Հիշել նախագիծը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
- Երևան քաղաքի ավագանու 24 հոկտեմբերի 2011 թվականի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Երևան քաղաքում տնային կենդանիների պահման, հաշվառման և անասնաբուժական սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին»:
- Երևան քաղաքի ավագանու 24 հոկտեմբերի 2011 թվականի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ից:
Որոշման նախագիծը կից ներկայացված է:
-
Քննարկվել է
04.08.2021 - 19.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Դիտումներ` 5061
Տպել