ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«16) կաշառք ստանալու, կաշառք տալու, ապoրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակում:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ.
«Հոդված 30. Կաշառք ստանալու, կաշառք տալու, ապoրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակումը
- Կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու, կաշառք տալու, ապօրինի վարձատրություն ստանալու, ապօրինի վարձատրություն տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ», «կաշառք տալ», «ապօրինի վարձատրություն ստանալ», «ապօրինի վարձատրություն տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (154.2-րդ, 200-րդ, 201-րդ, 311-րդ, 311.1-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.1-րդ կամ 312.2-րդ հոդվածներով) սահմանված իմաստով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով և «կաշառք տալու» բառերից հետո լրացնել «,ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու» բառերը և կետադրական նշանը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։