Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
85 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Ասատրյան 28.08.2021 22:31:15 | Առաջարկում եմ օրենքի նախագծով, որպես Վարչական իրավախախտում դիտարկել 1. նաև ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոների հանման և ընդունման գործունեությունը: 2. առաջին կետում նշված գործունեության գովազդը: Մասնավորապես հանրաչանաճ առուվաճառքի կայքերում բազմաթիվ են նմանօրինակ հայտարարությունները, որոնք երբեմն իրականացվում են այնպիսի ձևաչափով (գումար է անհրաժեշտ, դիմեք մեզ) և այլն, որի արդյունքում ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվող անձը ստիպված գնում է այդ քայլին՝ որը հեշտ գումար աշխատելու միջոց է: Այդպիսի գործունեության նկատմամբ հսկողությունը կարող է դրվել ՊԵԿ-ի (քանի որ հիմնականում այդպիսի գործունեությունը իրականացվում է կանխիկ եղանակով, արդյունքում խուսափելով նաև հարկերից) կամ ոստիկանության միջոցով: Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ փոփոխություններ նախատեսել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ինչպես նաև գովազդի մասին օրենքով: Արդյունքում հնարավոր կլինի ևս մեկ գործիքով նվազեցնել մթնոլորտ արտանետումները: | Նախագծի վերաբերյալ ներկայացված դիտարկումները նպատակահարմար ենք գտնում քննարկել տրանսպորտային միջոցների տարեկան պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգում նշված հարցերի կարգավորման ուղղված փոփոխությունների շրջանակներում | Չի ընդունվել |
2 | Grisha Nagapetyan 06.09.2021 10:17:18 | Mievnuynne katalizatornere jamanaki het petqe hanven , argelelov menq kkorcnenq evs miqani haryur ashxatatex, shahagorcume nuympes axtotume ode ... aveli lave qnnarkel masnagetneri het . | Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |
3 | Kamo Nagapetyan 06.09.2021 10:29:32 | Argelelov @ndamene evs mi qani tasnyak kam mi qni haryur ashxatatexh kpakasi, mievnuynn e jamanaki het katalizatore petq e heracvi , aveli lav e qnnarkvi hamapatasxan masnagetneri het , | Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |
4 | Կամսար Մկրտչյան 06.09.2021 12:49:35 | Մթնորոլտի արտանետումների մասին իհարկե,պետք է մտածել, բայց այսօր ավելի հրատապ խնդիր է աշխատատեղերի հարցը: | Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |
5 | Հայկ Թամոյան 06.09.2021 13:38:45 | Առաջարկում եմ հետևել (անհրաժեշտության դեպքում խստացնել) ավտոմեքենաների տարեկան տեխզննման ընթացակարգին՝ բացառելու համար նմանօրինակ խախտումները | Նպատակահարմար ենք համարում համապատասխան շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ քննարկել տրանսպորտային միջոցների տարեկան պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգում նշված հարցերի կարգավորման ուղղությամբ փոփոխությունների իրականացման հարցը | Չի ընդունվել |
6 | Karen Sargsyan 06.09.2021 17:33:47 | iharke ekologian pahpanel petq e, bayc argelel karcum em petq che , ayl hamapatasxan masnagetneri het petq e qnnarkel ev voroshaki uxxumner mtcnel. argelelic kunenanq evs mig qani tasnyak jam haryur ashxatazurk , aysor yuraqanchur ashaxatatexi hamar petq e payqarel ... | Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |
7 | Armen Arsenyan 06.09.2021 23:53:58 | Արմեն Արսենյան ՌՈԲԱՐՍ ՍՊԸ 06․09․2021 Մեր կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանմամբ։ՍՊԸ աշխատակիցների և այդ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկանք այն եզրակացության,որ արգելք սահմանելով ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ․ չի կարող նպաստել ՀՀ-ում մթնոլորտային օդի ախտոտվածության նվազմանը 1, Ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց (մասնավորապես ՀՀ-ում անորակ բենզինի առկայության և մեծ թվով գազով աշխատող մեքենաների պայմաններում) հետո խլացուցիչների կերամիկական կատալիզատորները շարքից դուրս են գալիս, որոնք վերանորոգման ենթակա չեն։ 2․Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, պետք է այն անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում մեքենան անհնար կլինի վարել։ Այսպիսով՝ կատալիզատորների արտահանումը արգելելով, չի կանխվում Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը և կատալիզատորների հեռացումը։ Յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացի, խորապես մտահոգված ենք օդի մաքրությաան պահպանմամբ։ 3․Առաջարկում ենք հրավիրել տվյալ ոլորտի մասնագետների և լսել նրանց առաջարկները։ Կան լուծումներ, որոնց արդյունքում կարելի է նվազեցնել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը, ինչպես նաև պահպանել հարյուրավոր աշխատատեղեր։ Սիրով կմասնակցենք տվյալ որոշման քննարկմանը։ | Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |
8 | Չոբանյան Լևոն 09.09.2021 21:45:39 | Ես՝ Լևոն Չոբանյանս, մի քանի տարի աշխատելով այդ ոլորտում, ունեմ բազմաթիվ հստակ փաստեր, որ մեքենայի խլացուցիչը մոտ 100.000 կմ վազքից հետո պարզապես ավելի շատ վնասում է մեքենայի շահագործմանը և էկոլոգիային. 1) մեքենայի խլացուցիչը ժամանակի ընթացքում քայքայվում և հալչում է, որը խանգարում է մեքենայի օդի արտանետմանը, դրա հետևանքով շարժիչը խափանվում է և բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում, 2) այդ մաշված և հալված խլացուցիչները, չկարողանալով զտել մեքենայից արտանետվող գազերը, ստեղծում են ավելի թունավոր միջավայր, 3) այդ թափոնների աշխատանքով զբաղվում են մոտ 500-ից ավել անհատ ձեռներեցներ, որոնք ունեն ամենաքիչը 1 աշխատող: Ստացվեց այս գործով զբաղվում է 1000 անձ և եթե միջինում հաշվենք ամեն ընտանիքում լինի 3 մարդ, կստացվի որ 3000 ընտանիք ևս կունենա հացի խնդիր: Ուստի առաջարկում եմ որոշում ընդունելուց առաջ հավաքել այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ավելի մանրամասն քննարկել: | Սույն նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալի զգալի աճիը, որի պատճառներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար կատալիզատորների հանումը և արտահանումը։ Նշենք, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ և սահմանափակման կիրառման ժամկետի ավարտից հետո նախատեսվում է իրականացնել ազդեցության գնահատման մոնիթորինգ, որի արդյունքում նոր հնարավոր կլինի դիտարկել ոլորտի կարգավորման այլ լծակների օգտագործման նպատակահարմարության հարցերը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ | Չի ընդունվել |