Հիշել նախագիծը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N312-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի օգոստոսի 19-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.amwww.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (bnapahpanutyan-varchutyun@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

 

Հանրային քննարկման է ներկայացվում «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը թույլ կտա Երևան քաղաքում ապահովել տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:

 

 

  • Քննարկվել է

    04.08.2021 - 19.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5052

Տպել