ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագիծը միտված է վերոհիշյալ որոշմամբ հաստատված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների լրամշակմանը, նոր կարգավորումների սահմանմանը:
Նախագծով նախատեսվող լրամշակումներից են էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողի առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք:
Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրաէներգիայի քանակից ավել քանակություն է նշվել փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս կանոններով սահմանված չեն ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման մեխանիզմները և ինքնավար էներգաարտադրողի գործունեության ընթացքում էլեկտրաէներգիայի օգտագործման և առաքման հաշվառման ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել ներդնել և կիրառել հաշվառքի սարքի խափանումների դեպքում համապատասխան վերահաշվարկման բանաձև: Բացի այդ, ելնելով ինքնավար էներգաարտադրողի էլեկտրաէներգիայի սպառման և առաքման հաշվառման առանձնահատկություններից՝ անհրաժեշտ է ընձեռնել վերստուգիչ հաշվառքի սարքի կիրառման հնարավորություն:
Հանձնաժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքներից ելնելով՝ անհարժեշտություն է առաջացել հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի կիրառել տույժ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ, մասնավորապես՝ մատակարար - ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառող իրավահարաբերությունների բարելավմանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների հետ:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները, որի արդյունքում առավել կբարելավվեն մատակարար-բաժանորդ, մասնավորապես՝ մատակարար - ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառող իրավահարաբերությունները:
-
Քննարկվել է
01.06.2021 - 17.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2126
Տպել