Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------- 2021 թվականի
N -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թվականի մարտի 4-ի «Պետությանկողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
5.1. Սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, «դ» պարբերությամբ նախատեսված «ԳՄ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգին միացած մարմինների, որոնք ուղեգրումներն իրականացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ «ե» պարբերությունով նախատեսված «ԲՍՓ» հապավումով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ________ 2021 թ.
ք.Երևան
-
Քննարկվել է
29.06.2021 - 14.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7075
Տպել