Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՏԵՂԵԿԱՆՔ       

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եվ գերակա խնդիրները հաստատելու մասին»  թիվ 122-Ն որոշման 2-րդ հավելվածի 17-րդ կետը, որի նպատակն է սահմանել խաղի ընդհանուր կանոններ, ձևավորել թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ, ստեղծել համակարգ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին կկարողանա օգտվել կենտրոնի կարողություններից անհրաժեշտ չափով, ձևավորել թափանցիկ և մրցակցային միջավայր ընկերությունների համար, արդյունավետ կերպով ներդնել տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության միջոցներ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցել։  Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն են ընձեռել իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով, որը նպաստում է պետական ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի նվազմանը և թափանցիկության ու կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար։  

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվում է տնտեսության բոլոր ճյուղերի թվայնացման նպատակով տեխնիկակա-տեխնոլոգիական միջոցների ապահովման, տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակի բարձրացման, կատարվող ծախսերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել Հայստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոց, որը սահմանելու է խաղի ընդհանուր կանոններ, ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ, արդյունավետ կերպով ներդնելու է տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Արձանագրային որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ հիմք կդրվի Հայստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոց ստեղծման գործընթացին:

7.Այլ տեղեկություններ

Չկան:

    

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Ց Ա Ն Կ

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:

        

 Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը

         

ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀՀ տարածքում և տարածաշրջանում ընկերությունների ծառայությունների ու տեղական բովանդակությամբ տվյալների պահոցի ստեղծմանն ուղղված՝ պետութուն-մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափի և ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրի մասին

Առարկության,

առաջարկության

հեղինակը, գր

ության ստացման ամսաթիվը, գրության համարը

 

Առարկության,

առաջարկության

բովանդակությունը

Եզրակացութ

յուն

Կատարված փոփոխությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

19.07.2017թ.

03/11.3/7276-17

 

ՀՀ տարածքում և տարածաշրջանում ընկերությունների ծառայությունների ու տեղական բովանդակությամբ տվյալների պահոցի ստեղծմանն ուղղված՝ պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափի և ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրի վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտողություններ և առաջարկություններ չունի:

Ընդունվել է ի գիտություն:

 

 

 

 

 

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

20.07.2017թ.

02/36/16667-17

 

Ընդհանուր առմամբ կարծում ենք ողջունելի է կենտրոնացված տվյալների պահոց ստեղծելու նախաձեռնությունը և մենք վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետությունում արդիական տվյալների պահոցի առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, ռազմավարական տեսանկյունից նման նախագիծ իրականացնելուց անհրաժեշտ է միանգամից անդրադառնալ նաև այդ պահոցի պահուստային կենտրոն ստեղծելու գաղափարին:

Անդրադառնալով տվյալների պահոցի որաշակի պահանջներին, ապա հաշվի առնելով նման կենտրոնի համար պահանջվող սեսմակայունության և մի շարք այլ կարևոր տեխնիկական պահանջները, գտնում ենք անարդյունավետ կլինի պետական կարիքների համար տվյալների կենտրոնի ստեղծման համար դիտարկել հին՝ դեռևս խորհրդային միության ժամանակ կառուցված «ՀՀՌՑ»-ի շինությունը: Չնայած ներկայացված ծրագրում բացակայում է նման կենտրոնի կառուցման ֆինանսատնտեսական հաշվարկները, այնուամենայնիվ, կարծում ենք նաև, որ ապագա կենտրոնի համար առավել տնտեսապես շահավետ կլինի այն տեղակայել հնարավորինս զով կլիմայի պայմաններում, քանզի նման կենտրոնի ծախսային մեծ հոդվածներից է հանդիսանում հենց դրա հովացման ծախսերը:

 

 

 

Մեկ այլ կարևորագույն դիտարկում՝ ծրագրում հստակ նշված չէ ակնկալվող տվյալների կենտրոնի նվազագույն տեխնիկական չափանիշները: Այսինքն՝ համապատասխանելու է այն արդյո՞ք TIA942 ստանդարտին թե ո՞չ: Կարծում ենք ծրագրում անհրաժեշտ կլինի հստակ նշել նաև նման կենտրոնի համար «Telecommunications Industry Association»-ի կողմից հրապարակված ստանդարտները համաձայն ակնկալվող «Tier Level» մակարդակը: Մեր համոզմամբ նման տվյալների կենտրոնական պահոցը պետք է դիտարկվի որպես գերկարևոր պետական ենթակառուցվածքի նշանակության օբեկտ և այն պետք է պլանավորվի և կառուցվի համապատասխանելով առնվազն  «Tier 4» մակարդակին:

Ի լրումն նշվածի՝ հաշվի առնելով նորարար տեխնոլոգիաներով հիմնված տվյալների կենտրոնների կառուցման ժամանակակից լուծումները, կառաջարկեինք նույնիսկ այս փուլում ծրագրում ամրագրել մոդուլային «Performance optimized datacenter» կոնտեյներների օգտագործման հնարավորությունը, որոնց հզորության օգտագործման արդյունավետությունը (Power Usage Effectiveness - PUE) անհամեմատելի բարձր է առաջարկվող տվյալների կենտրոնը շենքում կառուցելու համեմատ: Կարևոր է նշել նաև, որ, հաշվի առնելով արտաքին ռազմական վտանգները, նման լուծման պարագայում հնարավոր է կարճ ժամկետում հեշտությամբ տեղափոխել տվյալների կենտրոնը կամ դրա մի մասը, ըստ այդմ դիվերսիֆիկացնելով արտաքին վտանգների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը:

Ընդունվել է:

 

 

 

 

 

 

Ընդունվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդունվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդունվել է:

Ծրագրի 4-րդ գլխի 7-րդ կետի ե) ենթակետը խմբագրվել է:

 

 

 

 

Նշված շինությունը ընտրությունը համարվում է տարբերակ և կարող է փոփոխվել ներդրողների հետ բանակցությունների արդյուքում:

Միաժամանակ շենքը հանդիսանում է սեսմակայուն և հաշվի է առնվել անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը:

Ծրագրով նախատեսվում է նաև քննարկել էլեկտրաեներգիայի ծախսի վերաբերյալ արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը:

 

Ծրագրի 4-րդ գլխի 7-րդ կետի զ) ենթակետը խմբագրվել է:

Միաժամանակ TIA942 ստանդարտի համապատասխանության հարցը նախատեսվում է քննարկել տեխնիկական առաջադրանքի մշակման ժամանակ:

 

 

 

 

 

Սկզբունքորեն ներկայացված առաջարկությունը ընդունելի է, այժմ տարբեր երկրներում առկա է նման համակարգերի տեղադրման այլ սկզբունքներ, որոնք ապահովում են նույն հնարավորությունները, ուստի այն կքննարկվի ներդրողների հետ  տեխնիկական նախագծի մշակման ժամանակ:

 

 

 

  • Քննարկվել է

    09.08.2017 - 31.08.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9243

Տպել