«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր քսաներորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«քարտեզագրական մոդուլ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբ-տեխնոլոգիաների միջոցով։»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:».
- լրացնել 2.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները և նոտարները պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ պետական մարմինների կողմից կիրառված սահմանափակումները հաստատող, ինչպես նաև սույն օրենքի 37.1-ին հոդվածով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում են էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված տիրույթում: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերը.
- 3-րդ մասի 1-ին կետում «, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր.» բառերը փոխարինել «, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերում սահմանված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով,» բառերը փոխարինել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պետք է ներկայացվեն (ներբեռնվեն) էլեկտրոնային եղանակով,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է ցանկացած սպասարկման գրասենյակ, կամ էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող կամ էլեկտրոնային ստորագրություն չպահանջող դիմումների, որոնք ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. քարտեզագրական մոդուլի տարածական տվյալների հասանելիությունը ապահովվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ տեղեկատվության պարբերական տրամադրման՝ բաժանորդագրման պայմանագրի հիման վրա կամ սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարի մուծման փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Ընդ որում տեղական ինքնակառավարման մարմինների համար բաժանորդագրումը պարտադիր է:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
«9.2. Քարտեզագրական մոդուլի բաժանորդագրման պայմանագրի օրինակելի ձևը և տվյալների կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։»:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ դիմումը» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Որպես օրինական գրանցված կիսակառույց շինության ավարտման փաստը գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման փաթեթի հիման վրա:»:
Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածում՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ, 18.4-րդ կետերով.
«18.1) Թեմատիկ քարտեզագրական նյութեր՝
ա. ՀՀ ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),
բ. ՀՀ ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (JPEG, PDF) 1 էջը` 3000 դրամ,
գ. թեմատիկ քարտեզներ`
թղթային տարբերակ 100x70 սմ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ,
թղթային տարբերակ A3 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ,
թղթային տարբերակ A4 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,
դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (JPEG, PDF)՝ 80000 դրամ:
18.2) Աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ՝
ա. մեկ տեղեկագրի համար՝
գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,
սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,
բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝
գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,
սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ
18.3) Թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)
ա. ՀՀ ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),
բ. ՀՀ ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (JPEG, PDF) 1 էջը` 600 դրամ,
գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (JPEG, PDF)՝ 40000 դրամ:
18.4) Օրթոֆոտոհատակագծերի (TIFF, GeoTIFF) տրամադրում տեսանելի և ինֆրակարմիր տիրույթում (RGB, NIR/CIR) ՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ,»:
- 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝
ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,
բ. ամսական՝ 15000 դրամ,
գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:»:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.
«29) Քարտեզագրական մոդուլի բաժանորդային վճար՝
ա. համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալների որոնման և դիտման հնարավորությամբ տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բաժանորդագրման համար՝ տվյալ համայնքային բյուջեի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 000 դրամը,
բ. իրավաբանական անձանց տարեկան բաժանորդագրման համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ 150 000 դրամ,
գ. ֆիզիկական անձանց համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ ամսական 2000 դրամ:»:
Հոդված 10. Օրենքի 74-րդ հոդվածի 11-րդ մասում «գործակիցը» բառից հետո լրացնել «` բացառությամբ թղթային տարբերակի» բառերը:
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 2-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսյա ժամկետում:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին:
- Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված քարտեզագրական մոդուլի բաժանորդագրման պայմանագրի օրինակելի ձևը և տվյալների կառավարման կարգը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսյա ժամկետում:
- Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
-
Քննարկվել է
17.09.2021 - 02.10.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 5228
Տպել