Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ հոդվածով.

 
        «Հոդված 7.1 Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
1. Քննչական կոմիտեի ծառայողին չի թույլատրվում ձերբակալել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
2. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։»: 

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.

 

        «Հոդված 22.1 Ազգային անվտանգության մարմինների նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
       1. Ազգային անվտանգության մարմինների նախաքննություն իրականացնող  ծառայողին չի թույլատրվում ձերբակալել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
         2. Ազգային անվտանգության մարմինների նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։»: 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-րդ հոդվածով.

 

        «Հոդված 41.1 Հարկային ծառայության  նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելը
       1. Հարկային ծառայության  նախաքննություն իրականացնող ծառայողին չի թույլատրվում ձերբակալել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
         2. Հարկային ծառայության  նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։»: 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

 

        «Հոդված 17.1 Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելը
       1. Հատուկ քննչական ծառայության ծառայողին չի թույլատրվում ձերբակալել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
       2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։»: 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.2-րդ հոդվածով.

     
  «Հոդված 37.2 Մաքսային ծառայության նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելը
       1. Մաքսային ծառայության նախաքննություն իրականացնող ծառայողին չի թույլատրվում ձերբակալել առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
         2. Մաքսային ծառայության նախաքննություն իրականացնող ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։»: 

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    06.07.2017 - 26.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11007

Տպել