Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դավիթ Ասատրյան 28.08.2021 22:31:15 Առաջարկում եմ օրենքի նախագծով, որպես Վարչական իրավախախտում դիտարկել 1. նաև ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոների հանման և ընդունման գործունեությունը: 2. առաջին կետում նշված գործունեության գովազդը: Մասնավորապես հանրաչանաճ առուվաճառքի կայքերում բազմաթիվ են նմանօրինակ հայտարարությունները, որոնք երբեմն իրականացվում են այնպիսի ձևաչափով (գումար է անհրաժեշտ, դիմեք մեզ) և այլն, որի արդյունքում ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվող անձը ստիպված գնում է այդ քայլին՝ որը հեշտ գումար աշխատելու միջոց է: Այդպիսի գործունեության նկատմամբ հսկողությունը կարող է դրվել ՊԵԿ-ի (քանի որ հիմնականում այդպիսի գործունեությունը իրականացվում է կանխիկ եղանակով, արդյունքում խուսափելով նաև հարկերից) կամ ոստիկանության միջոցով: Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ փոփոխություններ նախատեսել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ինչպես նաև գովազդի մասին օրենքով: Արդյունքում հնարավոր կլինի ևս մեկ գործիքով նվազեցնել մթնոլորտ արտանետումները: Նախագծի վերաբերյալ ներկայացված դիտարկումները նպատակահարմար ենք գտնում քննարկել տրանսպորտային միջոցների տարեկան պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգում նշված հարցերի կարգավորման ուղղված փոփոխությունների շրջանակներում Չի ընդունվել
2 Grisha Nagapetyan 06.09.2021 10:17:18 Mievnuynne katalizatornere jamanaki het petqe hanven , argelelov menq kkorcnenq evs miqani haryur ashxatatex, shahagorcume nuympes axtotume ode ... aveli lave qnnarkel masnagetneri het . Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել
3 Kamo Nagapetyan 06.09.2021 10:29:32 Argelelov @ndamene evs mi qani tasnyak kam mi qni haryur ashxatatexh kpakasi, mievnuynn e jamanaki het katalizatore petq e heracvi , aveli lav e qnnarkvi hamapatasxan masnagetneri het , Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել
4 Կամսար Մկրտչյան 06.09.2021 12:49:35 Մթնորոլտի արտանետումների մասին իհարկե,պետք է մտածել, բայց այսօր ավելի հրատապ խնդիր է աշխատատեղերի հարցը: Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել
5 Հայկ Թամոյան 06.09.2021 13:38:45 Առաջարկում եմ հետևել (անհրաժեշտության դեպքում խստացնել) ավտոմեքենաների տարեկան տեխզննման ընթացակարգին՝ բացառելու համար նմանօրինակ խախտումները Նպատակահարմար ենք համարում համապատասխան շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ քննարկել տրանսպորտային միջոցների տարեկան պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգում նշված հարցերի կարգավորման ուղղությամբ փոփոխությունների իրականացման հարցը Չի ընդունվել
6 Karen Sargsyan 06.09.2021 17:33:47 iharke ekologian pahpanel petq e, bayc argelel karcum em petq che , ayl hamapatasxan masnagetneri het petq e qnnarkel ev voroshaki uxxumner mtcnel. argelelic kunenanq evs mig qani tasnyak jam haryur ashxatazurk , aysor yuraqanchur ashaxatatexi hamar petq e payqarel ... Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել
7 Armen Arsenyan 06.09.2021 23:53:58 Արմեն Արսենյան ՌՈԲԱՐՍ ՍՊԸ 06․09․2021 Մեր կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանմամբ։ՍՊԸ աշխատակիցների և այդ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկանք այն եզրակացության,որ արգելք սահմանելով ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ․ չի կարող նպաստել ՀՀ-ում մթնոլորտային օդի ախտոտվածության նվազմանը 1, Ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց (մասնավորապես ՀՀ-ում անորակ բենզինի առկայության և մեծ թվով գազով աշխատող մեքենաների պայմաններում) հետո խլացուցիչների կերամիկական կատալիզատորները շարքից դուրս են գալիս, որոնք վերանորոգման ենթակա չեն։ 2․Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, պետք է այն անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում մեքենան անհնար կլինի վարել։ Այսպիսով՝ կատալիզատորների արտահանումը արգելելով, չի կանխվում Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը և կատալիզատորների հեռացումը։ Յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացի, խորապես մտահոգված ենք օդի մաքրությաան պահպանմամբ։ 3․Առաջարկում ենք հրավիրել տվյալ ոլորտի մասնագետների և լսել նրանց առաջարկները։ Կան լուծումներ, որոնց արդյունքում կարելի է նվազեցնել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը, ինչպես նաև պահպանել հարյուրավոր աշխատատեղեր։ Սիրով կմասնակցենք տվյալ որոշման քննարկմանը։ Հաշվի առնելով, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ գտնում ենք, որ ոլորտի կարգավորման այլ տարբերակների օգտագործման, մասնավորապես՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կանխմանն ուղղված այլ մեխանիզմների քննարկումը նպատակահարմար է դիտարկել նշյալ սահմանափակման կիրառման արդյունքում իրականացված ազդեցության գնահատումից հետո։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել
8 Չոբանյան Լևոն 09.09.2021 21:45:39 Ես՝ Լևոն Չոբանյանս, մի քանի տարի աշխատելով այդ ոլորտում, ունեմ բազմաթիվ հստակ փաստեր, որ մեքենայի խլացուցիչը մոտ 100.000 կմ վազքից հետո պարզապես ավելի շատ վնասում է մեքենայի շահագործմանը և էկոլոգիային. 1) մեքենայի խլացուցիչը ժամանակի ընթացքում քայքայվում և հալչում է, որը խանգարում է մեքենայի օդի արտանետմանը, դրա հետևանքով շարժիչը խափանվում է և բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում, 2) այդ մաշված և հալված խլացուցիչները, չկարողանալով զտել մեքենայից արտանետվող գազերը, ստեղծում են ավելի թունավոր միջավայր, 3) այդ թափոնների աշխատանքով զբաղվում են մոտ 500-ից ավել անհատ ձեռներեցներ, որոնք ունեն ամենաքիչը 1 աշխատող: Ստացվեց այս գործով զբաղվում է 1000 անձ և եթե միջինում հաշվենք ամեն ընտանիքում լինի 3 մարդ, կստացվի որ 3000 ընտանիք ևս կունենա հացի խնդիր: Ուստի առաջարկում եմ որոշում ընդունելուց առաջ հավաքել այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ավելի մանրամասն քննարկել: Սույն նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալի զգալի աճիը, որի պատճառներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար կատալիզատորների հանումը և արտահանումը։ Նշենք, որ Նախագիծը կրում է ժամանակավոր բնույթ և սահմանափակման կիրառման ժամկետի ավարտից հետո նախատեսվում է իրականացնել ազդեցության գնահատման մոնիթորինգ, որի արդյունքում նոր հնարավոր կլինի դիտարկել ոլորտի կարգավորման այլ լծակների օգտագործման նպատակահարմարության հարցերը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող խնդրի երկարաժամկետ լուծման ուղղությամբ որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկվում առաջիկայում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Չի ընդունվել