Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը և գրավչությունը մեծացնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։

2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

«Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի գործող կարգավորումների համաձայն՝ ուսուցման ծրագիրն իրականացվում է Զբաղվածության պետական գրասենյակի (ԶՊԳ) տարածքային կենտրոններում հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների համար՝ այն դեպքում, երբ աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը, ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

Ուսուցում անցած գործազուրկների աշխատանքի ընդունվելու հավանականությունը առավելագույնի հասցնելու նպատակով՝ առաջարկվում է Ծրագրի իրականացման ընթացակարգը վերանայել։

Մասնավորապես, նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այսուհետ թափուր աշխատատեղ ունեցող գործատուն է դիմելու զբաղվածության տարածքային կենտրոն՝ առաջարկելով․

ա) իրականացնել գործազուրկի մասնագիտական ուսուցում կամ

բ) գործազուրկի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձառություն։

Որպես նոր ծախսային ուղղություն նախատեսվում է՝ մասնագիտական ուսուցումն անցնելուց հետո աշխատանքի ընդունված աշխատողի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի փոխհատուցում գործատուին։ Փոխհատուցումն իրականացվելու է երեք ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 ՀՀ դրամի չափով։

Մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրում վերոնշյալ փոփոխությունների իրականացման արդյունքում՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։

Առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող «Մասնակի փոխհատուցման» և «Աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրերը միավորել և ներկայացնել երկու ենթածրագրերով։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման արդյունավետությունը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.03.2021 - 05.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5712

Տպել

Առաջարկներ`

Տիրան Կաժոյան

21.03.2021

Շատ խրախուսելի նախագիծ է։ Լավ կլիներ պետության առաջնահերթ ռազմավարական ոլորտներում ՝ օրինակ ռազմաարդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն, ապագա աշխատողին պետությունը սկսի նախապատրաստել հենց սկզբից՝ դպրոցից, որոշակի խրախուսական մեթոդներով, հետագայում էլ ավելի խորացնելով բուհերում՝ անգամ պետության հաշվին ուղարկելով վերապատրաստման արտասահման՝ միաժամանակ ամրագրելով ուսանողի ապագա աշխատանքը իր կոնկրետ մասնագիտությամբ հենց ավարտելուց հետո։ Կարճ ասած՝ պետությունը պետք է իր առաջ դնի կոնկրետ ուղղությունների զարգացում, ստեղծի դրա համար անհրաժեշտ գործարաններ կամ ենթակառուցվածքներ և պատրաստի անհրաժեշտ և որակյալ կադրեր՝ երաշխավորելով վերջիններիս այդ կրթությունը վերջացնելուց հետո ստանալ նախանշված հիմնական աշխատատեղը՝ նախանշված սկզբնական աշխատավարձով։ Այս ճանապարհով պետությունը ինչ ոլորտ ուզենա այն էլ կզարգացնի, իսկ սովորողները չեն սովորի միայն դիպլոմի համար, այլ համոզված կլինեն, որ ընտրելով տվյալ ոլորտը, հենց ավարտելուց հետո միանգամից կունենան իրենց հիմնական գործը։ Հուսով եմ միտքս կարողացա հասկանալի շարադրել... Մեր երկրին արագ զարգացում է պետք, որի շարժիչը հենց պետությունը պիտի դառնա։ Հարգանքով՝ Տիրան Կաժոյան, հեռ 093200259

David Aspaturyan

19.03.2021

Ես բազմազավակ ծնող եմ ունեմ 6երեխա ինչպես կարող եմ օգտվել այս ծրագրից։

Տեսնել ավելին