ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2021 թվականի --------------- N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ`
- գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների համար, Ֆինանսական կառույցների կողմից վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ,
- սույն որոշման 1-ին կետի 1–ին ենթակետում նշված որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի այն շահառուները, որոնք ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որի հետևանքով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո առաջացել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ Ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների վարկը կամ լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև սույն որոշման 1-ին կետի 1–ին ենթակետում նշված արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շահառուներ,
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ