Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
|
Իրավական ակտի հիմնավորումը «Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ |
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 18.07.2017թ. թիվ 02/24.9/16464-17 հանձնարարականը` կապված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ուղղված 03.07.2017 թվականի թիվ 01/02/2419-17 գրությամբ բարձրացված խնդրի` ներկայումս Ծառայության կողմից զբաղեցրած Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքի վարձակալության անհրաժեշտության մասին, առ այն, որ այստեղ պահվում են 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շուրջ 106700 անձնական/ընտանեկան գործեր, և այդ տարածքում շարունակվում են դրանց թվայնացման աշխատանքները` մշակվել է ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծով առաջարկվում է վարձակալել և անհատույց օգտագործման տրամադրել Ծառայության կողմից ներկայումս զբաղեցրած Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2017 թվականին հատկացնել 2700.0 հազ.դրամ: Վարձակալության ամսական վճարը կկազմի 300.0 հազ.դրամ:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Այս պահի դրությամբ պետական սեփականություն հանդիսացող համապատասխան վարչական տարածքի բացակայությունը հիմք է հանդիսացել ՌԴ քաղաքացի Փառանձեմ Պարգևի Հանեսյանից ինն ամիս ժամկետով վարձակալել 108 քառ. մետր մակերեսով տարածք և նույն ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու հարցը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեության ապահովում: |
7. |
Այլ տեղեկություններ |
|
չկան |
|
«Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
չկա |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
ստանձնած պարտավորություններ չկան |
|
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
27.07.2017 - 11.08.2017
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8322
Տպել