Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | David Aspaturyan 19.03.2021 15:32:36 | Ես բազմազավակ ծնող եմ ունեմ 6երեխա ինչպես կարող եմ օգտվել այս ծրագրից։ | Զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Զբաղվածության պետական գրասենյակի Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն։ | |
2 | Տիրան Կաժոյան 21.03.2021 02:49:47 | Շատ խրախուսելի նախագիծ է։ Լավ կլիներ պետության առաջնահերթ ռազմավարական ոլորտներում ՝ օրինակ ռազմաարդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն, ապագա աշխատողին պետությունը սկսի նախապատրաստել հենց սկզբից՝ դպրոցից, որոշակի խրախուսական մեթոդներով, հետագայում էլ ավելի խորացնելով բուհերում՝ անգամ պետության հաշվին ուղարկելով վերապատրաստման արտասահման՝ միաժամանակ ամրագրելով ուսանողի ապագա աշխատանքը իր կոնկրետ մասնագիտությամբ հենց ավարտելուց հետո։ Կարճ ասած՝ պետությունը պետք է իր առաջ դնի կոնկրետ ուղղությունների զարգացում, ստեղծի դրա համար անհրաժեշտ գործարաններ կամ ենթակառուցվածքներ և պատրաստի անհրաժեշտ և որակյալ կադրեր՝ երաշխավորելով վերջիններիս այդ կրթությունը վերջացնելուց հետո ստանալ նախանշված հիմնական աշխատատեղը՝ նախանշված սկզբնական աշխատավարձով։ Այս ճանապարհով պետությունը ինչ ոլորտ ուզենա այն էլ կզարգացնի, իսկ սովորողները չեն սովորի միայն դիպլոմի համար, այլ համոզված կլինեն, որ ընտրելով տվյալ ոլորտը, հենց ավարտելուց հետո միանգամից կունենան իրենց հիմնական գործը։ Հուսով եմ միտքս կարողացա հասկանալի շարադրել... Մեր երկրին արագ զարգացում է պետք, որի շարժիչը հենց պետությունը պիտի դառնա։ Հարգանքով՝ Տիրան Կաժոյան, հեռ 093200259 | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ |