Հիշել նախագիծը

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Նախագիծ

                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _________________ 20___ թվականի N ______-Ն

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 421-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1)իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը՝ համաձայն հավելված N 1-ի,


2)որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները՝ համաձայն հավելված N 2-ի:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «,մաքսային պահեստներին և ազատ պահեստներին» բառերը փոխարինել «և մաքսային պահեստներին» բառերով,
2)նախաբանից հանել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը,
3)հավելվածի 1.1 կետից հանել «Ազատ պահեստների և» բառերը:

         3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության ____  թվականի ____   N ____ -Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

  1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում (այսուհետ սույն կարգում՝ Ռեեստր) հաշվառելու պայմանների, հաշվառման կարգի, Ռեեստրում փոփոխություններ կատարելու, Ռեեստրից իրավաբանական անձին հանելու կարգի ու հիմքերի, ինչպես նաև Ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ սույն կարգում՝ մաքսային մարմին)՝ էլեկտրոնային եղանակով:
  3. Ռեեստրի ձևը և դրա վարման կարգը, Ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու, հաշ­վա­­ռումից հանելու, փոփոխություններ կատարելու, Ռեեստրում հաշվառման մասին վկայա­կանի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է մաքսային մարմինը։
  4. Ռեեստրը ձևավորում է մաքսային մարմինը իրավաբանական անձանց Ռեեստրում հաշվառելու, փոփոխություններ կատարելու և հանելու մասին որոշումների, ինչպես նաև Ռեեստրում հաշվառված ազատ պահեստի տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման մասին որոշումների հիման վրա։ Ռեեստրում փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից այդ մասին որո­շումն ընդունվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Ռեեստրը հրապարակվում է մաքսային մարմնի պաշտոնական կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-րդ օրը ներառյալ:
  6. Իրավաբանական անձին Ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ սույն կարգում՝ Միության մաքսային օրենսգիրք) 422-րդ հոդվածով։
  7. Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածին համապատասխան, Ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու պայման հան­դիսացող՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահ­մա­նում է մաքսային մարմինը:
  8. Ռեեստրում հաշվառվելու համար իրավաբանական անձը թղթային կամ էլեկտրո­նային եղանակով դիմում է մաքսային մարմին կցելով սույն կարգի 10-րդ կետով նախատես­ված փաստաթղթերը:
  9. Ռեեստրում հաշվառման մասին դիմումը պետք է պարունակի՝                                                                      1)ազատ պահեստների կազմակերպիչների անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ.      2)ազատ պահեստների կազմակերպիչների տիրապետման տակ գտնվող և որպես ազատ պահեստ օգտագո րծվելու համար նախատեսված շինությունների, տարածքների և (կամ) բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվա­ծու­թյան, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղե­կու­թյուններ,                                                                              3)զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների մակերեսների վերաբերյալ տեղեկություններ:
  10. Ռեեստրում հաշվառման համար ներկա­յաց­վող դիմումին կցվում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաս­տատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճեն­ները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Պատճենները ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կարող է ստուգել դրանց համապատասխանությունը բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին:
  11. Մաքսային մարմինը ռեեստրում հաշվառելու համար ներկայացված դիմումը ուսում­նասիրում է այն ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքի), և որոշում է կայացնում ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին։
  12. Մաքսային մարմիններն իրականացնում են որպես ազատ պահեստ օգտագործ­վող շինությունների և տարածքների զննում` սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:
  13. Իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերը սույն կարգով սահմանված պահանջ­­ներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը, նշելով այդ փաս­տաթղթերի՝ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմ­քերը, իրա­վունք ունի պահանջել իրավաբանական անձի ներկայացրած տվյալները հաստատող այլ փաստաթղթեր:
  14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում ռեեստրում հաշվառելու մասին դիմումի ուսումնասիրությունը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած իրավաբանական անձի կողմից մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը ներկայացնելը: Դիմում ներկայացրած իրավաբանական անձը մաքսային մարմնի պահանջած փաստա­թղթերը կարող է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  15. Ռեեստրում իրավաբանական անձի հաշվառումը հաստատվում է նրան ռեեստրում հաշվառելու մասին վկայական տալու միջոցով: Ռեեստրում հաշվառված լինելու վերաբերյալ վկայականը ստորագրում է մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը և վավերացնում է կնիքով։
  16. Ռեեստրում հաշվառման մասին վկա­յա­կանը պետք է պարունակի՝
    1. )ազատ պահեստի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշ­վառման համարը,
    2. )ազատ պահեստի շինությունների և (կամ) բաց հրապարակների գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը,
    3. )վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը,
    4. )վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
  17. Մաքսային մարմինները, ուսումնասիրելով ռեեստրում հաշվառելու մասին իրավա­բա­նական անձի դիմումը, կարող են սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետը չգերա­զանցող ժամկետում դիմումը մերժելու մասին որոշում կայացնել: Ռեեստրում հաշվառումը մեր­ժելու վերաբերյալ որոշման մասին իրավաբանական անձի ղեկավարը կամ այլ լիազոր ներկայացուցիչը իրազեկվում է գրավոր՝ նման որոշումն ընդունելուց հետո՝ 2 աշխա­տան­քային օրվա ընթացքում։
  18. Մաքսային մարմինը Ռեեստրում հաշվառելու դիմումը մերժում է, եթե՝
    1. )մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ իրավաբանական անձը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքով սահմանված պահանջներին.
    2. )չեն ներկայացվել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը.
    3. )իրավաբանական անձի կողմից դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի տվյալ­ները չեն համապատասխանում նրա ներկայացրած տվյալներին:
  19. Ռեեստրում հաշվառման մասին դիմումի ուսումնասիրության և հաշվառման համար վճար չի գանձվում։
  20. Ռեեստրում հաշվառման մասին դիմումի հետ ներկայացված՝ սույն կարգով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում իրավաբանական անձը (իրավաբանա­կան անձի վերակազմավորման դեպքում՝ նրա իրավահաջորդը) պարտավոր է մաքսային մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել այդ փոփոխությունների մասին՝ տվյալ­ների փոփոխությունների օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, և ներկայացնել դրանք հաստատող փաստաթղթերը։
  21. Սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինը ստուգում է նշված տվյալների համապատասխանությունը Ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու համար սույն կարգով սահմանված պայմաններին և Ռեեստրում համապատասխան փոփոխություններ է իրակա­նաց­նում: Ռեեստրում անձանց հաշվառման մասին վկայականում նշված տվյալների փոփոխության դեպքում մաք­սա­յին մարմինը տրամադրում է նոր վկայական` 1 աշխատանքային օրվա ընթացքում:
  22. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը կցվում են համա­­պատասխան ռեեստրում հաշվառման ժամանակ իրավաբանական անձի ներկա­յաց­րած փաստաթղթերի փաթեթին։
  23. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը կասեցվում է՝
    1. )իրավաբանական անձի կողմից իր գործունեության կասեցման մասին դիմումի ներ­կա­­յացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
    2. )իրավաբանական անձի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման դեպքում իրա­վա­բանական անձի կողմից դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
    3. )դատարանի կամ լիազոր մարմնի կողմից իրավաբանական անձի գործունեության կասեց­ման մասին որոշման ընդունման դեպքում` մաքսային մարմիններին կասեցման մասին որոշումը հայտնի դառնալու օրվանից.
    4. )Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղ­վելու համար նախատեսված փաստաթղթի գործողության կասեցման և (կամ) դադարեց­ման դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի փաս­տաթղթի առկա­յությունը նախատեսված է՝ մաքսային մարմիններին կասեցման կամ դադարեցման փաստը հայտնի դառնալու օրվանից:
  24. Ռեեստրներում հաշվառված իրավաբանական անձի գործունեության կասեցման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին:
  25. Ռեեստրում հաշվառված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստի տիրապետողի գործու­նեու­թյան կասեցման օրվանից մաքսային ձևակերպումների իրականացումը և ազատ պահեստներում պահպանման համար ապրանքների ընդունումը չեն թույլատրվում։
  26. Ռեեստրում հաշվառված ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը վերսկսվում է այդ գործունեության կասեցման համար հիմք հանդի­սա­­ցող՝ սույն կարգի 23-րդ կետում նշված հանգամանքների վերացումը հաստատող փաս­տա­թղթերն իրավաբանական անձի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից, որի վերաբերյալ մաքսային մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրա­վա­բա­նական անձի ղեկավարին կամ նրա լիազորված ներկայացուցչին։
  27. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածով:
  28. Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահ­մանված հիմքով իրավաբանական անձը չի հանվում Ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ մասերով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես ազատ պահեստ գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը:
  29. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը գրավոր ձևով` պատճառաբանված հիմնավորմամբ և դրա ընդունման օրվան հաջորդող օրը ծանուցում է իրավաբանական անձին։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին` փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և ենթակա է իրականացման իրավաբանական անձի կողմից ծանուցվելու օրվանից:
  1. Անկախ սույն կարգի 30-րդ կետով սահմանված դրույթից` ազատ պահեստի տիրապետողը կարող է մինչև Ռեեստրից հանվելու օրը իրենց կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնել գործունեություն` սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Ռեեստրից հանելու հիմքը մաքսային կանոնների խախտում արձանագրելն է:
  2. Լուծարման կամ վերակազմակերպման արդյունքում գործունեության դադարեցման (բացառությամբ իրավաբանական անձի վերակազմավորման) դեպքում մաքսային մարմիններն իրավաբանական անձանց Ռեեստրից հանում են լուծարման կամ գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրը` դրա վերաբերյալ գրառում կատարելու միջոցով:
  3. Ռեեստրից իրավաբանական անձին հանելը չի ազատում նրան (նրա իրավահա­ջորդին) մինչև Ռեեստրից հանվելը կնքված պայմանագրերի հիման վրա մաքսային հսկո­ղության ներքո գտնվող ապրանքների փոխադրման կամ պահպանման հետ կապված ձևակերպումներն ավարտելու կամ այլ գործողություններ կատարելու պարտականությունից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության ____  թվականի ____   N ____ -Ն որոշման

 

ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ազատ պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր:
  2. Ազատ պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) և (կամ) բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվի կողմնակի անձանց մուտքը, ինչպես նաև ապահովվի ապրանք­ների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։
  3. Ազատ պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
    1. )ազատ պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.
    2. )անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ պահեստների տարածքի պաշտպանությունն իրականացնելու համար.
    3. )ազատ պահեստների համար նախատեսված շենքերի, տարածքների և հրա­պա­րակ­ների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ պահեստ­­ների կառուցումն այնպես, որ ապահովվի մաքսային մարմինների կողմից ազատ պահեստ­ների տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային հսկողու­թյան իրականացումը, բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և ազատ պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը.
    4. )ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկա­­յությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահես­­տային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանությունը.
    5. )մաքսային մարմինների համար համապատասխան տարածքների և պայմանների, ներառյալ համապատասխան սարքավորումների առկայությունը` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու նպա­տակով.
    6. )պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
    7. )ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրա­մա­դրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
    8. )հսկիչ անցագրային կետերի առկայությունը:
  4. Ազատ պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որը ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

  1. Ազատ պահեստի բաց հրապարակները պետք է լինեն ասֆալտապատված կամ բետոնապատված:
  2. Ազատ պահեստ համարվող շենքը կամ շենքի հատվածը պետք է արտաքինից լինի լուսավորված:
  3. Ազատ պահեստ համարվող շենքում կամ շենքի այդ հատվածում պետք է տեղադրված լինեն տեսահսկողության միջոցներ, որոնց տեսանելիության ներքո գտնվի ամբողջ շենքը կամ դրա հատվածը:
  • Քննարկվել է

    25.06.2021 - 10.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4324

Տպել