) արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հետ համատեղ մշակում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման չափորոշիչները.»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
-
Քննարկվել է
08.12.2021 - 23.12.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5037
Տպել