«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
«Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները: Հաշվի առնելով նշվածը և նույն օրենքով և ՊՄԳ պայմանագրերով սահմանված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքները՝ ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում՝ թանկից էժան էլեկտրական էներգիայի գնմամբ։ Արդյունքում, հանձնաժողովի 09.08.2017թ. №344Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետի համաձայն՝ hաշվեկշիռը փակող կայանը սահմանվել է որպես հաշվարկային ժամանակահատվածում ամենաթանկ էլեկտրական էներգիան արտադրող կայան (բացառությամբ ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի) և ներկայիս իրավակարգավորումներով առանձին ամիսներին ներկրվող և էլեկտրաէներգետիկական համակարգում ամենաթանկը հանդիսացող էլեկտրական էներգիան չի դիտարկվում որպես հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա, չնայած այն փոխարինում է հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգում հենց ամենաթանկ էլեկտրական էներգիային, որպիսին հաշվեկշիռը փակող կայանից առաքվող էլեկտրական էներգիան է։
Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հաշվեկշիռը փակող կայանի սահմանումը և հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար ներկրվող էլեկտրական էներգիան՝ համապատասխանաբար սահմանելով նաև «հաշվեկշռման գին» հասկացությունը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։ Միաժամանակ, սահմանվում է «հաշվեկշռման գին» հասկացությունը և համապատասխան փոփոխություններ են կատարվում վերջինիս հետ կապված դրույթներում։
Բացի այդ, իրականացվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում «հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա» հասկացությունը բովանդակային առումով կհամապատասխանեցվի գործող շուկայի տրամաբանությանը և կհստակեցվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից առանձնահատուկ դեպքերում էլեկտրական էներգիայի գնման՝ հաշվեկշռման գնի հետ կապված գնային կարգավորումները։
-
Քննարկվել է
08.07.2021 - 25.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4977
Տպել