Հիշել նախագիծը

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  •  

     

    ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

    ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

     

    1. Ընդհանուր դրույթներ
    2. Սույն կարգով կարգավորվում են երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
    3. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

     

     

    1. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում
    2. Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք:
    3. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժների և ՄՀ ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ` ՏՄԱԿ): Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` Կանխարգելիչ միջամտությունների պլանով:
    4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում նախադպրոցականի Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.
    • Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքում թեթև աստիճանի դժվարությունների արձանագրման դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից տրամադրվում է լրացուցիչ աջակցություն` առկա խնդիրների հաղթահարման նպատակով: Այն դեպքում, եթե մանկավարժը գտնում է, որ երեխան ունի ՄՀ ծառայությունների կարիք, ապա նախադպրոցական ուսումնական հաստատությունը համապատասխան հայտով դիմում է ՏՄԱԿ-ին: ՏՄԱԿ-ի մասնագետները` երեխային հետազոտելուց հետո, կարիքի դեպքում կազմակերպում են ծառայության տրամադրումը:
    • առավելագույնը 15-օրյա ժամկետում, ՄՀ աջակցության խումբը և մանկավարժները ծնողի մասնակցությամբ, մշակում են երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանը (Ձև1): Կանխարգելիչ միջամտությունների պլանում ներառվում է ՄՀ աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները: ՄՀ աջակցության յուրաքանչյուր ծառայության ծավալը կազմում է շաբաթական 45 րոպե:
    • երեխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակացույցը հաստատում է հաստատության տնօրենը և պատճենը տրամադրում երեխայի ծնողին:
    1. Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար։ Անհրաժեշտության դեպքում Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցում է նաև տվյալ հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խումբը։
    2. Նախադպրոցական մակարդակում ՄՀ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երերխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` նախադպրոցական ուսումնական հաստատության/ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի կողմից և հաստատվում է հաստատության տնօրենի կողմից:
    3. Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս նախադպրոցական ուսումնական հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի:
    4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ՏՄԱԿ-ին է փոխանցում տեղեկատվություն Նախադպրոցական մակարդակում Կանխարգելիչ միջամտությունների պլանով աջակցության ծառայություններ ստացող երեխաների մասին (քանի երեխա է ստանում աջակցություն և քանի երեխա այլևս չունի աջակցության կարիք, քանի երեխա է փոխանցվել Տարածքային մակարդակ):
    5. ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր նախադպրոցական ուսումնական հաստատություն` Նախադպրոցական մակարդակում իրականացվող աշխատանքները մշտադիտարկելու նպատակով՝ փաստաթղթային փաթեթ (Նախադպրոցական մակարդակի գնահատման արձանագրություն, Կանխարգելիչ միջամտությունների պլան) և մանկավարժների ու ՄՀ աջակցող խմբի կողմից իրականացվող աշխատանքներ:

          Իրականացվող մշտադիտարկումների ժամանակ ՏՄԱԿ-ի աշխատակիցները նաև ուշադրության կենտրոնում են պահում ուսումնական հաստատության բոլոր երերխաներին՝ Նախադպրոցական մակարդակում երեխաների խնդիրների և դժվարությունների վաղ հայտաբերման նպատակով։

    1. ՄՀ աջակցության խմբի կազմում ընդգրկվում են նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատող(ները), հատուկ մանկավարժը (ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը (առկայության դեպքում):
    2. Նախադպրոցական մակարդակում մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները և փորձում երեխային աջակցել, որպեսզի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնի հասակակիցների հետ զուգընթաց:
    3. ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրվում են պարապմունքներից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:
    4. ՄՀ աջակցության խումբը պարապմունքների ընթացքում անցկացնում է դիտարկումներ, խորհրդատվություն է տալիս մանկավարժական աշխատակիցներին պարապմունքների պլանավորման վերաբերյալ (նախադպրոցական ուսուցման ռազմավարություններ, մեթոդներ, երեխայի մասնակցությունը բարձրացնող առաջարկություններ), իրականացնում է երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:
    5. Յուրաքանչյուր ամիս ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողները Կանխարգելիչ միջամտությունների պլանում արձանագրում են իրականացված աշխատանքները` երեխայի հաջողություններն ու դժվարությունները, իսկ կիսամյակի ավարտին Կանխարգելիչ միջամտությունների պլանի նվաճումներ բաժնում գնահատում են ստացված արդյունքները:
    6. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ երեխայի մանկավարժական աշխատողների և ՄՀ աջակցության խմբի անդամների հանդիպում՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված աշխատանքների, այդ թվում` ՄՀ աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում հանդիպմանը կարող են հրավիրվել երեխայի ծնողն ու ՏՄԱԿ-ի մասնագետները:
    7. Երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը տրամադրվում է ծնողին:
    8. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, հաջորդ կիսամյակի Կանխարգելիչ միջամտությունների պլան մշակելիս, վերանայվում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:

     

    III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում

    1. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: Տարածքային մակարդակի գնահատման արդյունքում և Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներին համապատասխան առաջարկվում են երեխայի համար անհրաժեշտ ՄՀ աջակցության ծառայությունների տեսակը, ծավալը (Ձև 2):
    2. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից կամ հաստատության կողմից, եթե հաստատությունում առկա է ՄՀ աջակցության խումբ: Հնարավոր է նաև ՄՀ աջակցության տրամադրման զուգակցված տարբերակը, որի դեպքում երեխայի համար առաջարկված ծառայությունների այն տեսակները, որոնք առկա են հաստատությունում, տրամադրվում են հաստատության մասնագետների կողմից, իսկ  մնացած ծառայությունները` ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից:
    3. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում, ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողը` ծնողի մասնակցությամբ, մշակում են երեխայի Անհատական զարգացման և ուսուցման պլանը (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), որը մուտքագրվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգ ( Ձև 3): Երեխայի ԱՈՒԶՊ-ի հաստատումից հետո, 5-օրյա ժամկետում, ՏՄԱԿ-ի և ուսումնական հաստատության տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների տեսակները, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները և ՏՄԱԿ-ի մասնագետների` նախադպրոդական ուսումնական հաստատություն հաճախելու ժամանակացույցը:
    4. Եթե երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա ՏՄԱԿ-ը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒԶՊ-ով նախատեսված ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրել կենտրոնում:
    5. ՏՄԱԿ-ում ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, ՏՄԱԿ-ի միջոցներով, պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի և երեխայի ԱՈՒԶՊ-ում նշված ժամանակացույցի:
    6. Այն դեպքերում, երբ ծնողը հրաժարվում է իր երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունից/ներից, սակայն երեխայի նախադպրոդական կրթությունը անհնար է պատշաճ կերպով իրականացնել առանց այդ ծառայությունների, ինչպես նաև ծնողի հրաժարվելը անհիմն է, ուսումնական հաստատությունը կարող է դիմել ԽՀՄ` երեխայի շահերը պատշպանելու նպատակով:
    7. ՄՀ աջակցող ծառայությունների տրամադրման ժամանակացույցը որոշվում է երեխայի ֆիզիկական և մտավոր կարողություններից և աշխատունակության մակարդակից: Այն դեպքերում, երբ երեխայի բոլոր պարապմունքներին մասնակցությունը, ելնելով նրա աշխատունակությունից և Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի ծանրության աստիճանից, անհնար, անարդյունավետ կամ նպատակահարմար չէ, ուսումնական հաստատությունը կարող է մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո որոշում կայայցնել ՄՀ աջակցության ծառայությունները տրամադրել նաև պարապմունքների  ընթացքում, դա ամրագրելով նաև երեխայի ԱՈՒԶՊ-ում։
    8. Երեխայի ԱՈՒԶՊ-ում նշված ժամանակացույցին համապատասխան ՏՄԱԿ-ի մասնագետների այցերը արձանագրվում են ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տնօրենի տեղակալի կողմից այդ նպատակով մշակված այցելությունների գրանցամատյանում (Ձև 4):
    9. Ուսումնական հաստատության և ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալները, առնվազն երկու ամիսը մեկ անգամ, հրավիրում են տվյալ երեխայի մանկավարժներին և ծառայություն տրամադրող ՄՀ աջակցության մասնագետների խմբին՝ ամփոփելու տվյալ ժամանակահատվածում ԱՈՒԶՊ-ով նախատեսված աշխատանքների արդյունքները: Ցանկալի է, որ հանդիպմանը հրավիրվի նաև երեխայի ծնողը: Այս հանդիպումներն առավել նպատակահարմար է իրականացնել ուսումնական հաստատությունում:
    10. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին երեխայի ՄՀ աջակցող թիմը և մանկավարժները` ծնողի մասնակցությամբ ամփոփում են երեխայի ԱՈՒԶՊ-ով նախատեսված գործողությունների արդյունքները, արձանագրում են ԱՈՒԶՊ-ի համապատասխան բաժնում և տրամադրում ծնողին:
    11. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒԶՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:
    12. ՏՄԱԿ-ը երեխայի կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում երեխայի ծնողին, հաստատության ՄՀ աջակցության խմբի անդամներին և մանկավարժական աշխատողներին` ապահովելով ծնողի, մասնագետների և մանկավարժական աշխատողների միջև մշտական կապ՝ փոխադարձ այցելությունների, հեռահաղորդակցության, առցանց խորհրդատվության տեսքով: Մանկավարժական աշխատողներին տրամադրվող խորհրդատվությունը առավելապես պետք է ուղղված լինի երերխայի` ուսումնադաստիարակչական գործընթացում մասնակցության բարձրացմանը, ուսումնադաստիարակչական ուսուցման ռազմավարությունների և վարքի կարգավորման մոտեցումների ընտրությանը:
    13. Հաստատությունը երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանին համապատասխան ֆինանսավորման բարձրացված չափաքանակից գոյացած ֆինանսական միջոցները ուղղորդում է տվյալ երեխայի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովման վրա:
    14. ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր հաստատություն` Տարածքային մակարդակում իրականացվող աջակցության ծառայությունները մշտադիտարկելու նպատակով (փաստաթղթային փաթեթ և իրականացվող աշխատանքներ): Մշտադիտարկումներն իրականացվում են ինչպես ուսումնական գործընթացում երեխայի մասնակցությունը գնահատելու, այնպես էլ հաստատության ՄՀ աջակցության խմբի մասնագետների կողմից իրականցվող աշխատանքները գնահատելու նպատակով: Իրականացված մշտադիտարկման արդյունքները ամփոփվում են համապատասխան ձևաթղթում (Ձև 5) և վերլուծության արդյունքում մշակվում են հաստատության հետագա խորհրդատվական աշխատանքների ուղղությունները:
    15. Երեխաների մասին հավաքագրված տեղեկատվությունը, թե՛ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, թե՛ ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման վերաբերյալ, ՏՄԱԿ-ի համապատասխան աշխատակիցը 10-օրյա ժամկետում մուտքագրում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգ:
    16. Այն դեպքերում, երբ Տարածքային գնահատման արդյունքում որոշվել է երեխայի ԿԶԱՊԿ-ը, սակայն ծնողը առանց հիմնավոր պատճառի հրաժարվում է Մանկավարժահոգեբանական ծառայություններից, ապա  նախադպրոցական ուսումնական հսստատությունը կարող է դիմել քաղաքապետարանի Ընտանիքի, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության բաժին կամ համայնքում գործող Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխայի շահերը պատշպանելու նպատակով։

     

    1. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում
    2. Հանրապետական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից (այսուհետ` ՀՄԿ) ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, ԿԶԱՊԿ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին: ՀՄԿ-ն կարող է աջակցություն տրամադրել նաև երեխաների կրթության և պաշտպանության ոլորտում  գործող շահագրգիռ կազմակերպություններին՝ իրենց նախաձեռնությամբ։
    3. ՀՄԿ-ն իրականացնում է վերոնշյալ կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր` վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական խորհրդատվություններ, աջակցող այցեր:
    4. ՀՄԿ-ն ապահովում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու ՄՀ աջակցության միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով ՏՄԱԿ-ների աշխատանքը։
    5. ՀՄԿ-ն մշտադիտարկում է ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքները` գնահատում, աջակցություն, խորհրդատվություն:
    6. ՀՄԿ-ն ստեղծում է ԿԶԱՊԿ ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ: ՀՄԿ-ն փորձաքննության է ենթարկում ՏՄԱԿ-ների կողմից մշակված նյութերը: ՀՄԿ-ն փորձաքննության է ենթարկում շահագրգիռ կազմակերպությունների կողմից երեխաների կրթության կազմակերպմանը վերաբերող ծրագրերն ու մշակումները` իրենց նախաձեռնությամբ:
    7. ՀՄԿ-ն համակարգում և վերլուծում է ՏՄԱԿ-ների կողմից ԿԶԱՊԿ ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվությունը:
    8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
    9. Երեխայի ԿԶԱՊԿ-ի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝
      • երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
      • ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
      • ՄՀ աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:
    1. Երեխայի Գնահատման գործընթացը նախադպրոցական աստիճանում իրականացվում է ցանկացած տարիքում, երբ երեխայի մոտ դիտվում են նախադպրոցական ուսումնական գործընթացում մասնակցության և զարգացման կայուն դժվարություններ։ Հաջորդ Գնահատումն իրականացվում է դպրոցին նախապատրաստման տարեսկզբում (ավագ խումբ), ինչպես նաև, երբ ուսումնառության ընթացքում կարիք է առաջանում ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության:
    2. Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`
    • Նախադպրոցական մակարդակի Գնահատում, հաստատության մանկավարժների և ՄՀ աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում կամ ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից):
    • Տարածքային մակարդակի Գնահատում` ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից:
    • Հանրապետական մակարդակի Գնահատում` բողոքարկված դեպքերի կրկնական գնահատում, որն իրականցվում է ՀՄԿ-ի մասնագետների կողմից:
    1. Նույն ուսումնական հաստատությունում Ավագ խմբում երեխայի հերթական Գնահատման գործընթացն իրականացվում է Տարածքային մակարդակից սկսած` բաց թողնելով գնահատումը նախադպրոցական մակարդակում։
    2. Այն դեպքում, երբ ուսումնական տարվա ավարտին ԱՈՒԶՊ-ով իրականցված աշխատանքների ամփոփման ժամանակ երեխայի մանկավարժական աշխատակիցների և ՄՀ աջակցող խմբի կողմից կայացվում է որոշում երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության անհրաժեշտության մասին, որն արձանագրվում է համապատասխան ձևաթղթում (Ձև 6), հաստատության տնօրենը, ծնողի դիմումի համաձայն դիմում է ՏՄԱԿ` երեխայի ԿԶԱՊԿ-ի վերագնահատման նպատակով:
    3. Նախադպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության մանկավարժական աշխատողների և ՄՀ աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում, բացակայության դեպքում ՏՄԱԿ-ի մասնագենտերի կողմից) բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնադաստիարակչական գործընթացին արդյունավետ մասնակցության վրա:
    4. Եթե նախադպրոցական կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային արդյունավետ մասնակցություն ունենալ ուսումնադաստիարակչական ուսումնառության գործընթացում, ապա մանկավարժական աշխատողը գրավոր դիմում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ իրականացնելու երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատում (Ձև 7):
    5. Տնօրենի հրամանով հանձնարարվում է երեխայի մանկավարժական աշխատողներին և ՄՀ աջակցության խմբին իրականացնել երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատում: Նախադպրոցական մակարդակում մանկավարժական աշխատողները և ՄՀ աջակցության խումբը, սերտ համագործակցելով երեխայի հետ, իրականացնում են նախադպրոցական մակարդակում ԿԶԱԿՊ-ի Գնահատում: Եթե հաստատությունում չկան ՄՀ աջակցող մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող ՏՄԱԿ-ից:
    6. Գնահատման փուլը, որը  ներառում  է  երեխայի  ծնողի,  մանկավարժական աշխատողների  և  այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման և համապատասխան գործիքների կիրառման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, տևում է 10-15 օր՝ տնօրենի կողմից տրված հրամանի օրվանից սկսած:
    7. Եթե երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի ակտիվության և մասնակցության որևէ ոլորտի թեթև աստիճանի խանգարման մասին, ապա մանկավարժական աշխատողները և աջակցության խումբը, սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ, մշակում է Կանխարգելիչ միջամտությունների պլան (Ձև 1)՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (ուսուցման և դաստիարակության մեթոդներ, տեղի և խմբասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):
    8. Եթե երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի ակտիվության և մասնակցության որևէ ոլորտի միջին, ծանր կամ խորը աստիճանի խանգարման մասին, ապա հաստատությունը, ծնողի համաձայնությամբ,դիմում է ՏՄԱԿ-ին՝ իրականացնելու Տարածքային մակարդակի Գնահատում (Ձև 8):
    9. Երեխային տարածքային մակարդակի Գնահատման ներկայացնելու համար հաստատության տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
    • ծնողի գրավոր համաձայնությունը,
    • ծնողի և երեխայի անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները,
    • երեխայի հանրային ծառայության համարանիշը,
    • ծնողի հանրային ծառայության համարանիշը,
    • երեխայի անձնական գործի առաջին էջի պատճեն` լուսանկարով,
    • նախադպրոցական մակարդակի գնահատման եզրակացությունը (Ձև 9),
    • երեխայի առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր (առկայության դեպքում),
    • Կանխարգելիչ միջամտությունների պլանը՝ առկայության դեպքում,
    • Անհատական ուսուցման և  զարգացման պլանը՝ առկայության դեպքում,
    • այլ փաստաթղթեր, եթե հաստատությունը կարծում է, որ օգտակար տեղեկատվություն է տալիս երեխայի մասին:
    1. Երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացվում է ՏՄԱԿ-ի կողմից՝ որոշելու երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանը և տեսակը:
    2. Հաստատության տնօրինության կողմից դիմումը (Ձև 10) և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, ՏՄԱԿ-ը նշանակում է երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումը սկսելու օրը՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, որի մասին տեղեկացնում է հաստատության տնօրինությանը:
    3. Տարածքային մակարդակի գնահատում կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա, եթե երեխան որևէ ուսումնական հաստատությունում ընդգրկված չէ:
    4. ՏՄԱԿ-ի տնօրենի հրամանով ձևավորվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող ՄՀ աշխատողների խումբ, որը ներառում է ՏՄԱԿ-ի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Գնահատող խմբի կազմը ձևավորվում է հիմնվելով նախադպրոցական մակարդակի գնահատման եզրակացության վրա: Անհրաժեշտության դեպքում երեխային Գնահատողների խմբում ներառվում են նաև երեխայի կարիքին համապատասխան մասնագետներ՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանակվարժ, էրգոթերապիստ։
    5. Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության ՄՀ աջակցության խումբը, երեխայի մանկավարժական աշխատողները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):
    6. ՏՄԱԿ-ի կողմից երեխայի Տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալը:

    59.ՏՄԱԿ-ի կողմից երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումը տևում է նվազագույնը մեկ շաբաթ և առավելագույնը մեկ ամիս:

    1. Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնելուց հետո՝ առնվազն 5-օրյա ժամկետում, Գնահատում իրականացրած ՏՄԱԿ-ի մասնագետները կազմում են երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունը (Ձև 11) և Գնահատման եզրակացությունն (Ձև 12) ու ներկայացնում ՏՄԱԿ-ի տնօրենի հաստատմանը:
    2. ՏՄԱԿ-ի տնօրենի կողմից հաստատված երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության մեկ օրինակը պահվում է ՏՄԱԿ-ում, իսկ մեկը՝ տրվում է երեխայի ծնողին:
    3. Գնահատման արդյունքների հետ համաձայնության դեպքում ծնողը, Գնահատման արձանագրությունը և Գնահատման եզրակացությունը ներկայացնում է իր երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության տնօրենին:
    4. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն: Եթե երեխան ընդգրկված չէ որևէ նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ապա երեխայի ծնողն ինքն է դիմում տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգի ամբողջական գործարկման դեպքում երեխայի Տարածքային մակարդակի գնահատման եզրակացությունը ինքնաշխատ եղանակավող փոխանցվում է Տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն, այնուհետև նույն կերպ վկայագիրը փոխանցվում է ՏՄԱԿ-ին, որն էլ փոխանցում է ուսումնական հաստատությանն ու ծնողին:
    5. Ծնողի կամ նախադպրոցական հաստատության կողմից Գնահատման արդյունքների անհամաձայնության դեպքում` ծնողի դիմումի համաձայն Տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական մակարդակում (Ձև 13): Բողոքարկման դիմումը ծնողի կողմից ՀՄԿ պետք է ներկայացվի Տարածքային մակարդակի Գնահատման եզրակացությունը ստանալուց ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում: Հանրապետական մակարդակում իրականցվող գնահատման ժամկետները նույնն են, ինչ Տարածքային մակարդակի գնահատման ժամկետները:

     

    1. Անհատական զարգացման և ուսուցման պլան
    2. Անհատական ուսուցման և զարգացման պլանը (այսուհետ՝ ԱՈւԶՊ) երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև ՄՀ աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները։
    3. ԱՈՒԶՊ-ն մշակվում է ուսումնական հաստատության և ՏՄԱԿ-ի կողմից` տարածքային մակարդակի գնահատման արդյունքում ԿԶԱՊԿ ունեցող յուրաքանչյուր երեխայի համար: ԱՈւԶՊ-ն մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:
    4. ԱՈՒԶՊ-ում կրթական ծրագրերի հարմարեցում իրականացվում է ԿԶԱՊԿ ունեցող այն երեխաների համար, որոնք չեն կարողանում բավարարել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները: Իսկ ԿԶԱՊԿ ունեցող այն երեխաների համար, ովքեր կարողանում են յուրացնել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, ԱՈՒԶՊ-ում սահամանվում են ԿԶԱՊԿ-ին համապատասխան առանձնահատուկ պայմանների, միջավայրային հարմարեցումների և ՄՀ աջակցության ծառայությունների պլանավորումը: ԱՈւԶՊ-ում արձանագրվում է երեխային տրամադրվող համապատասխան ՄՀ աջակցությունների ծավալները, տևողությունն ու ժամանակահատվածը:
    5. ԱՈՒԶՊ-ի մշակումը համագործակցային գործընթաց է, որն իրականացնում են երեխային դասավանդող մանկավարժական աշխատողները և որին մասնակցում են երեխայի ծնողներն ու ՄՀ աջակցություն տրամադրող մասնագետները: ԱՈՒԶՊ-ն մշակելուց հետո ծնողն իր ստորագրությամբ հաստատում է, որ ծանոթացել է այդ փաստաթղթին:
    6. Երեխայի ԱՈՒԶՊ-ի կազմման համար առաջնային պատասխանատվությունը կրում է ուսումնական հաստատության տնօրենը, ով ապահովում է ծնողի մասնակցությունը ԱՈՒԶՊ-ի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու գործընթացին և աշակերտի ԱՈՒԶՊ-ի իրականացման համար անհրաժեշտ ՄՀ աջակցության, հարմարեցված նյութերի և պարագաների տրամադրումը:
    7. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալը համակարգում է ԱՈՒԶՊ-ի մշակման, իրականացման և ԱՈՒԶՊ-ում ներգրավված բոլոր կողմերի միջև արդյունավետ և համագործակցային աշխատանքները:
    8. Երեխայի ԱՈՒԶՊ-ով պլանավորված կրթական ծրագրի բաժինների հարմարեցման, իրականացման և արդյունքների գնահատման համար առաջնային պատասխանատվություն է կրում մանկավարժական աշխատողը:
    9. ՄՀ աջակցության խումբը (հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական մանկավարժ) իր կողմից իրականացվող աշխատանքները պլանավորում է ԱՈՒԶՊ-ի համապատասխան բաժնում: ՄՀ աջակցության կողմից սահմանված նպատակները պետք է համահունչ լինեն մանկավարժական աշխատողների կողմից սահմանված նպատակներին:
    10. Մանկավարժի օգնականը ԱՈՒԶՊ-ի տարեկան նպատակներին և խնդիրներին ուղղված գործողությունների իրականացման ընթացքում մանկավարժի անմիջական աջակիցն է:
    11. Ծնողը ԱՈՒԶՊ-ի համագործակցային թիմի անդամ է: Նրա ներգրավվածությունը պետք է սկսվի իր երեխայի համար իրատեսական և նպատակահարմար անհատական ծրագրի վերաբերյալ որոշումների կայացման փուլից և շարունակվի ԱՈՒԶՊ-ի մշակման և դրա իրականացման փուլերում:
    12. Երեխայի մասնակցությունը ԱՈՒԶՊ-ի մշակման գործընթացներին ցանկալի է:
    13. Երեխայի տարեկան վերջնարդյունքները և կարճաժամկետ նախադպրոցական ուսումնառության նպատակադրումները նախադպրոցական ուսումնական տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կարող են անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվել:
    14. Ելնելով ԱՈՒԶՊ-ում սահմանված` երեխայի տարեկան վերջնարդյունքներից և կարճաժամկետ նախադպրոցական ուսումնառության նպատա­կադրումներից` երեխայի ցուցաբերած առաջա­դիմությունը պար­բերա­բար կգնահատվի ողջ տարվա ընթացքում ամփոփիչ աշխատանքների միջոցով նույն հաճախականությամբ, ինչ նախատեսվում է առանց ԱՈՒԶՊ-ի երեխաների համար:
    15. ԱՈՒԶՊ-ում արձանագրվում է նաև երեխայի նախադպրոցական կրթական առաջընթացի գնահատման համար անհրաժեշտ հարմարեցումները:
    16. Երեխայի կրթական առաջընթացը գնահատվում է երեխայի կարողությունների և հնարավորությունների հիման վրա և ԱՈՒԶՊ-ում սահմանված նպատակներին համապատասխան:
    17. Ուսումնական տարվա վերջին ԱՈՒԶՊ-ի թիմն իրականացնում է ԱՈՒԶՊ-ի վերանայում, գրանցում է սովորողի կրթական առաջընթացը տվյալ տարվա ավարտի դրությամբ և մշակում է սովորողի անցումային պլանը` գրի առնելով հաջորդ տարվա (օրինակ` կրտսեր խմբից միջին խումբ) համար առաջարկություններ:

     

    VII. Երեխայի անհատական թղթապանակը

    1. ՄՀ աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար, նախքան ՄՀ աջակցության ծառայություն տրամադրելը, կազմվում է անհատական գործի թղթապանակ (այսուհետ՝ Անհատական թղթապանակ), որը ներառում է երեխայի Նախադպրոցական և կամ Տարածքային մակարդակների Գնահատման արդյունքների արձանագրությունը, ԱՈՒԶՊ-ն, երեխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):
    2. Երեխայի Անհատական թղթապանակի պատասխանատուները համապատասխանաբար հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով և ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալներն են:
    3. Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքե
  • Քննարկվել է

    03.12.2021 - 18.12.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13263

Տպել