Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
-
9 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետում առաջարկվում է «աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում» բառերից հետո լրացնել «կամ դրանից դուրս կազմակերպված» բառերով: Առաջարկը պայմանավորված է նրանով, որ որակավորման, վերապատրասման կամ վերաորակավորման գործընթացը կարող է իրականացվել նաև աշխատավայրից կամ ուսումնական հաստատությունից դուրս: | Չի ընդունվել։ Առաջարկության մեջ բավարար հիմնավորված չէ, թե որակավորման բարձրացումը, վերապատրասումը կամ վերաորակավորումը բացի աշխատավայրից կամ ուսումնական հաստատություններից ուրիշ էլ որտեղ կարող է անցկացվել։ | |
2 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | Նախագծի 71-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարել փոփոխություն, որով ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կսահմանվի մինչև մեկուկես տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով ներկայումս գործող կարգավորման՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի փոխարեն: Առաջարկվում է «մեկուկես տարեկանը» փոխարինել «երկու տարեկանով» ավելի բարենպաստ պայմաններ առաջարկելով մանկահասակ երեխա խնամող աշխատակիցներին: | Չի ընդունվել: Նախագծի մշակման ընթացքում ծավալված մասնագիտական քննարկումների արդյունքում բարձրացվել է այն երեխաների տարիքային շեմը, որոնց խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակ: Ըստ այդմ, Օրենսգրքի գործող խմբագրությամբ սահմանված՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի փոխարեն, Նախագծով առաջարկվող կարգավորմամբ, այդ իրավունքից կարող է օգտվել մինչև մեկուկես տարեկան երեխա խնամող աշխատողը: Հարկ է նկատել, որ փոփոխությունը միտված է ապահովելու աշխատողների և գործատուների իրավունքների և օրինական շահերի արդարացի հավասարակշռումը: | |
3 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | Նախագծի 81-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ: Այն է, ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Այնինչ, գործող 161-րդ հոդվածում շարադրվում է, թե որ դեպքերում է տրամադրվում լրացուցիչ արձակուրդը: «Հատուկ բնույթի աշխատանքներ» հասկացությունը սահմանված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքով: ՀԱստակ չէ, օրինակ արդյոք այն իր մեջ ներառում է արդեն իսկ օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով որպես լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատանքները և չնորմավորված աշխատանքային օրով աշխատանքները: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել «հատուկ բնույթի աշխատանքներ» հասկացությունը: | Ընդունվել է։ | Նախագծից Օրենսգրքի 161-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը հանվել է։ |
4 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | Առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 176-ի 1-ի կետում նշված աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդը ( 1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը) դարձնել վճարովի՝ հայրերին դրանից օգտվելու խրախուսելու և երիտասարադ կանանց մուտքը աշխատանքի շուկա ապահովելու նպատակով: | Չի ընդունվել։ Օրենսգրքով ներկայում արդեն իսկ սահմանված է, որ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ: Առաջարկությամբ նշված երկու ամիս տևողությամբ արձակուրդը վճարովի դարձնելու կարգավորում նախատեսելը բավականին մեծ ֆինանսական բեռ կլինի գործատուների համար: Այս պարագայում կարող են առաջանալ նաև աշխատանքից աշխատողին ազատելու ռիսկեր, ինչպես նաև նման իրավունք ունեցող աշխատողներին աշխատանքի չընդունելու ռիսկեր: Մյուս կողմից, մի շարք երկրների համանման հարաբերություններին վերաբերող կարգավորումների ուսումնասիրության պարագայում նկատելի է, որ այդ երկրներում ևս հայրերին տրամադրվող վճարովի արձակուրդների տևողությունները նույնպես շատ երկար չեն։ Մասնավորապես. • Հունաստանում մասնավոր հատվածի աշխատողներին տրամադրվում է երկու օր արձակուրդ, որի համար վճարում է գործատուն: • Իսպանիայում տրամադրվում է երկու օր արձակուրդ: Վճարումը կատարվում է գործատուի կողմից՝ աշխատավարձի 100%-ի չափով: • Նիդեռլանդներում տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ գործատուի հաշվին: • Նորվեգիայում նախատեսվում է երկու շաբաթ տևողությամբ արձակուրդի տրամադրում, սակայն վճարման պարտադիր չափ ամրագրված չէ: Օրենսդրությամբ նախատեսվում է, որ վճարման չափը կարող է նախատեսվել կոլեկտիվ պայմանագրով և իրականացվել գործատուի կողմից: Միաժամանակ հարկ է նկատել, որ երիտասարադ կանանց մուտքը աշխատանքի շուկա ապահովելու նպատակով պետության կողմից իրականացվում են զբաղվածության համապատասխան ծրագրեր։ | |
5 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | Նախագծի 90-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասում «Տղամարդկանց և կանանց» բառերը փոխարինել «Միևնույն» բառով: Գործող օրենսգրքով սահմանված է, որ. «Տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ»: Առաջարկում ենք գործող ձևակերպումը Տտղամարդկանց և կանանց մասով թողնել նույն խմբագրությամբ: | Չի ընդունվել։ Առաջարկվող փոփոխության նպատակն է հստակ ամրագրել, որ բոլոր աշխատողներին միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ: Այսինքն, եթե միևնույն կամ համարժեք աշխատանքը կատարում եմ երկու տղամարդ (կամ երկու կին) այդ դեպքում ևս դրույթը կիրառելի լինի։ | |
6 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 13.05.2021 09:52:50 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 251-ը նախատեսում է Կազմակերպության սանիտարահիգիենիկ սենյակները. Կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով սակայն այդ պահանջը երբևէ չի կատարվում: Առաջարկում ենք նախատեսել պատժիչ միջոցներ/ ադմինիստրատիվ տույժեր գործատույի կողմից այս պահանջը չկատարելու դեպքում: | Ընդունվել է ի գիտություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածում սահմանված է համապատասխան վարչական պատասխանատվություն։ | |
7 | Աննա Մնացականյան 13.05.2021 12:38:50 | Ներկայացված նախագծով նախատեսված չեն փոփոխություններ գործադուլ անցկացնելու դրույթների վերաբերյալ, այնինչ Օրենքում գործադուլ անցկացնելու պայմանները գրեթե անհնար են դարձնում դրա անցկացումը: Մասնավորապես, առաջարկվում է մեղմել այն դրույթը, ըստ որի՝ միայն արհմիությունների միջոցով կարող է անցկացվել գործադուլ՝ այլընտրանքային (առանց արհմիության) հնարավորություն տալով: Օրենքով սահմանված գործադուլի մասնակիցների նվազագույն թիվը (աշխատողների ընդհանուր թվի 2/3-ը) ևս գրեթե անհնար է դարձնում դրա անցկացումը: Առաջարկվում է դիտարկել ընդհանուր թվի անհրաժեշտ նվազագույն մասնաբաժնի նվազեցման հնարավորությունը (օրինակ՝ 1/3 դարձնելով): Առաջարկվում է վերանայել նաև գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ գործատուին գրավոր տեղեկացնելու Օրենքի պահանջը: Այդ յոթ օրվա ընթացքում գործատուն անկասկած ճնշում կգործադրի պոտենցիալ մասնակիցների վրա: | Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող փոփոխություններով գործադուլին վերաբերող կարգավորումները բավականին ազատականացվել և մեղմացվել։ Մասնավորապես. 1. Գործադուլի իրականացմանը վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են Սահմանադրությանը՝ գործադուլի իրավունքը չպայմանավորելով միայն կոլեկտիվ աշխատանքային վեճի առկայությամբ։ 2. Վերանայվում են գործադուլ կազմակերպելու և գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունմանը վերաբերող կարգավորումները։ Գործող կարգավորման համաձայն՝ գործադուլ կազմակերպելու և գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը վերապահված է միայն արհեստակցական միությանը։ Թեպետև Սահմանադրության 58-րդ հոդվածով նախատեսված է գործադուլի իրականացման կարգն օրենքով սահմանելու մասին պահանջ, սակայն նույն հոդվածով գործադուլի իրավունքը կամ որ նույնն է՝ գործադուլ անելու իրավազորությունը վերապահված է աշխատողներին: Նկատի ունենալով վերոգրյալը ընդլայնվել է գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը՝ այդ որոշումն ընդունելու իրավասությունը վերապահելով նաև աշխատողների մյուս ներկայացուցիչներին (օրինակ, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչներ (մարմին))։ 3. Մեղմացվում են գործադուլ հայտարարելու որոշումը կայացնելուն վերաբերող իրավակարգավորումները, որոնք, ի տարբերություն Օրենսգրքի գործող նորմերի, նախատեսում են ավելի քիչ աշխատողների կամահայտնության դեպքում գործադուլ հայտարարելու հնարավորություն (օրինակ գործատուի մոտ գործադուլի համար նախկինում պահանջվում էր աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի ձայների առկայություն, իսկ առաջարկվող փոփոխություններով առնվազն կեսի ձայների առկայությունը): Այսինքն, պետք է փաստել, որ Նախագծով արդեն իսկ նախատեսվել է գործատուի մոտ գործադուլի համար պահանջվող աշխատողների ձայների թվի փոփոխություն՝ երկու երրորդի փոխարեն՝ աշխատողների առնվազն կեսի ձայների առկայության պահանջ նախատեսելով։ Նման համամասնություն սահմանելու առաջարկի հիմքում դրվել է աշխատանքային իրավահարաբերություններում կողմերի շահերի հավասարակշռման ապահովման սկզբունքը: Նախատեսվող գործադուլի մասին գործատուին առնվազն յոթ օր առաջ գրավոր տեղեկացնելու պահանջի վերանայման առաջարկության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գործատուի՝ յոթ օր առաջ տեղեկացված լինելու պահանջի հիմքում ևս աշխատանքային իրավահարաբերություններում կողմերի շահերի հավասարակշռման ապահովման անհրաժեշտությունն է։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ գործատուն պետք է ժամանակ և հնարավորություն ունենա գործադուլ հայտարարվելուց հետո դատարան դիմելու, եթե ունի նման ցանկություն։ Հետևաբար, նշված յոթ օրվա ժամկետը գործատուի այդ իրավունքի իրացման հնարավորությունն է նաև ապահովում։ | |
8 | Աննա Մնացականյան 13.05.2021 12:38:50 | Այս նախագծով նախատեսված չեն փոփոխություններ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դրույթների վերաբերյալ, այնինչ դրա կարիքը կա: Օրենքի 113-րդ հոդվածում շարադրված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման Օրենքով թույլատրելի բոլոր հիմքերը: Միևնուն ժամանակ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 21(9) հոդվածով և 21(10) հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» 85-րդ և 88-րդ հոդվածով նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման բոլորովին այլ հիմքեր, և որոշ դեպքերում նաև՝ առհասարակ առանց հիմքի աշխատանքային պայմանագրի լուծման իրավասություններ: Առաջարկվում է հանդես գալ նախաձեռնությամբ նշված օրենքների համապատասխան դրույթները աշխատանքային օենսդրությանը համապատասխանեցնելու համար կամ Աշխատանքային օրենսդրությունը վերջիներիս համապատախանեցնելու համար: | Չի ընդունվել։ Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված են փոփոխություններ և լրացումներ նաև գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող կարգավորումներում (մասնավորապես՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել Օրենսգրքի 113-րդ, 114-րդ, 120-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածներում)։ Ինչ վերաբերում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող կարգավորումները միմյանց համապատասխանեցնելուն, ապա հարկ է նկատել, որ Օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: |