Հիշել նախագիծը
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալվինա Հակոբյան 01.04.2021 22:17:27 | Անընդհատ խոսվում է ԲՈՒՀ-ում բարեփոխումների մասին հարգելիներս հիմքը ՆՈւՀ-ն են։ ՆՈւՀ-ում վարձատրությունը շատ ցածր է, դրույքաչափերի փոփոխություն հատկապես դաստիարակներին կամ հնարավորություն ընձեռնել, որպեսզի ՆՈւՀ-երի աշխատակիցները նույնպես օգտվեն սոց. փաթեթից։ | Նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների սոցիալական փաթեթից օգտվելու հարցին լուծում տալը դուրս է ներկայացված նախագծի իրավակարգավորումների շրջանակներից: | |
2 | Ալվինա Հակոբյան 01.04.2021 22:17:27 | Մեկ այլ առաջարկով առաջարկում եմ ՆՈւՀ-ում ավելացնել IT ոլորտից ինչ որ նոտարական տեխնոլոգիաներին ծանոթության պարամունք, քանի որ մեր փոքրիկների հետաքրքրությունները IT ոլորտի հանդեպ ավելի զարգացած է։ | Բարձրացված հարցը դուրս է ներկայացված նախագծի իրավակարգավորումների շրջանակներից: Միաժամանակ հայտնում ենք, որ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (քննարկվել է e-draft-ում) նախատեսված է մեդիագրագիտության և թվային գրագիտության վերջնարդյունք, և չափորոշչի հաստատվեուց հետո ՆՈՒՀ-երում կբացվեն համապատասխան բաժիններ: |