Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 2.  «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

  • 1-ին մասից հանել «մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը․
  • 2-րդ մասում «աշխատողները» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերը, իսկ «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը հանել։

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

          Հոդված 3.  Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 2-րդ մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։

          Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    09.11.2021 - 24.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4915

Տպել