Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

3.1) պատճեն՝ ձեռագիր կամ տպագիր փաստաթղթի բնօրինակի պատկերի ճշգրիտ կամ հարաբերականորեն ճշգրիտ վերարտադրությունը թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա.

3.2) էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակ՝ նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով գրանցված տեղեկատվություն, եթե էլեկտրոնային փաստաթուղթը փոփոխության չի ենթարկվել այն պահից, երբ այն տրվել է պահպանության.

3.3) էլեկտրոնային փաստաթղթի պատճեն՝ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակի վերարտադրությունը թղթային կրիչի վրա:»:

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝       

    1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

    «7. Քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում համապատասխանաբար վերադաս դատախազը կամ դատարանը որոշում է կայացնում դրանք վերականգնելու մասին և միջոցներ ձեռնարկում քրեական գործով վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործի կամ քրեական գործի նյութերի վերականգնումը կատարվում է գոյություն ունեցող ձեռագիր կամ տպագիր կամ էլեկտրոնային փաստաթղթերի բնօրինակներից պատճեններ հանելով կամ քննչական և այլ դատավարական գործողությունները կրկին կատարելով:»:

 

           Հոդված 3. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կորցրած վարույթի վերականգնման» բառերը փոխարինել «քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման» բառերով:

 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

        

              2021թ. ___________

Երևան

ՀՕ-      -Ն

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2021 - 27.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5549

Տպել