Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
700 - Կողմ
-
332 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 09.10.2021 13:11:35 | «Տնտեսական իավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ), քննարկելով հանրային քննարկման դրված ««Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), նշում է, որ հիմնականում դրական է գնահատում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեմ պայքարի ու դրա կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության նախորդիվ գործունեությունը և կիսում է դրա՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված իր պոզիտիվ պարտականությունները կատարելու ուղղությամբ մտահոգությունը: Միաժամանակ ՏԻԿ ՀԿ գտնում է, որ այդ մտահոգությունը անվերապահ վերացնելու նպատակով ՀՀ կառավարությունը թույլ է տալիս իրավաբանության ու օրինակարգության կարևորագույն սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, կոպտագույն խախտումներ: Ըստ այդմ Նախագծի հիմնավորումների մեջ բերում է ՀՀ օրենսդրության պահանջների աղճատված, հակասական փաստարկումներ, ինչպես նաև՝ գիտականորեն չապացուցված, անարժանահավատ տեղեկատվություն: Նախագծի հիմնավորման համար հղում է կատարվում միայն ՀՀ սահմանադրության 85-րդ և 86-րդ հոդվածների և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի իրավակարգավորումներին, անտեսելով մարդու իրավունքների իրացման սահմանադրական այլ իրավակարգավորումները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Բնակչության բժշկական օգնության և սապասարկման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքների, դրանցից բխող այլ նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները: Ցավոք Նախագծի մշակման ժամանակ հեղինակը հաշվի չի առել ՀՀ օրենսդրության վերահիշյալ կարգավորումները և ներկայացրել է մի օրինագիծ, որով պարտադրում է ՀՀ հանարային աշխատողներին անցնել կլինիկական փորձարկումների փուլ: Հակառակ դեպքում այդ պարտադիր իրավակարգավորման չկատարումը՝ ի հակասություն սահմանդրական կամավորության սկզբունքի, հանգեցնելու է հաջորդ իրավազանցությանը՝ աշխատանքից ազատմանը, ինչը այս պարագայում էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներին: Ավելին, Նախագծի հեղինակը փորձել է անգամ խախտել ՀՀ սահմանդրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված): Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում այնպիսի խտրական և ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Կարծես, թե նախագծի հեղինակները բոլորովին անհանգստություն չունեն վերոհիշյալ պաշտոնյաների ՀՀ սահմանադրությամբ սահմանված առողջ ապրելու իրավունքի իրացման ուղոււթյամբ կամ էլ հստակ վստահ են, որ նրանք չեն կարող վարակվել կորոնավիրուսով՝ ելնելով իրենց սոցիալական դիրքից: Բացի վերոհիշյալից, Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ հանրային ծառայողների մեծ մասի ֆինանսական դրության կտրուկ ծանրացման, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումների, ինչի մասին բարձրաձյնում են արդեն լրատվական միջոցները և ՀՀ դատախազությունում արդեն հարուցվել են քրեական գործեր: Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք. 1. Կասեցնել սույն օրինագծի հանրային քննարկումը և ետ վերադարձնել դրա հեղինակին (մանավանդ, որ ըստ ՀՀ ԱՆ www.e-draft.am պաշտոնական կայքի տվյալների 2021 թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ Նախագծին դեմ էին քվեարկել 544 շահառու կամ կայք այցելած մասնակիցների 58 տոկոսը, իսկ 2021 թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ Նախագծին դեմ են քվեարկել 22 շահառու կամ կայք այցելած մասնակիցների 96 տոկոսը) 2. Ամբողջությամբ իրականացնել ՀՀ օրենսդրության վերահիշյալ կարգավորումները՝ բացառելով մարդու իրավունքների խախտումը, անհավասարությունն ու խտրականությունը, 3. Առավել մեծացնել կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումների ջատագովությունը և ՀՀ քաղաքացիների կողմից սահմանված սանիտարահամաճարական սահմանափակումների խախտումների համար պատասխանատվությունը, 4. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որպես կլինիկական փորձարկման տեսակ, իրականացնել միայն կամավորության սկզբունքով՝ համաձայն ՀՀ սահմանադրության իմպերատիվ նորմերի: | • Հայաստանի Հանրապետությունում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ այդ պատվաստանյութերն արդեն իսկ անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության սահմանված չափանիշներին, հետևաբար Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ չեն իրականացվել և չեն իրականացվում (հղում՝ https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_19August2021.pdf?fbclid=IwAR3dPU0qXVbVUsZ3Ym8M9J7NVb2K_9exYe4Hztzf3V5tU1c6BwKW_4DUoB4, https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/covid-19-vaccines; https://grls.rosminzdrav.ru/Grls_View_v2.aspx?routingGuid=962a4d42-1c47-4af4-b14d-86c6ce1421fd&t]): Միաժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում, մինչ օրս իրականացվել է ավելի քան 6,52 մլրդ դեղաչափ պատվաստում, որը նույնպես փաստում է պատվաստանյութերի անվտանգությունը և արդյունավետությունը: • Ինչ վերաբերում է խտրականության մասին դիտարկմանը, ապա կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ նախագծի 4-րդ հոդվածը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: • Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: Իր հերթին, Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան (բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում), 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը: | |
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 10.10.2021 13:13:04 | «չի վճարում աշխատավարձ» դրույթը վերանայման կարիք ունի, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ վճարման ենթակա աշխատավարձը վերաբերի նախորդող ժամանակահատվածին, որի ընթացքում աշխատակիցը վաստակել է իր աշխատավարձը | Առաջարկությունն ընդունվել է։ | «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրվել է։ |
3 | Nare Simonyan 11.10.2021 11:21:09 | Դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին | Առաջարկը չի ընդունվել, քանի որ նախագծով նպատակ է հետապնդվում ապահովել հանրային առողջությունը՝ ապահովելով բնակչության պաշտպանվածությունը կորանավիրուսային հիվանդությունից: | |
4 | Սարգիս Ավդալյան 11.10.2021 14:17:54 | հիմնավորումների մեջ ինչու չի նշվում, որ եղել է դեպքեր, որ պատսվատումից են մահացել, ինչու է թաքցվում նման դեպքերը, սա օրենքի խախտում է և պետք է թաքցնողը կրի քրեական օրենսգրքով պատիժ | Առաջարկը չի ընդունվել, քանի որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ պատճառա-հետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ այդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին (հղում՝ https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_19August2021.pdf?fbclid=IwAR3dPU0qXVbVUsZ3Ym8M9J7NVb2K_9exYe4Hztzf3V5tU1c6BwKW_4DUoB4, https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/covid-19-vaccines https://grls.rosminzdrav.ru/Grls_View_v2.aspx?routingGuid=962a4d42-1c47-4af4-b14d-86c6ce1421fd&t]։ | |
5 | Սարգիս Ավդալյան 11.10.2021 14:18:19 | հիմնավորումների մեջ ինչու չի նշվում, որ եղել է դեպքեր, որ պատսվատումից են մահացել, ինչու է թաքցվում նման դեպքերը, սա օրենքի խախտում է և պետք է թաքցնողը կրի քրեական օրենսգրքով պատիժ | Առաջարկը չի ընդունվել, քանի որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ պատճառա-հետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ այդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին (հղում՝ https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_19August2021.pdf?fbclid=IwAR3dPU0qXVbVUsZ3Ym8M9J7NVb2K_9exYe4Hztzf3V5tU1c6BwKW_4DUoB4, https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/covid-19-vaccines https://grls.rosminzdrav.ru/Grls_View_v2.aspx?routingGuid=962a4d42-1c47-4af4-b14d-86c6ce1421fd&t]։ | |
6 | Siranuysh Karapetyan 16.10.2021 17:19:37 | Ինչու՞ հենց հիմա չի լինում քվեարկել։ Դիտմա՞մբ եք արել | Դիտարկումը չի ընդունվել, քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: | |
7 | Վահե Եղոյան 17.10.2021 08:46:54 | Ուղակի ափսոսում եմ որ վսռահել եմ այս կառավարությանը | Դիտարկումը չի ընդունվել, քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: | |
8 | Կարեն Մարկոսյան 18.10.2021 10:20:31 | Բռնապետությանը բնորոշ նախագիծ։ | Դիտարկումը չի ընդունվել, քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: Նախագծերով առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: | |
9 | Nare Karapetyan 23.10.2021 00:08:40 | Ուղղակի բռնապետական կարգեր, ուրիշ ոչինչ, փոքրոգի եք | Դիտարկումը չի ընդունվել, քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: Նախագծերով առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: | |
10 | Nare Karapetyan 23.10.2021 00:08:40 | Ոնց եմ փոշմանում, որ այս կառավարության համար իմ թանկ ժամանակն եմ կորցրել` փողոց դուրս գալով։ Ուղղակի ամո՛թ ձեզ, չնայած դուք չգիտեք ամոթն ինչ է | Դիտարկումը չի ընդունվել, քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: Նախագծերով առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: | |
11 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 25.10.2021 15:57:58 | - Շրջանառությունից հանել «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: - Շահագրգիռ կողմերի հետ քննարկել կանխարգելիչ միջոցառումների կիրառման հարցերը՝ բացառելու մարդու իրավունքների չհիմնավորված սահմանափակումների, այդ թվում՝ խտրականության և աշխատանքային իրավունքների խախտումների հնարավորությունը: | Չի ընդունվել։ Նախագծերի փաթեթը չի հանվել շրջանառությունից՝ հաշվի առնելով հետևյալը. Առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: | |
12 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 25.10.2021 21:32:23 | Մենք դեմ ենք այս նախագծին, քանի որ խնդիրը վերաբերվում է ոչ միայն աշխատանքային հարաբերություններին, այլ ողջ հանրությանը։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհուրդը հանդես է եկել հայտարարության, որով դեմ է արտահայտվել աշխատողներին իրենց հաշվին ՊՇՌ հետազոտություն անցնելու պարտադրանքին։ Հայտարարությունը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3DI0CkX Համարում ենք, որ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը փաստում է, որ մինչ այդ ընդունված ՀՀ Առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագիծը հակասում են ՀՀ օրենսդրությանը և դրանք օրինականացնելու անհրաժեշտություն կա։ Հետազոտությունը պետք է իրականացվի պետության կամ գործատուի հաշվին, այն էլ՝ ավելի հաճախ, քան 14 օրը մեկ։ Եթե այդ պարագայում աշխատողը դրանից հրաժարվի, ապա ընդունելի ենք համարում տվյալ աշխատողին աշխատանքի չթույլատրելը՝ հեռավար եղանակով աշխատանքը կազմակերպելու անհնարինության դեպքում։ | Չի ընդունվել։ Չպատվաստված աշխատողների պարտադիր թեստավորման մասով հրամանի հիմք է հանդիսացել Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկը, ըստ որի աշխատավայրում աշխատողների թեստավորումը հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով առավել արդյունավետ գործիք է վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար այդ կազմակերպություններում: https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/community/organizations/testing-non-healthcare-workplaces.html: Ընդ որում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թեստավորման ժամանակահատվածի համար առաջարկում է հիմք ընդունել հիվանդության մաքսիմալ գաղտնի շրջանը` 14 օր, բայց ոչ քիչ քան 7 օրը: Սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանվում է անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, որից սահմանվում է բացառություն. ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սույն հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը բացարձակ չէ, և Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում դրանք կարող են սահմանափակվել: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշմամբ սահմանվել է կարանտին: Իր հերթին կարանտին սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահված է օրենքով: Մասնավորապես սույն որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «ժ» կետերը, 17.5 հոդվածի 9-րդ մասը: Միաժամանակ, որոշմամբ հաստատված 19-րդ կետով սահմանվել է, որ հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում աշխատանքի կազմակերպման սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանով: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում որոշակի փոփոխությունները և լրացումները հնարավորություն են ընձեռում ապահովել Հրամանով սահմանված պահանջների պատշաճ կատարումը, ոչ թե «օրինականցնում » են այն: | |
13 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 25.10.2021 21:32:23 | Նախագծով առաջարկվող կարգավորումը անթույլատրելի է աշխատողների անձնական տվյալների պահպանության տեսանկյունից։ Մասնավորապես, Առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոններով նախատեսվում է, որ ՊՇՌ հետազոտությունից կամ պատվաստումից ազատվում են հղիները։ Դա նշանակում է, որ հղի լինելու դեպքում աշխատողը ստիպված կլինի գործատուին հղիության փաստը հաստատող տեղեկանք ներկայացնել, ինչը անձնական բնույթի տեղեկություն է՝ առավելապես հղիության վաղ շրջանում։ | Չի ընդունվել։ Միաժամանակ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը իր իրավասության շրջանակներում իրականացնում է մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը։ Հարկ է նշել, որ նախատեսվող կարգավորումները նպատակ են հետապնդում հենց հանրային առողջությունը պաշտպանելու, որպիսի քաղաքականության կարևորությունը հաստատվում է առողջության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ներառյալ՝ Նախագծի հիմնավորումներում նշված կորոնավիրուսային հիվանդության զարգացումը (մուտացիան) և դրա արդեն, ըստ էության, սկսված 4-րդ ալիքի սպառնալիքները: Նշվածի համատեքստում նշենք, եթե հանրային առողջության պահպանման նման նպատակին (ինչպես օրինակ՝ հավաքական իմունիտետը, առավել խոցելի մարդկանց պաշտպանությունը, բժշկական հաստատություններում բուժօգնություն ստանալու հնարավորության պահպանումը) հնարավոր է հասնել ավելի նվազ հարկադրական և ողջամիտ միջամտություններով (ինչպես օրինակ՝ հանրային կրթությունը), պարտավորության կատարումը արդարացված չի լինի, քանի որ անհատի ազատության և ինքնավարության նվազ սահմանափակումներով հանրային առողջության պահպանման նպատակներին հասնելը ավելի բարենպաստ է ռիսկ-օգուտ հարաբերակցության տեսանկյունից։ Սակայն հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների կիրառման պրակտիկան վկայում է այն մասին, որ նման միջոցները Հայաստանում դրական արդյունք չեն տալիս, ինչը հիմնավորում են ինչպես կորոնավիրոսով վարակվածության դեպքերի և դրանց հետևանքով մահվան դեպքերի թվի թռիչքային աճը (50% և ավելի), այնպես էլ Հայաստանում պատվաստված բնակչության հարաբերակցությունը համեմատած այլ երկրների հետ. այսպես՝ աբոողջությամբ պատվաստված բնակչության թիվը կազմում է 4.06%, իսկ մասնակի պատվաստված բնակչության թիվը՝ 3.20% (12.09.2021թ.-ի տվյալներով): | |
14 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 25.10.2021 21:32:23 | Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսվում է, որ մինչև 18 տարեկան աշխատողները պետք է ներկայացնեն գործատուին պարտադիր զննման տեղեկանք, այնինչ, Նախարարի նշված հրամանով 18 տարեկանից ցածր աշխատողները չեն ներկայացնում ՊՇՌ հետազոտություն, ինչի տրամաբանությունն անհասկանալի է։ | Չի ընդունվել։ Մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ թեստավորման պահանջ չի սահմանվել հաշվի առնելով այն, որ այդ տարիքի աշխատողները չունեն մեծ համաճարակաբանական նշանակություն՝ քիչ թվաքանակի հետևանքով: Միաժամանակ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բոլոր կազմակեպությունների համար սահմանված են վարակի առաջացման և տարածման կանխարգելմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք պարտադիր են բոլորի համար՝ անկախ տարիքից: | |
15 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 25.10.2021 21:32:23 | Համոզված չենք, որ կա հստակ վիճակագրություն, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են հանդիսանում ՀՀ-ում գրանցված աշխատողներ։ Հնարավոր է, որ առնվազն մեկ դեղաչափ ստացած 588385 անձանց (հոկտեմբերի 18-ի դրությամբ) մեծ մասը հենց աշխատողներ են։ Դա կնշանակի, որ աշխատողների գերակշիռ մեծամասնությունն արդեն պատվաստվել է, ինչն անիմաստ է դարձնում Աշխատանքային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները։ | Չի ընդունվել։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների արդյունավետությունը դրսևորվում է լիրարժեք պատվաստման պարագայում՝ համաձայն տվյալ պատվաստանյութի կիրառման ուղեցույցով սահմանված դեղաչափերի: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կիրառվող պատվաստանյութերը կիրառվում են 2 դեղաչափով՝ սահմանված ժամանակացույցով: Հետևաբար, միայն առաջին դեղաչափով պատվաստումների իրականացումը բավարար չէ և անհրաժեշտ է հաջորդ դեղաչափերի իրականացումը՝ սահմանված ժամկետներում: | |
16 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 25.10.2021 21:32:23 | Աշխատանքային օրենսդրությունը փոխելու և գործատուին չպատվաստված աշխատողներին աշխատանքից ազատելու թույլտվություն տալու փոխարեն առաջարկում ենք քայլեր ձեռնարկել պատվաստման գործընթացը խթանելու համար և կիրառել քաղաքացիներին խրախուսելու միջոցառումներ։ Դեռ օգոստոսի 6-ին մեր՝ Վարչապետին ուղղված 63-01 գրությամբ առաջարկ ենք ներկայացրել պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ, սակայն պատասխան չենք ստացել։ Առաջարկում ենք նաև՝ —————————————————————— 1․ Ցանկացած փակ հանրային վայրերի, որտեղ առկա են մարդկային կուտակումներ, և հանրային միջոցառումների մուտքը հնարավոր դարձնել միայն պատվաստում անցնելու կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները ներկայացնելով։ Բուժհաստատություններում, մանավանդ՝ պոլիկլինիկաներում և բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներում անձանց առողջապահական ծառայություններ մատուցելուց առաջ ԿՈՎԻԴ-19 հիվանդության թեստավորում անցկացնել, խուսափելու համար այլ հիվանդների շրջանում ԿՈՎԻԴ-19 տարածումից ։ ———————————————————————————————— 2․ Անհրաժեշտ է պոլիկլինիկաների կողմից կազմակերպել այցելություններ իրենց կցագրված բոլոր քաղաքացիներին, հատկապես 60-ից բարձր տարիքի՝ բնակչության շրջանում պատվաստման անհրաժեշտության մասին բացատրական աշխատանք տանելու համար։ ———————————————————————————— 3․ Հատուկ ուշադրություն դարձնել տաքսի ծառայությունների, տրանսպորտի, առևտրի, հանրային սնունդի և ժամանցի ոլորտներում թե՛ աշխատողների, և թե՛ այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելու վրա։ ——————————————————————— 4․ Խրախուսել այն գործատուներին, որոնց աշխատողների առնվազն 85%-ը պատվաստված են։ | «Աշխատանքային օրենսդրությունը փոխելու և գործատուին չպատվաստված աշխատողներին աշխատանքից ազատելու թույլտվություն տալու փոխարեն առաջարկում ենք քայլեր ձեռնարկել պատվաստման գործընթացը խթանելու համար և կիրառել քաղաքացիներին խրախուսելու միջոցառումներ։ Դեռ օգոստոսի 6-ին մեր՝ Վարչապետին ուղղված 63-01 գրությամբ առաջարկ ենք ներկայացրել պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ, սակայն պատասխան չենք ստացել։» Առաջարկը չի ընդունվել։ Ինչպես ցանկացած կանխարգելիչ պատվաստումներից, այդ թվում նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներից հետո դիտվող հետպատվաստումային անբարեհաջող երևույթները հիմնականում թեթև են, կարճատև և անցնում են առանց յուրահատուկ բուժման: Լուրջ հետպատվաստումային անբարեհաջոդ դեպքերի առաջացման հավանականությունը շատ փոքր է և նման դեպքերում պատվաստվողին ըստ անհարժեշտության սահմանված կարգով կարող է տրամադրվել անաշխատունակության թերթիկ: Առաջարկ 1․ Ցանկացած փակ հանրային վայրերի, որտեղ առկա են մարդկային կուտակումներ, և հանրային միջոցառումների մուտքը հնարավոր դարձնել միայն պատվաստում անցնելու կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները ներկայացնելով։ Բուժհաստատություններում, մանավանդ՝ պոլիկլինիկաներում և բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներում անձանց առողջապահական ծառայություններ մատուցելուց առաջ ԿՈՎԻԴ-19 հիվանդության թեստավորում անցկացնել, խուսափելու համար այլ հիվանդների շրջանում ԿՈՎԻԴ-19 տարածումից։ 1. Ընդունվել է։ Առողջապահության նախարարությունում արդեն իսկ քննարկվում է հանրային վայրերում՝ ռեստորան, գրադարան, թատրոն և այլ ժամանցի վայրերում ՊՇՌ թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատով մուտքի պահանջը և քննարկումների արդյունքների հիման վրա կմշակվի համապատսխան հրամաններում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հրամանի նախագիծ: Միաժամանակ, հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկները, բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության առաջացման և տարածման ռիսկը նվազեցնելու համար մշակվել և ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի Հավելված 8-ով հաստատվել են վարակի հսկողության հիմնական անվտանգության կանոնները, ինչպես բուժաշխատողների, այնպես էլ պացիենտների համար: Միաժամանակ հաշվի առնելով այն, որ պացիենտների շրջանում թեստավորումը իրականացվելու է կոնկրետ բժշկական կազմակերպություն դիմելու պահին, իսկ անձը կարող է վարակված լինել, սակայն գտնվել գաղտնի շրջանում, ապա բացասական պատասխանը կարող է ապակողմնորոշել բուժաշխատողներին և նվազեցնել զգոնությունը վարակի հսկողության այլ գործընթացների պահպանման առումով: Հետևաբար նշված գործընթացը կարող է մեծացնել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ պացիենտների շրջանում վարակի առաջացման և տարածման ռիսկը: Առաջարկ 2․ Անհրաժեշտ է պոլիկլինիկաների կողմից կազմակերպել այցելություններ իրենց կցագրված բոլոր քաղաքացիներին, հատկապես 60-ից բարձր տարիքի՝ բնակչության շրջանում պատվաստման անհրաժեշտության մասին բացատրական աշխատանք տանելու համար։ 2. Չի ընդունվել։ Բնակչության շրջանում իրազեկման նպատակով առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների բուժաշխատողները (տեղամասային բժիշկ, բուժքույր) արդեն իսկ իրականացնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության, արդյունավետության վերաբերյալ բնակչության իրազեկում, մասնավորապես ռիսկի խմբերի, այդ թվում 65 տարեկան և բարձր տարիքի, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում: Իրազեկման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բուժաշխատողների համար պարբերաբար կազմակերպվել և իրականացվել են դասընթացներ՝ վերջիններիս հաղորդակցման հմտությունները բարելավելու նպատակով, ինչպես նաև մշակվել և տպագրվել են իրազեկման նյութեր (հուշաթերթ, թռուցիկ, պաստառ) ռիսկի խմբերի անձանց համար: Առաջարկ 3․ Հատուկ ուշադրություն դարձնել տաքսի ծառայությունների, տրանսպորտի, առևտրի, հանրային սնունդի և ժամանցի ոլորտներում թե՛ աշխատողների, և թե՛ այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելու վրա։ 3. Ընդունվել է։ Սանիտարական կանոներով և նորմերով սահմանված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողողությունն իրականացվում է տեսչական մարմինների կողմից: Առաջարկ 4․ Խրախուսել այն գործատուներին, որոնց աշխատողների առնվազն 85%-ը պատվաստված են։ 4. Չի ընդունվել։ Աշխատողների 85% և ավել պատվաստումներում ընդգրկվածություն ապահովող գործատուի համար խրախուսում է նաև տվյալ կազմակերպության աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի գրանցման ռիսկի նվազեցումը, որը կնպաստի աշխատակիցների աշխատունակության բարձրացմանը և աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը: Միաժամանակ, նման կազմակերպությունների պատվաստվածության մակարդակի մասին իրազեկումը հանրությանը մեծապես կնապաստի վերջիններիս հեղինակության բարձրացմանը: | |
17 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2021 23:11:21 | ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ։ Աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 242): Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 243, մաս 2): Հատկանշական է, որ օրենսդիրը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունն ապահովելու պարտականությունը դնելով գործատուի վրա, միաժամանակ նախատեսել է, որ մի շարք մասնագիտությունների, աշխատանքների դեպքում, որոնք կարող են սպառնալիք լինեն բնակչության առողջության պահպանման, մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվելու տեսակետից, ինչպես նաև՝ մինչև տասնութ տարեկան աշխատողների դեպքում, գործատուն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի համապատասխան աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը։ Այսինքն՝ օրենսդիրը նպատակ հետապնդելով լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ բնակչության առողջության պահպանման, աշխատողին մասնագիտական ռիսկից զերծ պահելու հետ կապված, նախատեսել է, որ որոշ կատեգորիայի աշխատողներ ենթակա են պարտադիր բժշկական զննության, որը պետք է կազմակերպվի աշխատանքային ժամին և գործատուի միջոցների հաշվին, քանի որ գործատուն ի սկզբանե կրում է պարտավորություն՝ ապահվելու բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ։ Քննարկվող նախագծով գործատուի համար բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու պարտականություն սահմանելու փոխարեն սահմանվել է իրավունք լուծելու աշխատանքային պայմանագիրը այն դեպքում, երբ աշխատողը սեփական միջոցների հաշվին չի կարողանում իրականացնել ՊՇՌ թեստավորման պահանջը։ Հարկ է նշել, որ․ պարտադիր պատվաստման կամ թեստավորման վերաբերյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատողին, հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու կարգավորումները խնդրահարույց են աշխատանքի ընտրության ազատության բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքի տեսանկյունից։ առանձին խումբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հակահամաճարակային սահմանափակումների չկիրառումը անտրամաբանական է և խտրական։ | Չի ընդունվել: Հարկ է նշել, որ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միաժամանակ մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին համանման պահանջներ նախատեսվել են բոլոր աշխատողների համար։ Առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: Հարկ է նկատել, որ Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: Մյուս կողմից Նախագծով չի սահմանվում պարտադիր պատվաստումներ իրականացնելու պահանջ, քանի որ դրանով հնարավորություն է տրվում ըստ ընտրության ներկայացնել ինչպես պատվաստման մասին տեղեկանք, այնպես էլ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք կամ պատվաստման դեմ բժշկական հակացուցումների մասին տեղեկանք: Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում սահմանափակումները նախատեսվում է սահմանել փուլային տարբերակով: Մինչ օրս իրականացված փոփոխությունները սահմանված են միայն աշխատողների նկատմամբ: Հաջորդիվ նախատեսվում են այլ սահմանափակումներ, որոնց մասին Առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի: Միաժամանակ կորոնավիրուսային հիվանադության համավարակի կանխարգելման համատեքստում տարբեր երկրներ կիրառում են տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ որոշ երկրներ որդեգրել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պարտադիր պատվաստումների կիրառման քաղաքականությունը՝ բնակչության միայն մի շարք խմբերի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2021թ.-ի փետրվարի 5-ի մեջբերված հայտարարությունը, ըստ էության, ժամանակավրեպ է և չի արտացոլում կորոնավիրուսային հիվանդության և դրա դեմ պատվաստումների այս պահին ձևավորված իրավիճակը և որպես այդ իրավիճակի արձագանք՝ միջազգային տարածում գտած քաղաքականությունները: Նշվածը առավել ակներև է ԱՀԿ-ի հետագա հայտարարությունների և հրապարակումների համատեքստում, որոնց շրջանակում նկատում ենք էապես տարբերվող մոտեցումներ: Մասնավորապես, արդեն 2021թ.-ի ապրիլի 13-ին ԱՀԿ-ի կողմից հրապարակվել է «Covid-19 և պարտադիր պատվաստում. էթիկական նկատառումներ և նախազգուշացումներ» փաստաթուղթը (տե՛ս https://apps.who.int/iris/handle/10665/340841), որով նախ նշվում է, որ պատվաստանյութերը ամենարդյունավետ միջոցներից մեկն են մարդկանց կորոնավիրուսային հիվանդության դեմ պաշտպանելու համար: Նման միջոցներ նախատեսող քաղաքականությունները պետք է արդարացված լինեն մեկ այլ արժեքավոր հասարակական նպատակով, ինչպես օրինակ՝ հանրային առողջության պաշտպանությունն է: Այնուհետև, նույն փաստաթղթով ԱՀԿ-ն ներկայացնում է այն էթիկական (ոչ իրավական) նկատառումները, որոնք խորհուրդ է տրվում հաշվի առնել պատվաստումների մասին իրավական դրույթներ մշակելիս: Օրինակ՝ պատվաստումների վերաբերյալ դրույթները պետք է դիտարկվեն միայն այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են և համաչափ հանրային առողջության ոլորտում լիազոր մարմնի կողմից սահմանված հանրային առողջության կարևոր նպատակին (ներառյալ սոցիալ-տնտեսական նպատակներին) հասնելու համար: Նշվածի լույսի ներքո հարկ է նկատել, որ նախատեսվող կարգավորումները նպատակ են հետապնդում հենց հանրային առողջությունը պաշտպանելու, որպիսի քաղաքականության կարևորությունը հաստատվում է առողջության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ներառյալ՝ Նախագծի հիմնավորումներում նշված կորոնավիրուսային հիվանդության զարգացումը (մուտացիան) և դրա արդեն, ըստ էության, սկսված 4-րդ ալիքի սպառնալիքները: Նշվածի համատեքստում նշենք, որ ինչպես մեջբերվել է առաջարկում, եթե հանրային առողջության պահպանման նման նպատակին (ինչպես օրինակ՝ հավաքական իմունիտետը, առավել խոցելի մարդկանց պաշտպանությունը, բժշկական հաստատություններում բուժօգնություն ստանալու հնարավորության պահպանումը) հնարավոր է հասնել ավելի նվազ հարկադրական և ողջամիտ միջամտություններով (ինչպես օրինակ՝ հանրային կրթությունը), պարտավորության կատարումը արդարացված չի լինի, քանի որ անհատի ազատության և ինքնավարության նվազ սահմանափակումներով հանրային առողջության պահպանման նպատակներին հասնելը ավելի բարենպաստ է ռիսկ-օգուտ հարաբերակցության տեսանկյունից։ Սակայն հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների կիրառման պրակտիկան վկայում է այն մասին, որ նման միջոցները Հայաստանում դրական արդյունք չեն տալիս, ինչը հիմնավորում են ինչպես կորոնավիրոսով վարակվածության դեպքերի և դրանց հետևանքով մահվան դեպքերի թվի թռիչքային աճը (50% և ավելի), այնպես էլ Հայաստանում պատվաստված բնակչության հարաբերակցությունը համեմատած այլ երկրների հետ. այսպես՝ աբոողջությամբ պատվաստված բնակչության թիվը կազմում է 4.06%, իսկ մասնակի պատվաստված բնակչության թիվը՝ 3.20% (12.09.2021թ.-ի տվյալներով): Ի համեմատ նշվածի՝ Ալբանիայում թվերը կազմում են համապատասխանաբար 24.69% և 6.66%, Ավստրիայում՝ 58.77% և 3.39%, Բահրեյնում՝ 62.95% և 3.29%, Բելգիայում՝ 71.16% և 23.46%, Կանադայում՝ 68.66% և 6.06%, Խորվաթիայում՝ 40.49% և 2.70%, Կիպրոսում՝ 60.51% և 5.64%, Չեխիայում՝ 54.65% և 1.46% և այսպես շարունակ: Ավելին անգամ այն երկրներում, որտեղ ներկայումս նախատեսվել են պարտադիր պատվաստումների մասին դրույթներ ամբողջությամբ պատվաստված բնակչության հարաբերակցությունը բավականին մեծ է. օրինակ՝ Ֆրանսիայում՝ 63.26% և 10.08%, Հունաստանում՝ 56.61% և 4.15%, Ֆիջիում՝ 37.90% և 25.23% ու այդպես շարունակ (պատվաստված բնակչության թվաքանակի մասին տվյալները տե՛ս https://ourworldindata.org/covid-vaccinations?country=OWID_WRL հղումով՝ 15.09.2021թ.-ի դրությամբ): Այսպիսով, չնայած Հայաստանում իրականացվող մի շարք միջոցառումներին բնակչության ահռելի զանգվածը շարունակում է գիտակցաբար քայլեր չձեռնարկել ոչ միայն իր, այլև իր շրջապատի առողջության պաշտպանության համար, ինչը հիմք է տալիս վերանայելու Հայաստանում ընդունված քաղաքականությունը և նախատեսել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված այլ միջոցառումներ: | |
18 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2021 23:11:21 | ՀՀ Սահմանադրական դատարանն իր 07.07.2010թ. թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ աշխատանքի ընտրության ազատությունը, որպես սահմանադրորեն ամրագրված սոցիալական ազատություն, ներառում է, ի թիվս այլոց, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նաև արդեն ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը: ՀՀ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 15.11.2019թ. թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրական բովանդակությանը և արտահայտել հետևյալ իրավական դիրքորոշումը․ «հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք»: Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ նաև՝ Խարտիա) 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով: Խարտիայի 24-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա: Խարտիան սահմանել է, որ գործատուն աշխատողին չի կարող ազատել աշխատանքից, բացի այն դեպքերից, երբ առկա են հիմնավոր պատճառներ, որոնք ներառում են՝ (1) աշխատողի կարողության կամ վարքագծի հետ կապված պատճառները, (2) որոշ տնտեսական պատճառները: ՀՀ Սահմանադրական դատարանը 19.03.2019 թ. թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ ընդգծել է, որ աշխատանքից անհիմն ազատվելուց պաշտպանության սահմանադրական կարևորագույն երաշխիքներից է այն, որ աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով: Ընդ որում՝ աշխատանքից ազատման հիմքերն օրենքով սպառիչ նախատեսելուց բացի՝ պետությունը պետք է ապահովի այդ հիմքերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 75-րդ («Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը»), 78-րդ («Համաչափության սկզբունքը»), 79-րդ («Որոշակիության սկզբունքը»), 80-րդ («Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը») և 81-րդ («Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան») հոդվածների պահանջներին: Այսպիսով՝ վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան բոլոր աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց աշխատանքային հարաբերությունների «դադարեցումը» կապում է միայն աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ կապված պատճառների հետ, այլ կերպ ասած՝ աշխատողից անկախ պատճառնելով աշխատանքային հարաբերությունների դադարեցում չի թույլատրվում, ուստի՝ այս համատեքստում Նախագծերի կարգավորումները խնդրահարույց են։ | Չի ընդունվել: Հարկ է նշել, որ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միաժամանակ մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին համանման պահանջներ նախատեսվել են բոլոր աշխատողների համար։ Առաջարկվող կարգավորումներով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը: Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը: Միաժամանակ կորոնավիրուսային հիվանադության համավարակի կանխարգելման համատեքստում տարբեր երկրներ կիրառում են տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ որոշ երկրներ որդեգրել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պարտադիր պատվաստումների կիրառման քաղաքականությունը՝ բնակչության միայն մի շարք խմբերի համար: Մասնավորապես. 1. Ավստրալիայում պատվաստումները պարտադիր են տարեց անձանց խնամքի կենտրոնների, կարանտինային հյուրանոցների աշխատակիցների, պարալիմպիկ մարզիկների համար: 2. Անգլիայում պատվաստումները պարտադիր են տարեց անձանց խնամքի կենտրոնների աշխատակիցների համար: 3. Ֆրանսիայում պատվաստումները պարտադիր են բուժաշխատողների համար, միաժամանակ օգոստոսից սկսած բոլոր անձանցից պահանջվում է հատուկ COVID-19 անցաթուղթ՝ թատրոններ, կինոթատրոններ, մարզասրահներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, գնացքներ և ինքնաթիռներ մուտք գործելու համար: COVID-19 անցաթուղթ ստանալու համար անձը պետք է ունենա պատվաստումների կամ COVID-19-ից առողջացման հավաստագիր կամ 48 ժամվա վաղեմության բացասական ՊՇՌ թեստ: 4. Հունաստանում պատվաստումները պարտադիր են բուժաշխատողների, տարեց անձանց խնամքի կենտրոնների աշխատակիցների համար, միաժամանակ բարեր, կինոթատրոններ, թատրոններ և այլ փակ տարածքներ մուտքի համար անձանցից պահանջվում է պատվաստման սերտիֆիկատ կամ 72 ժամվա վաղեմության բացասական ՊՇՌ թեստ: 5. Իտալիայում պատվաստումները պարտադիր են բուժաշխատողների համար, այդ թվում նաև դեղագործների, հրաժարվելու դեպքում տվյալ անձը կարող է հեռացվել աշխատանքից՝ առանց աշխատավարձի վճարման: 6. Ղազախստանում պատվաստումները պարտադիր են սպասարկման ոլորտի (բանկային, ֆինանսական, ապահովագրական, խորհրդատվական, հյուրանոցային), մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպությունների, ուղևորափոխադրումների, օդանավակայանների, կապի և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար: 7. Ռուսաստանում պատվաստումները պարտադիր են սպասարկման ոլորտի աշխատակիցների համար, միաժամանակ ռեստորանների և սրճարանների մուտքի համար պահանջվում է պատվաստման սերտիֆիկատ կամ 72 ժամվա վաղեմության բացասական ՊՇՌ թեստ կամ նախկին հիվանդության հաստատագիր: 8. Ֆիջիում պատվաստումները պարտադիր են պետական և մասնավոր բոլոր կազմակերպությունների աշխատակիցների համար: | |
19 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2021 23:11:21 | Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների նկատմամբ Նախագծով նախատեսված պարտականությունից բացառություն նախատեսելը խտրականությունից զերծ մնալու և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների խախտում է։ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն․ «Բոլորը հավասար են օրենքի առջև»։ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն․ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Նախագծի հեղինակները նշում են, որ բացառությունը նախատեսվել է «օբյեկտիվ հիմքով» և այդ հիմքը այն է, որ վերը նշված սուբյեկտների պաշտոնը ընտրովի է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։ Հաշվի առնելով վերը արտահայտված դիրքորոշումները՝ Առաջարկում ենք․ 1. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծըֈ | Չի ընդունվել: Կարծում ենք, որ խտրականության արգելքի սկզբունքը չպետք է բացարձակ կերպով մեկնաբանվի։ Այսպես, խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Այս առումով, խնդրո առարկա կարգավորումը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում, նրանց լիազորությունների դադարեցման հիմքերը հստակ սահմանված են Սահմանադրությամբ (օրինակ՝ դատավորների, պատգամավորների) կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: |