Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է այն հանգամանքից,  որ ՀՀ անտառային օրենսգրքի 7.1-րդ հոդվածով ամրագրված Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) որոշ գործառույթներ առանձնահատուկ են (հերթափոխային, արագ արձագանքման և այլն) և քաղաքացիական ծառայողների միջոցով հնարավոր չէ իրականացնել։ Դրանք են՝

  • կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքները.
  • հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.
  • կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
  • Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ։

Վերոնշյալ գործառույթների իրականացման համար Կոմիտեի կառուցվածքում առաջարկվում է ստեղծել կառուցվածքային ստորաբաժանում, ինչի աշխատակիցները (բացառությամբ վարչության և բաժնի պետերի) կլինեն քաղաքացիական աշխատանք կատարողներ և նրանց հետ կկնքվի համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր։

  • Քննարկվել է

    26.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4848

Տպել