Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

--------- ---------------- 2021  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի n 486-Ն ԵՎ n 493-Ն ՈՐՈՇՈւՄՆԵՐՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» N 486-Ն որոշման 1-ին կետում «նախարարությունը» բառը փոխարինել «նախարարության միասնական սոցիալական ծառայությունը» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել  «նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով, 

բ. 3-րդ կետում և ամբողջ տեքստում «նախարարություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

գ. Ձև N 2-ում «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով, իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» բառերը՝ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով․

2) N 3 հավելվածի՝

ա. 1-ին և 3-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «նախարարության միասնական սոցիալական ծառայություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

բ. Ձև-ում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության պետ» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
  • N 3 հավելվածի 6-րդ և 14-րդ, N 15 հավելվածի 21-րդ և N 18 հավելվածի 9-րդ կետերում «կոնվենցիոն ճամփորդական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում անձը և օրինական բնակությունը հաստատող» բառերով․
  • N 3 հավելվածի 12.2-րդ կետում և որոշման ամբողջ տեքստում «գրասենյակի» բառը փոխարինել «ծառայության» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • N 3 հավելվածի 12.2-րդ կետից հանել «(www.employment.am)» բառերը, իսկ N 22 հավելվածի 23-րդ կետից՝ «www.employment.am» բառերը.
  • N 5 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ)» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ ՎԿ)» բառերով, N 5 հավելվածի ամբողջ տեքստում «ԱՎԾ» բառերը՝ «ՎԿ» բառերով, իսկ N 23 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ազգային վիճակագրական ծառայության» բառերը՝ «վիճակագրական կոմիտեի» բառերով.
  • N 8 հավելվածի 21.8-րդ, N 13 հավելվածի 18.1-ին, N 16 հավելվածի 26.1-ին ու 55.1-ին և N 21 հավելվածի 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».

  • N 12 հավելվածի 13.1-ին, N 17 հավելվածի 20.1-ին, N 22 հավելվածի 16-րդ և N 23 հավելվածի 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».

  • ուժը կորցրած ճանաչել որոշման N 8 հավելվածի 21.8.1-ին, 21.10-րդ և 40-րդ, N 12 հավելվածի 13.2-րդ և 15-րդ, N 13 հավելվածի 18.2-րդ և 20-րդ, N 16 հավելվածի 26.2-րդ, 28-րդ, 55.2-րդ և 57-րդ, N 17 հավելվածի 22-րդ, N 18 հավելվածի 12-րդ, N 19 հավելվածի 32-րդ, N 21 հավելվածի 41-րդ և 42-րդ, N 22 հավելվածի 12-րդ և 17-րդ և N 23 հավելվածի 14-րդ և 18-րդ կետերը․
  • N 8 հավելվածի 21.9-րդ և 39-րդ, N 12 հավելվածի 14-րդ, N 13 հավելվածի 19-րդ, N 16 հավելվածի 27-րդ և 56-րդ, N 17 հավելվածի 21-րդ, N 22 հավելվածի 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:».

  • N 8 հավելվածի 21.11-րդ և 41-րդ, N 12 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 21-րդ, N 16 հավելվածի 29-րդ և 58-րդ, N 17 հավելվածի 23-րդ, N 22 հավելվածի 13-րդ և N 23 հավելվածի 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:»․

  • N 15 հավելվածի 22-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Վրիպակների, սխալների բացակայության դեպքում ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ աշխատավարձերի մասնակի, ինչպես նաև դրամական օգնության փոխհատուցումը ֆինանսավորելու մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».

  • N 15 հավելվածի 22.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:».

  • N 15 հավելվածի 22.1-ին կետից հետո լրացնել նոր՝ 22.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«22.2. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:».

  • N 18 հավելվածի 11-րդ և N 19 հավելվածի 31-րդ կետերում «գրասենյակ» բառերը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ծառայություն» բառերով.
  • N 18 հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ և 11.4-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«11.1. Ծառայությունը տարածքային կենտրոնների կողմից ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ այցելության համար դրամական օգնության  ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։

11.2. Ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստացված ֆինանսական միջոցները փոխանցում է ծրագրում ընդգրկված աշխատաշուկայում անմրցունակ անձանց բանկային հաշվի համարներին:

11.3. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

11.4. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:».

15) N 19 հավելվածի 31-րդ կետից հետո լրացնել նոր՝ 31.1-ին, 31.2-րդ և 31.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«31.1. Ծառայությունը տարածքային կենտրոնների կողմից ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն  ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։

31.2. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:

31.3. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:».

16) N 21 հավելվածի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը՝ ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու նպատակով:».

17) N 23 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.06.2021 - 17.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5047

Տպել