Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետով սահմանված է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը էլեկտրոնային և փաստաթղթային եղանակով իրականացնելու դեպքերը: Մասնավորապես, 7-րդ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով (բժշկական կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների, ուղեգրող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության) ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ «դ» և «ե» պարբերություններով նախատեսված «ԳՄ» և «ԲՍՓ» հապավումներով համարակալած ուղեգրերով (գերատեսչական մարմինների և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների) ուղեգրումները` թղթային եղանակով:

Ներկայումս որոշ գերատեսչություններ, մասնավորապես, Ոստիկանությունը՝ ի դեմս իր բժշկական հաստատության միացել է ԱրՄեդ բժշկական էլեկտրոնային համակարգին և նպատակահարմար է, որ էլեկտրոնային եղանակով նույնպես ուղեգրումներ կատարելու հնարավորություն ունենա:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը նոր խմբագրությամբ շարադրել՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը գերատեսչական մարմինների կողմից փաստաթղթայինից բացի նաև էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն նախատեսելու նպատակով:  

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը գերատեսչական մարմինների կողմից փաստաթղթայինից բացի հնարավոր կլինի իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղեգրման գործընթացը առավել օպերատիվ և վերահսկելի դարձնելու, ինչպես նաև կորոնավիրուսային ( Covid-19 ) վարակով հիվանդ անձանց և կոնտակտավորների շփումները բժշկական անձնակազմի հետ հնարավորինս սահմանափակելու նպատակով:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    29.06.2021 - 14.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7078

Տպել