Հիշել նախագիծը

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գոծընթացները կարգավորող միասնական կարգի ստողծման պահանջով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Ներկայումս հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացները կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական  առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին  դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանով:

Գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները, որոնք մանրամասն ներկայացված են նախագծում:

Սահմանված է, որ դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին: Սահմանված է նաև, որ  դասագքերը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված):

Նախագծով հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացները իրականացվում են մրցութային եղանակով: Դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է երեք հիմնական փուլերով: Հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքեր կարող են ստեղծվել և հրատարակվել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից՝ պետական պատվերի շրջանակներում։ Պետական պատվերի պարագայում՝ հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքերը կարող են ստեղծվել ոչ մրցութային եղանակով՝ ուղիղ պատվերի միջոցով:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն նաև դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացնելու և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով առարկայական հանձնաժողովների ձևավորման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.2-րդ կետով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.11.2021 - 15.12.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9219

Տպել

Առաջարկներ`

Արամ Նազարյան

15.12.2021

Կարծում եմ նախագիծը հետընթաց քայլ է դեպի խորհրդային ժամանակներ, երբ վերևից եկող հրահանգներով ու կարծրատիպերով դասագրքեր էին ստեղծվում և հրամցվում մեզ։ Եղած համակարգը բարելավելու փոխարեն դասագրքաստեղծման և հրատարակման անընդունելի նախագիծ է մշակվել, որը պարունակում է ոչ միայն բովանդակային ռիսկեր, այլ նաև տանելու է պետական մենաշնորհի վերականգնում այս ոլորտում։ Դա կհանգեցնի գաղափարների և տեսակետների ազատության և մրցակցության վերացմանը, ինչը բերելու է դպրոց անորակ և անհասկանալի ծագմամբ ու ապազգային բովանդակությամբ դասագրքեր։ Սկզբունքորեն մերժելի է սույն նախագիծը։

Սոկրատ Մկրտչյան

15.12.2021

2. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Այս կետի նպատակն էլ պարզ չէ: Այստեղ նույնպես տեսնում ենք ոչ արդար վերաբերմունք հրատարակչությունների և հեղինակների հանդեպ: Եթե նախարարության նպատակն է «դասագրքի ստեղծումն» առանձին մրցույթով կազմակերպել ու գնել, այն դարձնել պետական սեփականություն և գնումների միջոցով պատվիրել տպաքանակներ՝ անտեսելով հրատարակչություններն ու հեղինակային խմբերը, ապա կարծում ենք, որ այդպես լինել չի կարող, քանզի միջազգային բազմաթիվ օրենքներով կարգավորվում են հեղինակային գույքային իրավունքների փոխանցման հարցերը, ինչը ենթադրում է, որ հրատարակչություններին (արդյունքում, բնականաբար, նաև հեղինակներին) պետք է վճարել յուրաքանչյուր տպագրված օրինակի համար: Պարզ չէ, թե այդ դեպքում առաջին փուլի ավարտին ինչ սկզբունքով է գնում կատարվելու, ով է ապահովելու ստեղծված դասագրքերի (առավել ևս, որ դրանք պետք է ներառեն նաև էլեկտրոնային ռեսուրսներ) հետագա սպասարկումը: Մեր հաշվարկները ցույց են տալիս նաև, որ երկու տարբեր փուլերով մրցույթի արդյունքում դասագրքերի գինը մինչև 30% կարող է ավել լինել, քան եթե այն արվի մեկ փուլով: 3. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Անհասկանալի է տվյալ դեպքում ֆիզիկական անձի մասնակցությունը: Օրինակ, կան հեղինակային իրավունքի բազմաթիվ օբյեկտներ (տեքստ, տառատեսակ, նկար, քարտեզ, էլ ռեսուրսներ, դիզայն, բնագրեր և այլն), որոնք ներառվում են դասագրքի մեջ, և որոնց հեղինակների հետ պետք է հեղինակային գույքային իրավունքների օգտագործման պայմանագրեր կնքվեն, կատարվեն անհրաժեշտ վճարումներ, վճարվեն համապատասխան հարկերը և այլն: Թվարկյալ աշխատանքները կատարելու համար բնականաբար տվյալ ֆիզիկական անձը պետք է դառնա իրավաբանական անձ, ով կկրի նաև ստեղծված դասագրքի յուրաքանչյուր տարրի պատասխանատվությունը: Ասենք օրինակ, հեղինակային իրավունքի խախտման դեպքում իրավաբանական անձը իր ողջ գույքով կարող է պատասխանատվություն կրել, իսկ այս դեպքում ի՞նչ է անելու ֆիզիկական անձը:

Ռուբեն Աղայան

14.12.2021

Կետ 2. 1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և օրինակելի ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը, Ավելացնել օրինակելի բառը։ Կետ 17. 1. Նախընտրելի կլինի‚ որ գիտական համապատասխանությունը նույնպես գնահատի բովանդակային համապատասխունությունը գնահատող հանձնաժաղովը։ 2. Չեն նշվում մասնագիտական եզրակացություն տվող կառույցներին և մասնագետներին ներկայացվոց պահանջները։ 3. Քոսք չի գնում դասագրքերի գնի վերաբերյալ։ Արդյո՞ք սա նշանակում է‚ որ գնառաջարկը որևե դեր չի խաղում դասագրքերի մրցումնակության գնահատման գործընթացում։ Կետ 23. Այս կետը վերադարձնում է մեզ Խորհրդային Հայաստան‚ դուռ է բացում կամայականությունների և չարաշահումների համար՝ առավել ևս‚ որ ոչ մի խոսք չկա այն կիրառելու պատճառների և պայմանների մասին։

Տեսնել ավելին