Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 23․11․2017թ․ N 1495-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվել է, որ 2021 թվականի մայիսի 1-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացնել ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ։
Նշված ժամկետը սահմանվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ․ ապրիլի 1-ից գործարկվելու էին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը և պարեկային ծառայությունը։
Միաժամանակ, ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 22․02․2021թ․ կայացած ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի N Վ/15-2021 արձանագրության 4-րդ կետով տրված հանձնարարականի՝ ստեղծված համակարգը կարգաբերվել և կիրառվում է պարեկի ուսուցման գործընթացում։
Հաշվի առնելով, որ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոն գործարկումը հետաձգվել են, իսկ ներկայումս ընթանում են պարեկի ուսուցման դասընթացները, որի բաղկացուցիչ մաս են կազմում նաև գործնական և պրակտիկ աշխատանքները տեղեկատվական համակարգում, անհրաժեշտ է կատարել ժամկետի փոփոխություն՝ սահմանելով ավտոմատացված տեղեկատվական համակարգի միաժամանակյա գործարկում պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման հետ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2021 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման օրվանից» բառերով։ Նշված փոփոխության արդյունքում ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն կիրականացվեն Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման օրվանից։
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
08.04.2021 - 23.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6298
Տպել