Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարացնելու այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակելու օգտվել պետական աջակցությունից, ծավալելու գործունեություն և մարելու վարկային պարտավորությունները։

 

  • Քննարկվել է

    05.04.2021 - 20.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6440

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.04.2021

Հիմնականում համամիտ լինելով օրինագծի գլխավոր նպատակի հետ, այդուհանդերձ ունենք լուրջ մտահոգություններ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առումով: Նախ պետական բյուջեի պակասուրդի սպառնացող մեծացման պարագայում այն կավելան ևս 100 մլն ՀՀ դրամով: Այս պարագայում մեզ շատ է անհգնստացնում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքն ու ձեռք բերված ծրագրային արդյունքային ցուցանիշները: Այդ մասին ոչինչ չկա օրինագծի հիմնավորման մեջ: Հետևաբար կարծում ենք, որ հասարակությունը կարիք ունի ունենալու այդ ծրագրերի իրականցման մասին ամբողջական ու արժանահավատ տեղեկատվություն, որպեսզի որոշում կայացնի պետական բյուջեն նորից ծանրաբեռնելու մասին: Ամփոփելով վերոհիշյալը, դեմ ենք արտահայտվում օրինագծին և առաջարկում ենք դրան անդրադառնալ ավելի ուշ՝ ծրագրերի իրականացման արդյունքների մասին բավարար տեղեկատվություն ունենալուց հետո: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Վահե Մանուկյան

06.04.2021

Եթե՞ տարածքները անցել են Ադրբեջանին՝ ապա այդ տարածքի բնակիչների վարկերը պետք է զրոյացվեն պետության հաշվին։ Օրինակ եթե՞ մարդը վարկա վերցրել և անասնագոմ է կառուցել։ Հիմա մարդը մեղավոր չի, որ իրա անասնագոմը չի փոխհատուցվում պետության կողմից։

Արտակ Պողոսյան

05.04.2021

Սույն նախագիծի 1-ին կետի առաջին պարբերությամբ սահմանված «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ» կրում եմ կոռուպցիոն ռիսկեր և գաղափարապես անընդունելի են: Մասնավորապես. 1. «Կարող են» արտահայտությունը ենթադրում է, որ երկարաձգումը նաև կարող է մերժվել, ինչը անընդունելի այն դեպքում, երբ առերևույթ առկա է ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների: Ուստի «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս» բառը անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվելու են վեց ամսով, եթե շահառուն ավելի կարճ ժամկետ չի առաջարկում» բառերով: 2. Ինչ է նշանակում համայնքի ղեկավարի կողմից տեղեկանք, ինչի համար է անհրաժեշտ այդ տեղեկանքը: Սա զուտ հռետորական հարցեր չեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահառուները արդեն իսկ ժամանակին տրամադրել բոլոր փաստաթղթերը և իրավական հիմքը գործունեության համար ծրագրի շահառու դառնալու համար: Ուստի, պետական կառավարման մարմինները կարող են իրենց խողովակներով ճշտել առկա իրավիճակը և շահառուի դիմումի հիման վրա ցուցաբերել համապատասխան ժամկետների երկարաձգումը: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև այն հանգամանքը, որ մանրամասն նկարագրված չէ տեղեկանքի տրամադրման ձևերը, եղանակները, որ դեպքում տրամադրվում է, իսկ դեպքում տեղեկանքը չի տրամադրվում շահառուներին համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող գործընթացն որակվում է՝ վարչական բեռ տնտեսության և բիզնես միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների հիման վրա: Ուստի պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Տեսնել ավելին