Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 449-Ն որոշման`
- 1-ին կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով․
- 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժը, 402-րդ հոդվածով սահմանված տուգանքը, ինչպես նաև Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ, 1692-րդ, 1698-րդ և 1703-րդ հոդվածներով սահմանված տուգանքները չեն կիրառվում․».
- 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին՝ վճարման հանձնարարականում նշելով այն ՀՎՀՀ-ն, որը հատկացվել է ծառայությանը տվյալ միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտ և անձնավորված հաշվարկ ներկայացնելու համար.»․
- 1-ին կետի 7-րդ ենթակետը, 2-րդ կետը, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
- 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով․
«3) միջազգային կազմակերպության վարձու աշխատողի համար առաջին անգամ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնելու համար դիմել պետական եկամուտների կոմիտե՝ տվյալ միջազգային կազմակերպությանը, որպես գործատու, հաշվառելու, ծառայությանը համապատասխան հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ հատկացնելու համար։».
- 4-րդ կետից հանել «պետական» բառերը.
- 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով․
«1.1) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դիմումը ծառայությունից ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը հատկացնել հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ.».
- 4-րդ կետի 2-րդ ենթակետը «հասանելի դարձնել» բառերից հետո լրացնել «միջազգային կազմակերպության վարձու աշխատողների» բառերով.
- 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ․
«4.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել միջազգային կազմակերպությունների կողմից կատարված յուրաքանչյուր փոխանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվության տրամադրումը Ծառայությանը, նշելով վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, ստացման ամսաթիվը, նպատակը և գումարը՝ արտարժույթով և ՀՀ դրամով։»։
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում ապահովել «Պետական կենսաթոշակների մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքների, իսկ դրանից հետո՝ նշված օրենքներում կատարված փոփոխությունների ռուսերեն թարգմանությունը և դրանց հրապատակումը նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
25.11.2021 - 10.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4254
Տպել