Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
         Նախադպրոցական կրթությունը անձի հետագա զարգացման կարևոր գրավականներից է, որը փաստվում է բազմաթիվ հետազոտություններով։ Բացի անձի զարգացման համար առաջնահերթ կարևորությունից, նախադպրոցական ծառայությունների ցանցի զարգացումը հնարավորություն է տալիս ընդլայնել կանանց ներգրավվածությունը աշխատանքային շուկայում և էապես մեծացնել վերջիններիս ներուժի իրացման, հանրային զարգացման հնարավորությունները։

Նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտ, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական անձնակազմի աշխատանքի վարձատրությունների չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում շատ տարբեր են: Բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող խթանման ֆոնդի հնարավորությունները:

Վերջիններիս բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրության խնդիրները:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև կառավարության ծրագրային նպատակներից մեկը՝

ՀՀ կառավարության 2019 թվականի 8 փետրվարի N 65-Ա որոշմամբ արձանագրելով, որ.
Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ - բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։

Ներկայումս ՀՀ-ում գործում է 906 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 842-ը համայնքային ենթակայության է, 10-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 26 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.7%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 91 երեխա, մեկ մանկավարժին բաժին է ընկել 13 երեխա: ՆԴՀ-ների շենքերի ընդհանուր մակերեսը կազմել է 778.7 հազ. քառ. մ: ՆԴՀ-ներին կից (օժանդակ) տարածքի մակերեսը կազմել է 747.2 հազ. քառ. մ: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում կազմել է 64.4%:

Ընդ որում, նախորդ տարվա համեմատ նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը՝ 6 %-ով։
Միաժամանակ, շարունակում է լրջագույն խնդիր մնալ նախադպրոցական հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչը նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորություններն էապես նվազեցնում է։ Ինչպես ցույց են տալիս ոլորտի տարբեր հետազոտությունները, խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլ նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։ Ըստ այդմ, անհրաժեշտ է սահմանել ոլորտում ուղենշային սկզբունքներ և մոտեցումներ, որոնք կկանոնակարգեն դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության մասով։

     Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները և կստեղծվեն նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակներում։ Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքը՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները։

          

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնագետները:

 

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում չի նախատեսվում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. 1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կարիք է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանը։

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Քննարկվել է

    25.03.2021 - 09.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8151

Տպել

Առաջարկներ`

Ալվինա Հակոբյան

01.04.2021

Մեկ այլ առաջարկով առաջարկում եմ ՆՈւՀ-ում ավելացնել IT ոլորտից ինչ որ նոտարական տեխնոլոգիաներին ծանոթության պարամունք, քանի որ մեր փոքրիկների հետաքրքրությունները IT ոլորտի հանդեպ ավելի զարգացած է։

Ալվինա Հակոբյան

01.04.2021

Անընդհատ խոսվում է ԲՈՒՀ-ում բարեփոխումների մասին հարգելիներս հիմքը ՆՈւՀ-ն են։ ՆՈւՀ-ում վարձատրությունը շատ ցածր է, դրույքաչափերի փոփոխություն հատկապես դաստիարակներին կամ հնարավորություն ընձեռնել, որպեսզի ՆՈւՀ-երի աշխատակիցները նույնպես օգտվեն սոց. փաթեթից։

Տեսնել ավելին