Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____»_____________N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն |
||
111. |
Ավագ մասնագետ՝ անտառային պահպանության մասով |
3.2 |
112. |
Մասնագետ՝ անտառային պահպանության մասով |
3.0 |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է այն հանգամանքից, որ ՀՀ անտառային օրենսգրքի 7.1-րդ հոդվածով ամրագրված Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) որոշ գործառույթներ առանձնահատուկ են (հերթափոխային, արագ արձագանքման և այլն) և քաղաքացիական ծառայողների միջոցով հնարավոր չէ իրականացնել։ Դրանք են՝
- կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքները.
- հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում ապահովում է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.
- կազմակերպում է անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին անհապաղ տրամադրում է տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
- Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական վարույթ, ընդունում է համապատասխան որոշումներ։
Վերոնշյալ գործառույթների իրականացման համար Կոմիտեի կառուցվածքում առաջարկվում է ստեղծել կառուցվածքային ստորաբաժանում, ինչի աշխատակիցները (բացառությամբ վարչության և բաժնի պետերի) կլինեն քաղաքացիական աշխատանք կատարողներ և նրանց հետ կկնքվի համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց ցանկում, դրանում ներառելով՝
Ավագ մասնագետ՝ անտառային պահպանության մասով |
Մասնագետ՝ անտառային պահպանության մասով |
Պաշտոնական դրույքաչափի հաշվարկման գործակիցը առաջարկվում է համապատասխանաբար 3,2 և 3,0՝ հաշվի առնելով Կոմիտեի առկա ֆինանսական միջոցները։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ Կոմիտեում կներդրվի անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման արագ արձագանքման կառուցվածքային ստորաբաժանում, ինչի շնորհիվ կիրականացվի անտառների պատշաճ պահպանության։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Քաղաքացիական աշխատանք կատարող անձանց ներգրավումը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից Կոմիտեին հատկացվող ֆինանսավորման շրջանակներում։
-
Քննարկվել է
26.07.2021 - 13.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4846
Տպել