«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2021 թվականի №----Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1245-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 815-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի`
1) 5-րդ կետում` «, ռուսերեն և ֆրանսերեն» բառերը փոխարինել «և ռուսերեն» բառերով, իսկ «նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով (այսուհետ՝ Թարգմանությունների կենտրոն)» բառերը,
2) 9-րդ և 16-րդ կետերում` «համարը» բառից հետո լրացնել «թարգմանությունը կատարած մարմնի անվանումը» բառերը, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերը փոխարինել «Թարգմանությունների կենտրոնի տնօրենի» բառերով, իսկ «նախարարության կնիքը» բառերը փոխարինել «Թարգմանությունների կենտրոնի կնիքը» բառերով,
3) 11-րդ կետում «նախարարության կնիքը» բառերը փոխարինել «Թարգմանությունների կենտրոնի կնիքը» բառերով:
4) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
12.08.2021 - 27.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4306
Տպել