Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

                                                             ՆԱԽԱԳԻԾ

                                                                                     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

__ _________ 2021 թվականի №___Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք  ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N344Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային՝

1) կանոնների 2-րդ՝

ա. կետի 21-րդ ենթակետում «իրավաբանական» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական» բառերը,

բ. կետի 31-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31) Հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա (կայան)՝ սպառողի, բացառությամբ Որակավորված սպառողի, պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից գնվող ամենաթանկ էլեկտրական էներգիան, բացառությամբ ՎԷԱ կայաններից, ՁորաՀԷԿ-ից և Փոքր կոգեներացիոն կայաններից գնվող էլեկտրական էներգիայի.».

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-րդ ենթակետով.

«31.1) Հաշվեկշռման գին՝ Հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի (կայանի)՝ երկդրույք սակագնային համակարգի կիրառման դեպքում Հանձնաժողովի սահմանած սակագնային դրույքը (առանց հզորության վճարի բաղադրիչի), միադրույք սակագնային համակարգի կիրառման դեպքում Հանձնաժողովի սահմանած սակագինը, էլեկտրական էներգիայի ներկրման դեպքում Հանձնաժողովի կողմից չկարգավորվող՝ Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի ձեռքբերման գինը.».

2) կանոնների 38-րդ կետում «, որը պետք է լինի Հաշվարկային ժամանակահատվածում արտադրված ամենաէժան էլեկտրական էներգիան» բառերը փոխարինել «՝ Հաշվարկային ժամանակահատվածում էժանից թանկ սկզբունքի կիրառմամբ» բառերով.

3) կանոնների 71-րդ կետում «Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված սակագնով, իսկ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ) գերազանցելու դեպքում՝ այդ դրույքով կամ սակագնով» բառերը փոխարինել «տվյալ կայանի համար Հանձնաժողովի սահմանած սակագնով, եթե այն չի գերազանցում տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գինը, իսկ գերազանցելու դեպքում՝ տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գնով» բառերով.

4) կանոնների 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ այլ կայանները:».

5) կանոնների 84-րդ կետում «որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ)» բառերը փոխարինել «եթե այն չի գերազանցում տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գինը, իսկ գերազանցելու դեպքում՝ տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գնով» բառերով.

6) կանոնների 2-րդ կետում «ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ)» բառերը փոխարինել «ժամանակահատվածի Հաշվեկշռման գնով» բառերով.

7) կանոնների 104-րդ կետում «սակայն ոչ պակաս տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքից (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնից (միադրույք սակագնային համակարգ)» բառերը փոխարինել «եթե այն գերազանցում է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գինը, իսկ չգերազանցելու դեպքում՝ տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գնով» բառերով.

8) կանոնների 113-րդ կետում «Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ)» բառերը փոխարինել «Հաշվեկշռման գնով» բառերով.

9) կանոնների 1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

10) կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 160.1 և 160.2 կետերով.

«160.1. Բաշխողը յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար սպառողի, բացառությամբ Որակավորված սպառողի, պահանջարկի բավարարման նպատակով իր կողմից չկարգավորվող գներով գնված էլեկտրական էներգիայի գների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Շուկայի օպերատորին` սույն կանոնների 160-րդ կետում նշված ակտերի ներկայացման ժամկետից առնվազն 2 օր առաջ։

160.2. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ և 160-րդ կետերի համաձայն կազմված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ կայաններից և մինչև 30ՄՎտ հզորությամբ այլ կայաններից (բացառությամբ՝ Փոքր կոգեներացիոն կայանների) առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին և էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող սույն կետում նշված կայաններին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Հաշվեկշռման գնի վերաբերյալ տեղեկատվություն։».

11) կանոնների 184-րդ, 186-րդ և 187-րդ կետերում «հաշվեկշիռը փակող» բառերը փոխարինել «պահանջարկը բավարարելու համար լրացնող» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                            Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք. Երևան

__ _________ 2021թ.

  • Քննարկվել է

    08.07.2021 - 25.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4976

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ