Հիշել նախագիծը

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշները հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով։

 Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ  անհրաժեշտ է սահմանել նախադպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման դրույթները և երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշները:

 

Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։

Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։

  • Քննարկվել է

    03.12.2021 - 18.12.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13265

Տպել