«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
«Իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 592-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ազատ պահեստի տիրապետողներին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային օրենսդրության կարգավորմանը վերապահված դրույթների իրավակիրարկման ապահովմամբ: «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է, որ մաքսային գործի բնագավառում գործունեությունն անդամ պետությունների անձանց՝ ազատ պահեստների տիրապետողներ ծառայություններ տրամադրելու հետ կապված գործունեություն է, որը հսկվում է մաքսային մարմինների կողմից և կարգավորվում է նույն օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով չկարգավորվող մասով կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: Նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ սահմանված է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց ընդգրկելու կարգը, այդ ռեեստրներում փոփոխություններ կատարելու կարգը, այդ ռեեստրներից դրանցում ընդգրկված իրավաբանական անձանց հանելու կարգը, ինչպես նաև այդ անձանց գործունեության կասեցման և վերսկսման հիմքերն ու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: Մյուս կողմից, նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ինչպես նաև ազատ պահեստների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Հաշվի առնելով, որ վերոնշյալ՝ անդամ պետության օրենսդրության կարգավորմանը վերապահված դրույթների առնչությամբ ազատ պահեստի տիրապետողներին վերաբերող իրավակարգավորումներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայումս առկա չեն, ինչպես նաև այն, որ իրավաբանական անձանց կողմից ստացվում են որպես ազատ պահեստի տիրապետող հաշվառվելու վերաբերյալ դիմումներ, մշակվել է Նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ազատ պահեստի տարածքի մակերեսին վերաբերող պահանջը ներկայումս սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 592-Ն որոշման հավելվածի 1.1 կետում, ազատ պահեստի տիրապետողներին վերաբերող կարգավորումները մեկ իրավական ակտով սահմանելու նպատակով, Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել նշված որոշման մեջ՝ դրանից հանելով ազատ պահեստին վերաբերող նորմը:
-
Քննարկվել է
25.06.2021 - 10.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4325
Տպել