Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նելլի Ղազարյան 04.04.2021 22:49:56 | Առաջարկում եմ վերափոխել համակարգը հետևյալ կերպ. Յուրաքանչյուր մարզ ունենա իր մարզային մանկավարժահոգեբանական գնահատման և մեթոդական կենտրոնը, որը կիրականացնի երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի երկրորդ մակարդակի գնահատում և մեթոդական աջակցություն կտրամադրի մարզի դպրոցնների մանկավարժահոգեբանական աջակցության թիմերին, ծնողներին։ Ոչ մի արդարացում չունի այն, որ այսօր դպրոց հաճախող ԿԱՊԿՈՒ աշակերտը բավարար չափով մանկավարժահոգեբանական աջակցություն չի ստանում, քանի որ դպրոցը չունի այդ մասնագետները, իսկ ՏՄԱԿ_ի մասնագետները, լավագույն դեպքում, դպրոց են այցելում ըստ ժամանակացույցի, կատարում իրենց աշխատանքը և հեռանում։ Ակնհայտ է, որ այս նախագիծն ուղղված է դպրոցներում մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների կրճատմանը ի հաշիվ ՏՄԱԿ_ների ծանրաբեռնվածության ավելացման։ Եվս մեկ անգամ շեշտեմ։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պետք է ունենա մանկավարժահոգեբանական ծառայություններ տրամադրող բազմամասնագիտական թիմ, որն ըստ անհրաժեշտության կաջակցի ԿԱՊԿՈՒ աշակերտներին և նրանց ընտանիքներին՝բացի ժամանակացույցով սահմանված աջակցության ծավալից։ | Ձեր առաջարկությունների փաթեթի վերաբերյալ հայտնում եմ. 1. ՀՀ մարզերում գործում են ՏՄԱԿ-ներ, բացի ՀՀ Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզերից: Նշված մարզերում ՏՄԱԿ-ները կբացվեն սույն թվականի սեպտեմբերին՝ համաձայն հաստատված ժամանակացույցի : 2.բոլոր դպրոցների համար նախատեսված են համապատասխան հաստիքները: 3. սույն նախագիծը չի նախատեսում մասնագետների կրճատում: 4. ընդունվել է ի գիտություն: | |
2 | Լուսինե Դավթյան 06.04.2021 01:01:25 | Կարծում եմ ճիշտ կլիներ , որ նախադպրոցական հաստատություններում լինեին հոգեբաններ, լոգոպեդներ և հատուկ մանկավարժներ, ինչպես նաև բոլոր դպրոցներում լինեին նման հաստիքներ։ Պետք է կարևորել մասնագետներին դպրոցներում, որովհետև ՏՄԱԿ ը չի կարող կատարել նույն ֆունկցիան։ Շնորհակալ եմ ։ | Ընդունվել է ի գիտություն | |
3 | Թամարա Ոսկանյան 06.04.2021 17:14:12 | Կարծում եմ ճիշտ կլիներ , որ կարևորել դպրոցի մասնագետներին, որովհետև ՏՄԱԿ֊ը չի կարող կատարել նույն ֆունկցիան և բարձրացնել դպրոցի մասնագետների աշխատավարձը։ Շնորհակալ եմ ։ | Ընդունվել է ի գիտություն | |
4 | Հովհաննես Հովհակյան 08.04.2021 21:34:53 | ՏՄԱԿ-ի լիարժեք աջակցության համար մասնագետներից բացի անհրաժեշտ է նաև մեքենաների և վարորդների հարցը կարգավորել։ Մենք այժմ 3 վարորդ ունենք և հազիվ ենք կարողանում հասցնել մեր աջակցություններրը։ Մեր վարորդները կանգնել չունեն, անընդհատ գնում գալիս են որպեսզի մասնագետները կարողանան հասցնել և աջակցությունները և սեմինարները։ Տաքսի ծառայությունների հետ էլ չենք կարող պայմանավորվածություններ ունենալ, քանի որ տաքսի սերվիզների մեքենաներում 4 հոգի են տեղավորվում և գյուղերի քանդված ոչ բարվոք փողոցներով ամեն օր չեն գնա ու գա։ | Նշված խնդիրը կարելի է լուծել ՏՄԱԿ-ի աշխատանքի և մասնագետների ընտրությունը ճիշտ կազմակերպելու միջոցով՝ հաշվի առնելով մասնագետների փաստացի բնակության վայրը: | |
5 | Հովհաննես Հովհակյան 08.04.2021 21:55:50 | ՏՄԱԿ-ներում քիչ են նաև մասնագետները։ Ու դա ավելի տեսանելի և զգացնել է տալիս երբ որևէ դպրոցում գնահատման գործընթաց իրականացնելու համար մասնագետը մի քանի օր չպետք է այլ դպրոց աջակցության գնա որպեսզի կարողանա գնահատում իրականացնել։ | Ներկայացված նախագծով փորձ է արվում լուծում տալ բարձրացված խնդրին: Մասնագետների թվաքանակը գոյանում էսպասարկվող դպրոցների թվից, ինչպես նաև այդ դպրոցներում դասարանների խտությունից: | |
6 | Անուշ Հովհաննիսյան 11.04.2021 11:36:37 | Կարծում եմ որ դպրոցի մասնագետներին ևս ժամանակն է գնահատել և իր տեղը օրենքով սահմանել հստակ ,այլ ոչ ոք թողնել բախտի քմահաճույքին կամ տնօրենի հայեցողությանը։Նաև հարց է առաջանում երբ նույն աշխատանքը կատարում են դպրոցի մասնագետը և ՏՄԱԿ-ի մասնագետը ինչու աշխատավարձի բարձրացված չափաքանակով չի վճարվում դպրոցի մասնագետը։Վարջապես հասկացեք դպրոցում մասնագետ անհրաժեշտ է, ով ամբողջ օրը կատարում է առաջին օգնության և ահազանգողի գործառույթ։ | Բարձրացված հարցը ներկայացված նախագծի իրավակարգավորման շրջանակներից դուրս է: |