Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ 

1) 1-ին կետում «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.

2) 2-րդ կետը «(բնույթի)» բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով, իսկ «բռնությունների» բառից հետո՝ «, այն է՝ նրանց ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի» բառերով.

3) 3-րդ կետը «ռասայից, » բառից հետո լրացնել «մաշկի գույնից, » բառերով: 

Հոդված 2. Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ» բառերով: 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ հոդվածով. 

«Հոդված 3.2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածին համապատասխան՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է:
  2. Սույն օրենսգրքի իմաստով պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ պատժի գործադրման սպառնալիքով անձից պահանջվող և այդ պատժի սպառնալիքի ներքո անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, եթե՝

1) այդ աշխատանքը նախատեսված չէ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրով կամ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտով.

2) առկա չէ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիր կամ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտ.

3) սույն օրենսգրքին և (կամ) Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին համապատասխան՝ անձն իրավունք ունի հրաժարվելու պահանջվող աշխատանքի կատարումից, այդ թվում՝ իր կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող այնպիսի վտանգի դեպքում, որն առաջացել է գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ և (կամ) ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան աշխատանքը չկազմակերպելու կամ անհատական ու կոլեկտիվ պաշտպանության միջոցներով չապահովելու հետևանքով:»: 

Հոդված 4. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «աշխատողների ներկայացուցիչների» բառերից առաջ լրացնել «կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում» բառերով: 

Հոդված 5. Օրենսգրքի 5-րդ հոդվածում՝ 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գործատուն ներքին իրավական ակտի ընդունման մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկում է այն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սույն մասով նախատեսված մեկ կամ մի քանի եղանակներով: Գործատուի ընդունած ներքին իրավական ակտի մասին պատշաճ կարգով իրազեկում է համարվում՝

1) գործատուի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում այդ ակտը տեղադրելը (հրապարակելը).

2) գործատուի էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և վարման ներքին տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ներքին էլեկտրոնային տեղեկատվական համակարգ) այդ ակտը տեղադրելը (հրապարակելը), պայմանով, որ այն բոլոր անձինք, որոնց ուղղված է այդ ակտը, ունեն ներքին էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիության իրավունք (դրանում տվյալների մուտքագրման և (կամ) փոփոխման և (կամ) դիտման և (կամ) օգտագործման այլ եղանակներով) և այդ իրավունքի իրականացումն ապահովված է գործատուի կողմից (ծրագրային գործիքների ներդրման, համակարգչային սարքերի և սարքավորումների կարգաբերման ու համապատասխան նշանաբառերի (գաղտնաբառերի) և մուտքանունների կամ առանց դրանց ներքին էլեկտրոնային տեղեկատվական համակարգ անձանց մուտք գործելու հնարավորությունն ապահովելու միջոցով).

3) ներքին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով այդ ակտի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) օրինակն այն անձանց ուղարկելը, որոնց ուղղված է այդ ակտը, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.  

4) տվյալ ակտն այն անձանց համար առավել տեսանելի և հասանելի վայրում (գործատուի գտնվելու և (կամ) աշխատանքային գործառույթների փաստացի իրականացման վայրում՝ հայտարարությունների վահանակում կամ ցուցատախտակում) փակցնելը (տեղադրելը), որոնց ուղղված է այդ ակտը. 

5) այդ ակտի օրինակը ստորագրությամբ առձեռն հանձնելը կամ սույն հոդվածի 4.2-րդ և 4.3-րդ մասերով սահմանված այլ կարգով այն անձանց տրամադրելը, որոնց ուղղված է տվյալ ակտը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ մասեր.

«4.1. Գործատուի ընդունած ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ իրավական ակտով սահմանված ժամկետում, սակայն ոչ շուտ, քան սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տվյալ իրավական ակտի մասին այն անձանց պատշաճ կերպով իրազեկելու հաջորդող օրվանից, որոնց ուղղված է այդ ակտը:

4.2. Գործատուի ընդունած յուրաքանչյուր անհատական իրավական ակտ, այդ ակտն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սույն հոդվածի 4.3-րդ մասով սահմանված կարգով պետք է հանձնվի այդ ակտի հասցեատեր հանդիսացող աշխատողին։

4.3. Անհատական իրավական ակտի մեկ օրինակն այդ ակտի հասցեատեր հանդիսացող աշխատողին (աշխատողներին), որպես կանոն, տրամադրվում է ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով։

 Եթե որևէ հիմնավոր պատճառով անհատական իրավական ակտի մեկ օրինակը ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն առկա չէ, ապա այն աշխատողին (աշխատողներին) տրամադրվում է կամ պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ, նրա տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու և (կամ) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապի և (կամ) էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ ներքին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) այդ ակտի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն ուղարկելու միջոցով, որը թույլ է տալիս հաստատել հասցեատիրոջ (հասցեատերերի) կողմից այդ ակտը ստանալու փաստը:

4.4. Գործատուի ընդունած անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ իրավական ակտով սահմանված ժամկետում, սակայն ոչ շուտ, քան սույն հոդվածի 4.2-րդ և 4.3-րդ մասով սահմանված կարգով տվյալ իրավական ակտն այդ ակտի հասցեատեր հանդիսացող աշխատողին պատշաճ կերպով տրամադրելու հաջորդող օրվանից:»: 

Հոդված 6. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝ 

1) 2-րդ մասից հանել «(քաղաքացիներ կամ կազմակերպություններ)» բառերը.

2) 4-րդ մասը «կազմակերպությունը» բառից առաջ լրացնել «պետությունում գրանցված կամ միջազգային» բառերով, իսկ «անձը» բառից հետո՝ «(այսուհետ՝ օտարերկրյա գործատու)» բառերով: 

Հոդված 7. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են քաղաքացիների, իրավաբանական անձանց և աշխատանքային իրավունքի այլ սուբյեկտների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:»: 

Հոդված 8. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝ 

1) վերնագիրը «հիմքերը» բառից հետո լրացնել «և վայրը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը կնքվել է սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով այն փոստային, ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապի կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝

1) իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

2) գործատուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.

3) հիմնարկի պետական հաշվառման վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.

5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության հիմնական վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

6) աշխատանքային հարաբերությունները ծագում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող աշխատողի հետ: ».

3) 2-րդ մասը «դրույթները» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի նկատմամբ՝ այնքանով, որքանով կիրառելի են դրա նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ բան չի բխում այդ դրույթների էությունից կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և աշխատանքային պայմանագրի առանձնահատկություններից:»:

 

  • Քննարկվել է

    27.04.2021 - 13.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19467

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Օրենսգրքի 7-րդ գլխում առաջարկում ենք ավելացնել հոդված հետևյալ բովանդակությամբ․ «Սոցիալական գործընկերության շրջանակներում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող մարմինը աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուի և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների վրա ազդող սոցիալ-տնտեսական բնույթի նորմեր պարունակող իրավական ակտերի նախագծեր մշակելիս քննարկվում է դրանք սոցիալական գործընկերների հետ՝ մինչև այդ նախագծերի ընդունումը»։ —————————————————————————————————————————— Հիմնավորում Քաղաքականության մշակման ընթացքում ազգային մակարդակով եռակողմ սոցիալական գործընկերությունը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման, ներառական զարգացման և լավ կառավարման հիմնական գործիքն է, ինչպես նաև ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչ մասը։ Եռակողմ սոցիալական գործընկերությունն ամրագրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար սկզբունքներում, այն պետք է կիրառվի անկախ սոցիալական գործընկերների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի առկայությունից։ Սակայն, ներկայումս Հայաստանում համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերի ընդունման ընթացքում եռակողմ խորհրդակցության պահանջը որևէ օրենսդրական ակտով սահմանված չէ։ Նմանատիպ պահանջ առկա է միայն ներկայիս Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախաբանի 5-րդ պարբերության մեջ, և այն դեպքում, եթե որևէ ժամանակաշրջանում տարբեր պատճառներով կոլեկտիվ պայմանագրի գործողությունը դադարած լինի, սոցիալական գործընկերությունը վտանգված կլինի։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրվի օրենքով, նույն տրամաբանությամբ, ինչպես կազմակերպության մակարդակում այն ամրագրված է Օրենսգրքի հոդված 26-ով, համաձայն որի, գործատուն պարտավոր է խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ որոշումներ ընդունելիս։ Օրենսդրական նախագծերով հանդես եկող մարմիններն ու կառավարությունը նույնպես պետք է քննարկեն որոշումները սոցիալական գործընկերների հետ։ Բազմաթիվ երկրներում ազգային մակարդակի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրված է օրենքով, անկախ գործընկերների միջև գոյություն ունեցող պայմանագրերից ու համաձայնագրերից։ Մասնավորապես, Եվրոպական միության գործունեության Հռչակագրի (Treaty on the Functioning of the European Union) 151 և 154 հոդվածները սահմանում են, որ սոցիալական երկխոսության նպատակը Եվրոպական կառավարման բարելավումն է՝ որոշումների կայացման և կիրառման գործընթացում սոցիալական գործընկերներին ներգրավելու միջոցով, իսկ Եվրահանձնաժողովը սոցիալական քաղաքականության բնագավառում ցանկացած գործողությունից առաջ պետք է խորհրդակցի սոցիալական գործընկերների հետ։ Եռակողմ խորհրդակցության պարտավորությունն օրենքով է սահմանված նաև ԵԱՏՄ անդամ երկրներում

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 251-ում վերնագիրը թողնել անփոփոխ։ 1-ին մասը խմբագրել հետևյալ կերպ․ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին օրենքով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կազմակերպությունում կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:» ——————————————————————————————————————— Հիմնավորում․ Առաջարկը խմբագրական է։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 218-ի 2-րդ կետում առաջարկում ենք ներքին կարգապահական կանոններով կարգավորվող հարցերում, ի թիվս թվարկվածներից, ավելացնել նաև արձակուրդների ժամանակացույցը կազմելու կարգը։ ——————————————————————————————————— Հիմնավորում․ Շատ կազմակերպություններում արձակուրդների տրամադրման կարգը կանոնակարգված չի, ինչը հաճախ վեճերի առարկա է դառնում․ կամ աշխատողներն են հրաժարվում արձակուրդ վերցնելուց, կամ գործատուն է հրաժարվում այն տրամադրելուց։ Այդ խնդիրը կարող է մասամբ լուծվել, եթե կազմակերպությունը յուրաքանչյուր տարի կազմի արձակուրդների տրամադրման ժամանակացույց և դրա հաստատման կարգն ամրագրված լինի ներքին կարգապահական կանոններում։

Տեսնել ավելին